Հրապարակվել են ընտրությունների վերջնական արդյունքները. ՔՊ-ն ստացել է 53.91%, «Հայաստան» դաշինքը՝ 21.09%, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.22%
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց և ստորագրեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 % ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 %ը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 %ը, որը թեև չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 7 %, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան օրենքի ուժով:
8-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր: «Քաղաքացիական պայմանագրին հասնում է ` 71 մանդատ, «Հայաստան» դաշինքին` 29, «Պատիվ ունեմ» դաշինքին ` 7-ը։ Դեռևս պարզ չէ այդ մանդատներից քանիսն են բաժին հասնելու կանանց, քանի որ մեծամասնություն ստացած ՔՊ-ի ցուցակից մի շարք թեկնածուներ կտեղափոխվեն գործադիր: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ դիմելու է Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումով և դրա հետ կապված մանդատներ ստանալու մասին որոշում դեռ չի կայացրել:
ՀԻշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը իր ցուցակում ներկայացրել էր 34% կին թեկնածուներ, «Հայաստան» դաշինքը` 31%, «Պատիվ ունեմ» դաշինքը ` 35%: Նշենք նաև, որ, ըստ Ընտրական օրենսգրքի կարգավորման, կանանց ներկայացվածությունը յուրաքանչյուր խմբակցության կազմում չի կարող ավելի ցածր լինել քան 25%-ը:
Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից ներկայացված վերջնական արդյունքների, ընտրության իրավունք ունեցող 2 միլիոն 595 հազար 512 ընտրողից քվեարկել են 1 միլիոն 281 հազար 997-ը կամ 49.39 %ը: Անվավեր է եղել 4593 քվեաթերթիկ:
ԿԸՀ-ի տվյալներով, ընտրողների կազմում կանայք կազմում են 53%, իսկ ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվում կանայք 55% են կազմել, այսինքն կանայք ավելի ակտիվ են մասնակցել ընտրություններին, քան տղամարդիկ:
Ընտրություններին մասնակցած 25 քաղաքական ուժերը ստացել են հետևյալ քվեները.
«Արդար Հայաստան» կուսակցություն- 3 914 կամ 0.31 %
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն- 19 691 կամ 1.54 %
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 688 761 կամ 53.91 %
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 4 619 կամ 0.36 %
«Ազատություն» կուսակցություն- 1 844 կամ 0.14 %
«Պատիվ ունեմ» դաշինք -66 650 կամ 5.22 %
«Միասնական Հայրենիք» կուսակցություն- 964 կամ 0.08 %
«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 803 կամ 0.06 %
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 15 591 կամ 1.22 %
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 12 149 կամ 0.95 %
«Հանրապետություն» կուսակցություն- 38 758 կամ 3.03 %
«Հայոց Հայրենիք» կուսակցություն- 13 130 կամ 1.03 %
«Ազատ Հայրենիք» դաշինք- 4 119 կամ 0.32 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 50 444 կամ 3.95 %
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 5 020 կամ 0.39 %
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 15 549 կամ 1.22 %
«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն- 3 775 կամ 0.3 %
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք- 19 212 կամ 1.5 %
«Ազգային օրակարգ» կուսակցություն- 719 կամ 0.06 %
«Վերելք» կուսակցություն- 1 233 կամ 0.1 %
«Ազատական» կուսակցություն- 14 936 կամ 1.17 %
«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն- 2 440 կամ 0.19 %
«Հայաստան» դաշինք- 269 481 կամ 21.09 %
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն- 18 976 կամ 1.49 %
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3 915 կամ 0.31 %
Անճշտությունների գումարային չափը 973 է:
Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Միջազգային դիտորդներն արտահերթ ընտրություններում ատելության խոսքի ու կանանց մասնակցության մասին
Ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք
Ովքե՞ր են ընտրական ցուցակների առաջին տասնյակներում ներկայացված կին թեկնածուները
Կանանց ներկայացվածությունը քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միջինում 36․6% է
Դիտումների քանակը` 1226