Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

 

Հասնել գենդերային հավասարության` կանանց և աղջիկների հնարավորությունների ընդլայնման միջոցով 

 

—   այսպիսին է 2015-ի  սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում   Կայուն զարգացման գագաթնաժողովում  պաշտոնապես ընդունված   Կայուն զարգացման 17 նպատակներից հինգերորդը:   

 

Այս նպատակի իարգործումը   ենթադրում է  ամենուր վերացնել կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության բոլոր ձևերը ՝ հետեւյալ թիրախների շրջանակներում.

 

  • Վերացնել կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության բոլոր ձևերը հասարակական և մասնավոր ոլորտներում, այդ թվում՝ մարդկային թրաֆիքինգը,  սեռական և շահագործման այլ տեսակները:
  • Վերացնել ավանդական գործելակերպի բոլոր վնասակար տեսակները, ինչպիսիք են երեխաների, վաղ կամ հարկադիր ամուսնությունները կամ կանանց սեռական օրգանների խեղումը
  • Ապահովել երեխաների խնամքի և տնային չվարձատրվող աշխատանքի արժեքի ճանաչումը հանրային ծառայությունների մատուցման  և ենթակառուցվածքների տրամադրման միջոցով,
  • Ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականության իրականացումը և կենցաղում և ընտանիքում ընդհանուր պատասխանատվության խթանումը՝ ելնելով ազգային պայմաններից
  • Ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը և նրանց հավասար հնարավորությունները ՝ քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքում որոշումների կայացման բոլոր մակարդակներում
  • Ապահովել համընդհանուր հասանելիություն սեռական և վերարտադրողական առողջության ոլորտում մատուցվող ծառայություններին և վերարտադրողական իրավունքներին
  • Անցկացնել բարեփոխումներ կանանց համար տնտեսական ռեսուրսների հասանելիության ապահովման ուղղությամբ,  մասնավորապես հողի և սեփականության այլ ձևերի հասանելիության և  դրանց վերահսկման, ֆինանսական ծառայությունների, ժառանգության իրավունքի և բնական պաշարներից օգտվելու  նրանց իրավունքների եւ հնարավորությունների առումով՝ ազգային օրենքների համաձայն
  •  Ընդլայնել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մասնավորապես, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների՝ կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը նպաստելու համար
  • Ապահովել համապատասխան ռազմավարությունների և կիրառվող օրենսդրության  ընդունումը և ամրապնդումը՝ գենդերային հավասարության խթանման և բոլոր մակարդակներում բոլոր կանանց և աղջիկների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման նպատակով:

 

Կայուն զարգացման  17 նպատակների  եւ նրանց շրջանակներում նախանշված 169 թիրախների մասին առավել մանրամասն այստեղ.  

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք եւ կայուն զարգացման օրակարգը – GSW 60

Օրվա թիվը՝ 4 տրիլիոն դոլար զարգացման թե՞ 14 տրիլիոն պատերազմների համար

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

Հայաստանի կանայք մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում կայացած Կանանց Եվրասիական ֆորումին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի

ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում

Շակիրան կկատարի Լենոնի Imagine երգը ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը

Դիտումների քանակը` 5589

Գլխավոր էջ