«Easy Travel» .վանաձորցի աղջիկների նորամուծությունը տրանսպորտի ոլորտում

easy-3 (800x533)

Մասնագիտությամբ ճարտարագետ Նարինե Թամազյանը Լուսինե Մարկոսյանի և Սոնա Ղուշչյանի հետ 2016թ-ին Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում սովորել է ՎԵԲ ծրագրավորում: Կենտրոնը հայտատարել է աքսելերացիոն ծրագիր, որի նպատակն էր խրախուսել տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական նոր արտադրանքի զարգացումը: Նարինեն ընկերուհիների հետ միասին ներկայացրել են «Easy Travel» նախագիծը, որի նպատակը հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունն առավել մատչելի դարձնելն է: Աղջիկները ներկայումս փորձում են ավարտին հասցնել easy-travel.am կայքի և բջջային հավելվածի աշխատանքները:

 

 

Նարինե Թամազյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ հասարակական տրանսպորտի վերաբերյալ կայք և բջջային հավելված ստեղծելու մասին գաղափարն իր մոտ առաջացել է այս ամռանը. «Մի անգամ ես ինքս ուզում էի Վանաձորից գնալ մեկ այլ քաղաք և չգիտեի՝ տվյալ ուղղությամբ երթուղի կա տվյալ ժամին: Հասկացա, որ շատ մարդիկ են նման իրավիճակում հայտնվում և չեն կարողանում ճշտել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը»:

easy-4 (800x533)

Easy-travel.am կայքում առկա է լինելու հանրապետության ողջ տարածքը սպասարկող հանրային տրանսպորտի վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես, Ավտոկայանների գտնվելու վայրը ՀՀ միջպետական, միջմարզային, միջհամայնքային և այլ երկրների ուղղություններով երթուղիները, չվացուցակները, տոմսերի գինը, տվյալ ուղղության հետագիծը քարտեզի վրա: Երբ աշխատանքները ավարտին հասցնեն, կայքի միջոցով հնարավոր կլինի որոնել և գտնել ցանկացած ուղղությունից մեկ այլ ուղղություն գնացող տրանսպորտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն՝ ժամը, մեկնման և ժամանման վայրը:

 

«Նմանատիպ կայք չկա, որը կտրամադրի այսպիսի գլոբալ ինֆորմացիա: Նախագիծը իրենից ներկայացնում է ՀՀ-ում գործող միջպետական, միջմարզային և միջհամայնքային երթուղիների մասին տեղեկատվություն, որը կխթանի տրանսպորտային միջոցների էլ ավելի ճշգրիտ և դասակարգված աշխատանքը, ինչն  էլ  իր հերթին կհանգեցնի սոցիալական համընդհանուր խնդիրներից մեկի լուծմանը»,- ասում է Նարինեն։

 

Նրա խոսքով՝ իրենք տրամադրելու են բացառապես ճշգրտված տեղեկատվություն, քանի որ համագործակցում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ: Հասարակական տրանսպորտի չվացուցակներում անճշտություններ հանդիպելու դեպքում աղջիկները դիմում են նախարարություն: Այս հարցում նրանց օգնում են տարբեր մարզերում ապրող կամավորները:

easy-1 (730x668)

Easy -travel.am կայքը լինելու է եռալեզու` հայերեն, անգլերեն, ռուսերեն, որպեսի զբոսաշրջիկները ևս  կարողանան օգտվել հասարակական տրանսպորտից և ճիշտ կազմակերպեն իրենց ճանփորթությունը՝ խնայելով ժամանակ:

 

«Մենք ունենք ֆինանսավորման խնդիր՝ հետագա աշխատանքների համար: Մինչև հիմա աշխատել ենք մեր ռեսուրսներով: Մասնակցել ենք տարբել մրցույթների սակայն դեռևս ամբողջովին չենք լուծել ֆինանսավորման հետ կապված խնդիրները և այժմ ֆինանսավորման այլ աղբյուրներ ենք փնտրում», – նշում է Նարինեն: Ֆինանսավորման բացակայությունը թեև լուրջ խնդիր է, սակայն չի վախեցնում վանաձորցի աղջիկներին: «Ես վստահ եմ իմ ուժերն ու  չեմ վախենում դեպի նպատակներս տանող ճանապարհների անհարթությունից», –  ասում է Նարինեն։

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Շուշան Գրիգորյանի Pepen-ոտ աշխարհը

«Հրաշագործության դպրոց». Մերի Աղախանյանի մեծ երազանքը

«Easy Travel» .վանաձորցի աղջիկների նորամուծությունը տրանսպորտի ոլորտում

Մարիաննա Պողոսյան. «Կյանքը լի է հրաշքներով»

«Օճառ հանուն հույսի». Լիլիթ Տոնոյանի նորարարությունները

WomenNet-ը փնտրում է նորարար կանանց

«ՎԻՆՆԵԹ-ն ինովացիոն մոդել է, որ համախմբում է բոլոր կանանց ուժերը»

Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը

Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում

Համացանցի թագուհիները

 

Դիտումների քանակը` 5445

Գլխավոր էջ