Կին թեկնածուների թիվը քաղաքական ուժերի ցուցակներում 30 % է / ինֆոգրաֆիկա

 

Ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի՝ 5 կուսակցությունների և   4 դաշինքների,   համապետական ցուցակներում, ընդհանուր թվով,  29,5%  կին թեկնածու է ներկայացված: Տարածքային ցուցակներով կին թեկնածուների  թիվը  30.8 % է:  Ստացվում է, որ 30/70 համամասնության  հետաձգումը  իմաստ չուներ, քանի որ կուսակցությունները այսօր էլ պատրաստ են  ներգրավել իրենց ցուցակներում  ավելի մեծ թվով կանանց, քան պահանջում է Ընտրական օրենսգրքի անցումային դրույթը: Հիշեցնենք, որ օրենքով ամրագրված է  25/75 համամասնության  պահպանումը:  

 

 

Այլ հարց է, որ քաղաքական ուժերը  դեռևս պատրաստ չեն զիջել  կանանց  ավելի մեծ թվով տեղեր առաջին հնգյակում և  տասնյակում՝ խիստ պահպանելով օրենքի տառն  այս հարցում: Դրա փոխարեն, ինչպես ցույց է  տալիս ցուցակների վերլուծությունը, համալրում են կին թեկնածուներով ցուցակների վերջին տասնյակները՝ հասցնելով  առանձին դեպքերում  կանանց ներկայացվածությունը  100%-ի:   

 

Այսպիսով.

 

 

  • Ընտրություններում մասնակցող  քաղաքական ուժերի ցուցակներից  ոչ մեկը կին չի գլխավորում:

 

  • Կանայք չկան նաև երկրորդ հորիզոնականներում:

 

  • Երեք քաղաքական ուժ ընդգրկել է կանանց 3-րդ հորիիզոնականում, մնացածը՝ 4-րդ տեղից սկսած:

 

  • Առաջին տասնյակում գրեթե բոլորը 2 կին են ներկայացրել, և միայն մեկ կուսակցություն ընդգրկել է առաջին տասնյակում 3 կին:

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ  Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներ բաժնում հոդված 144-ի 14 կետը սահմանում է. « Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը»:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

 

ՀՅԴ ցուցակի կանանց մեծ մասը կրթական համակարգից են

 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում կանայք 26% են կազմում

 

Կանանց ներկայացվածությունը Կոմկուսի համապետական ցուցակում օրենքի սահմաններում է՝ 25% է

 

ՀՀԿ-ն փորձել է կյանքի կոչել 30/70 համամասնությունն իր ցուցակում

 

Կոնգրես-ՀԺԿ դաշինք. հավասարություն առանձին վերցրած ընտրատարածքում

 

«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում

 

«Հայկական վերածնունդ»-ի առաջին տասնյակում երկու կին թեկնածու կա, իսկ վերջին տասնյակում՝ յուրաքանչյուր երկրորդը

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք

 

Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները  

Դիտումների քանակը` 2538

Գլխավոր էջ