Ինչի՞ մասին են երազում աղջիկները
7- ամյա Աստինան ,ով սովորում է երկրոդ դասարանում,երբ հարցս լսեց,մի պահ զարմացած նայեց ինձ,ու մանկական չարաճճի ժպիտը դեմքին ասաց.<< Մեծանամ բժշկուհի եմ դառնալու>>.հետո մանկական անկեղծությամբ հավելեց.<< ուզում եմ պարուհի ու դերասանուհի դառնալ,բայց ոչ մեկին չասես>>: Ես իհարկե խոստումս <<պահեցի>>…
Յուրաքանչյուրս ունենք մեր երազանքները,որոնք տարիքի հետ փոխվում են : Փոքր տարիքում երազում էինք ունենալ լիքը խաղալիքներ,գույնզգույն շորեր ու կոշիկներ: Երազում էինք անգամ ,գոնե թաքուն հանգնել մայրիկի բարձրակրունկ կոշիկները…
18-ամյա Արփինեն երազում էր դառնալ Բարբի տիկնիկ,ում բոլորը շատ կսիրեն, ասում է « երազանքս կիսով չափ իրականացավ,ինձ բոլորը շատ սիրում են»:(ծիծաղում է-խմբ):
20-ամյա Աննա Հայրապետյանը երազել է մետրո վարել: <<Հիմա էլ ամեն անգամ նստելուց փշաքաղվում եմ,բայց ռիսկ դեռ չեմ անում վարորդին խնդրեմ, որ մոտը նստեմ : Իսկ հիմա ավելի շատ նպատակներ ունեմ, քան երազանքներ…Երազում եմ մենակ, որ չկորցնեմ էն մարդկանց ,ովքեր թանկ են ինձ համար>>:
<<Վայյ էնքան շատ են երազանքներս,որ չեք պատկերացի,բայց երազում եմ ,որ իմ կողքին լինեն միայն խենթերը ,ու ապրենք թեթև կյանքով>>,ասում է 16 ամյա Գայկան,(անունը Գայանե-խմբ),ու հավելում.<< ուզում եմ դառնալ ռոք –երաժիշտ ,բայց անկեղծ ասած ձայն չունեմ>>:
Լիլիթ Հակոբյանն էլ երազում էր դառնալ լրագրող.<<Պատկերացնում էի ոնց եմ միկրաֆոնը ձեռքիս մարդկանց հարցեր ուղղում:Ու քանի որ միկրաֆոն չունեի ինչ –որ պատահի վերցնում էի ձեռքս ,որը մի քիչ նման էր միկրաֆոնին ու պտտվում էի տան մեջ և բոլորին հարցեր էի տալիս:Հիմա ինչով զբաղվում եմ իմ երազանքի հետ կապ չունի>>:
22- ամյա Հռիփսիմե Պետրոսյանը փոքր տարիքում երազում էր մեծանալ.<< Հիմա էլ երազում եմ փոքր լինեմ ,որ էլի երազեմ,քանի որ իմ երազանքերում ամեն ինչ ավելի սիրուն ա, քան իրական կյանքում>>:
25 –ամյա Սյուզի Մկրտչյանն էլ ասում է , որ ինչ երազել է հիմա ունի… «Լավ ամուսին,խաղաղ ընտանիք: Իսկ եթե հարցը վերաբերվում է ինչ դառնալ ,ապա նման երազանք չեմ ունեցել ,կամ էլ չեմ հիշում>>:
24 –ամյա Անուշ Ադամյանի երազանքը այդպես էլ չի կատարվել.<<Երազում էի բժիշկ դառնալ,բայց Աստված գիտի ինչ դարձա:Հիմա պարզ բան եմ երազում. ունենալ ամուր ընտանիք և որ հարազատ ու սիրելի մարդիկ որքան հնարավոր է առողջ ու երջանիկ ապրեն:
Շուշան Գևորգյանը լայն ժպտալով ասում է.<<Չզարմանաք ,բայց երազում էի դառնալ հեղփոխական`փրկել իմ ազգը.,առաջնորդ լինել: Իսկ հիմա երազում եմ ունենալ իմ փափագած ընտանիքն ու մնալ պատմության մեջ:
Հ.Գ-Ես երազում էի դառնալ դերասանուհի,հետո երգչուհի,հետո ոստիկան ,իսկ վերջում դարձա լրագրող: Հայրս մի առիթով ասաց.որ երազանքներդ ի վերջո կատարվեցին,քանի որ լրագրողի մասնագիտության մեջ ամեն ինչից մի քիչ –մի քիչ կա :
Աղջիկների երազանքները մեկտեղեց Արմինե Գևորգյանը
Դիտումների քանակը` 7190