«Հարկ ենք վճարում պետությանը եւ ակնկալիքներ ունենք պետությունից» / քննարկման տեսագրություն
Եվս մեկ ուշագրավ անդրադարձ մայրության նպաստի մասին օրինագծի նոր տարբերակին, այս անգամ Yerkirmedia –ի նոյեմբերի 5-ի եթերում: Գայանե Աբրահամյանի «Կլոր սեղան» հաղորդաշարի հյուրերն են՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, «Ժամանակավորապես անաշխատունակների իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամներ Տաթև Դավթյանը եւ Մանե Թանդիլյանը:
«Հարկ ենք վճարում եւ ակնկալումներ ունենք պետությունից , այդ թվում երեխա ունենալու դժվարին ժամանակահատվածում փոխհատուցում ստանալու առումով», – համոզված են քաղաքացիական ակտիվիստները: Սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչը համաձայն չէ նման հարցադրման հետ: «Հարկը համապարտադիր և անհատույց վճար է, այսինքն բոլորս պետք է դա վճարենք և դրա դիմաց ևս որևէ հատուցում չպետք է ակնկալել»,- ասում է նա…
Քննարկման մանրամասները «Կլոր սեղան» հաղորդման տեսագրությունում.
Դրվագներ քննարկումից.
«Մեր պահանջի մի մասը բավարարվել է, այն որ փոխհատուցվի 100 տոկոսով, բայց վերին շեմի սահմանմանը մենք ի սկզբանե դեմ էինք և հիմա այդ առումով այս նոր տարբերակը մեզ չի գոհացնում»,- Ժամանակավորապես անաշխատունակների իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամ Տաթև Դավթյան:
«Չեմ կարծում, որ ծնելիության վրա ազդի այսօր տարվող տնտեսական քաղաքականությունը, պետք է պարզապես արվեր ամեն ինչ, որ հնարավորինս քիչ շահեր ոտնահարվեին»,- Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան:
«Ասվում է, որ բարձր աշխատավարձ ստացողները քիչ են, ընդամենը 400 հոգի, բայց մենք չենք կարող 400 հոգու չդիտարկել որպես իրավունքի սուբյեկտ, անգամ մեկ հոգու իրավունքի ոտնահարումը խնդիր է»,- Ժամանակավորապես անաշխատունակների իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամ Տաթև Դավթյան:
«Եթե կինը բարձր է վաստակում, կդառնա անցանկալի աշխատող իր գործատուի համար, և գերադասելի կդառնան նույն որակավորում ունեցող տղամարդիկ»,- Ժամանակավորապես անաշխատունակների իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյան:
«Սոցապը կարծես ստուգում է ժողովրդի զարկերակը նման նախագիծ շրջանառելով, մայրության նպաստների 40-60-80 տոկոսի փոխհատուցման սկզբունքը որտեղից բերվեց»,- Մանե Թանդիլյան:
«Դժվար է թացը չորից տարբերել, քանի որ չկա իրավական որևէ գործիք, որ մտնենք գործատուի մոտ և ասենք, այ դու սրան պարգևատրել ես գեղեցիկ աչքերի համար, իսկ մյուսն իսկապես վաստակել է, դրա համար սահմանվել է վերին շեմ»,- Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան:
«Երկարաժամկետ առումով այս նպաստների գումարները ազդեցություն չեն ունենում ծնելիության աճի վրա, բայց շատ կարևոր հանգամանք կա, պետության նկատմամբ հավատի անկման մթնոլորտն է խնդիրը»,- Գարիկ Հայրապետյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ:
Աղբյուրը՝ Yerkirmedia
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց նման սթրեսի ենթարկել»:
Բարձր վարձատրվող կանայք այսուհետ կդառնան անցանկալի՞ աշխատողներ
Մայրերը աշխատելիս/ infografika
Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել աշխատող մայրերին իրենց աշխատավարձի 100 տոկոսը
Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից
«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը
Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը
«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»
Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ
Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն
Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց
«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան
Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…
Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»
Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից
Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման
Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ
Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…
«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:
Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա
Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին
«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման
«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »
Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն
Դիտումների քանակը` 4798