Հարկային արտոնություն դայակների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որով առաջարկվում է հարկային արտոնություն սահմանել դայակների համար։ Օրինագծին կարելի է ծանոթանալ այստեղ
 

Խոսքը վերաբերում է այն դայակներին, ովքեր ընդգրկված են այսպես կոչված «դայակների ծրագրում»: Նրանց   վարձի կեսը վճարում է պետությունը, մյուս մասը՝ ծնողները «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակում»։

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի ժողովրդագրության ոլորտում առկա իրավիճակը պահանջում է թիրախավորված նոր միջոցառումներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարող են որակական փոփոխություններ մտցնել երիտասարդ և բազմազավակ ընտանիքների եկամտի, կենսապայմանների և սոցիալական այլ խնդիրների լուծումներում, որոնք հանդիսանում են լուրջ խոչընդոտ ինչպես բնակչության վերարտադրողական նպատակադրումների իրագործման, այնպես էլ միգրացիոն անբարենպաստ գործընթացների մեղմացման տեսանկյունից։

 

«Հիմք ընդունելով դայակին վճարվող օրինակ՝ 110.000 դրամ աշխատավարձը, ստացվում է, որ ծրագրի շրջանակներում 55.000 դրամը սահմանված կարգով ծնողին կփոխհատուցի պետությունը: Մինչդեռ, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 150.000 դրամի դեպքում 23 տոկոս սահմանված է որպես եկամտային հարկ (արդյունքում, դայակի աշխատավարձից կհարկվի 25.300 դրամ): Արդյունքում, հաշվի առնելով նաև նպատակային սոցիալական վճարն ու դրոշմանիշային վճարը, պարզ է դառնում, որ պետությունն իրականում ավելի քիչ գումար է փաստացի հատկացնում անձին որպես աջակցություն»,-նշվում է օրինագծում։

 

Առաջարկվում է, պետբյուջե որպես հարկ գանձված գումարները վերադարձնելու հնարավորություն սահմանել, իսկ վերադարձման կարգն ու ժամկետները հաստատվեն կառավարության որոշմամբ։ 

 

Ըստ հրապարակված տվյալների, այս տարվա  հուլիսի 7-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դայակների կողմից կատարվել է 2 875 931 դրամի չափով եկամտային հարկի վճարում ՀՀ պետական բյուջե: Հետևաբար, նշված գումարի չափով կավելանան ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերը:

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխուների շարունակականությունը և մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու  և  երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները:

 

Աղբյուրը՝  Panorama.am

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հարկային արտոնություներ դայակների համար

 «Դայակների ծրագիրը» կկրկնապատկի շահառուների թիվը տնտեսումների  հաշվին

 «Դայակ պետության հաշվին».  կառավարությունը վերահաստատել է ծրագրի կարգը

 Ինչու ես չեմ կարողանա  օգտվել «դայակ պետության հաշվին» ծրագրից

Լենա Նազարյան. «Փոխհատուցման չափն ու կարգն այնպիսին չեն, որ  խրախուսեն ծնողին վերադառնալ աշխատանքի»

 «Արդյո՞ք «դայակ պետության հաշվին» ծրագիրը կծառայի իր իսկ հայտարարած նպատակին». երկու կարծիք 

Երիտասարդ մայրերը  դժվար ընտրության առաջ են կանգնում

«Մայրերին աջակցելու գաղափարն իսկապես ողջունելի է, սակայն այս տեսքով ծրագիրն իր նպատակներին չի կարողանա ծառայել»

Հրապարակվել է «Դայակ պետության հաշվին» ծրագրի նախագիծը. այն բաց է առաջարկների համար

  «Դայակ պետության հաշվին». հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

 «Նախագծի նպատակն է ՝ աջակցության ձեռք մեկնել մանկահասակ երեխա ունեցող մայրերին» . հավաստիացրեց նախարարը

 Դայակ պետության հաշվին. մայրիկների արձագանքը

 Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն

 Պետությունը կփոխհատուցի ձեր դայակի աշխատավարձի  50 տոկոսը

 Պետությունն աշխատելու  և սովորելու հնարավորություններ է ընձեռում երիտասարդ մայրերին. նոր մանրամասներ  

 Աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին

 Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան

 Կառավարությունը մերժեց «Ելք»–ի նախաձեռնությունը  աշխատանքային ժամերը կրճատելու մասին

 

Դիտումների քանակը` 1957

Գլխավոր էջ