Կանանց համագործակցությունը որպես ավագանու աշխատանքի արդյունավետության երաշխիք
Նոյեմբերի 19-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում Կանաց ռեսուրս կենտրոն հիմնադրամը ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էին <Ավագանու կին անդամների աշխատանքի արդյունավետության երաշխիքները> թեմայով կլոր սեղան-քննարկում, որն իրականացվում էր <Գենդերային իրազեկության բարձրացումը կանանց հասարակական և քաղաքական մասնակցության վերաբերյալ մեդիա և սոցիալական արշավների միջոցով> ծրագրի շրջանակներում: Քնարկմանը մասնակցում էին Եղեգնաջոր, Ջերմուկ և Արփի համայնքների նորընտիր ավագանու, հասարակական կազմակերպությունների անդամներ և Կանանց ռեսուրսային կենտրոնի ակտիվիստներ:
Միջոցառման նպատակն էր քննարկել վերջին ընտրություններից հետո ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության իրավիճակը, ավագանու անդամ ընտրված կանանց աշխատանքի արդյունավետության երաշխիքներն ու նախապայմանները, ավագանու կին անդամների և կանանց հասարակական կազմակերպությունների համագործակցության ուղիները:
Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոնի գործադի տնօրեն Կարինե Մովսիսյանի համոզմամբ կանանց դերը հատկապես ավագանու կազմում որակապես նոր փոփոխության երաշխիք է: <Կանանց մտածելակերպն այլընտրանքային է , ուստի համայնքային ցանկացած խնդիր դիտարկելիս պետք է լսել նրանց կարծիքը: Մեր կենտրոնի ակտիվ գործունեության արդյունքում ավելացել է համայնքների ավագանու կազմում կանանց առաջադրվելու ցանկությունը, թեև նրանցից շատերը չեն կարողանում հաղթահարել առաջացած դժվարությունները>:
Վերլուծելով ՏԻՄ ընտրությունների արդյունքերը կլոր սեղանի փորձագետ, ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի փոխնախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Զաքարյանը նշեց, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց համայնքերի կյանքին վերաբերող որոշումների ընդունման հարցում կանանց հնարավորությունները խիստ սահմանափակ են: Նրա բնորոշմամբ ՏԻՄ-երի գոյության 20 տարվա ընթացքում կանանց ներկայացվածությունը համայնքների ղեկավարների կազմում գրեթե չի փոխվել, մնալով 2% -ի սահմաններում: Մինչդեռ նույն ժամանակահատվածում կանանց թիվն ավագանու կազմակում աճել է, թեև դեռ շատ ցածր է՝ ընդամնեը 11,5 %:
Կլոր սեղանի մասնակիցների կողմից ավագանու ինստիտուտի կայացման վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ: Վայքի ավագանու թեկնածու Թամարա Ղազարյանի /ցավոք նա չընտրվեց ավագանու անդամ/ համոզմամբ ավագանու անդամ են առաջադրվում այնպիս մարդիկ, ովքեր բացի այն, որ չունեն կրթություն, անգամ գաղափար չունեն ավագանու դերի ու նշանակության մասին:
-Երբ նոր էի ընտրվել ավագանու անդամ, ինձ թվում էր, թե այն կայացման փուլում, է, իսկ այսօր համոզված եմ,որ շատ ավելի երկար ճանապարհ ունենք անցնելու, -ասաց Թ.Ղազարյանը,- ցավոք, շատ հաճախ չեն առաջադրվում նրանք, ովքեր պատկերացնում են ավագանու ինստիտուտի դերը, ովքեր տեղական ինքնակառավարման համակարգի նվիրյալներ են: Ես գտնում եմ, որ պետք է սահմանել մի ցենզ, մի չափանիշ, որով կգնահատվի ավագանու թեկնածուի գաղափարն ու ծրագիրը, այլապես առաջադրվում են նրանք, ովքեր ՏԻՄ ընտրություններին մասնակցում ու հաճախ հաղթում են զուտ ավագանու անդամ համարվելու կամ թե կամպանիայի համար:
Կլոր սեղանի մասնակիցներից մեկը ՏԻՄ ընտրությունները համեմատեց Եվրատեսիլ երգի մրցույթի հետ, որտեղ մարդիկ իրենց ձայնը տալիս են նրան, ում համակրում են, ճանաչում են, նույնը ՏԻՄ ընտրություններում է, որտեղ ընտրողը չի խորանում ավագանու թեկնածուի ծրագրերի լրջության և արդյունավետության մանրամասների մեջ:
Տեղական ինքնակառավարման համակարգում առկա խնդրահարույց ոլորտների և դրանցում իրենց աշխատանքների կազմակերպումն ուղղորդող պլաններին անդրադառնալով, Ջերմուկ համայնքի ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ առողջապահության ոլորտում իրականացվող օպտիմալացման ծրագրի պատճառով բազմաթիվ բուժքույրեր զրկվեցին աշխատանքից, իսկ Ջերմուկի միակ հիվանդանոցը վերածվեց առողջարանային կենտրոնի, որ սոցիալական բազմաթիվ հարցերի լուծման արդյունքում բնակիչն իրեն կզգա համայնքի տերը և չի լքի հողն ու երկիրը:
Կլոր սեղանի մասնակիցները միանշանակ կարևորեցին կանանց ՀԿ-ների և կին քաղաքացիական ակտիվիստների միջև համագործակցությունը, որը նպաստավոր է թե փորձի փոխանակման և թե դժվարությունների հաղթահարման տեսանկյունից:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2198