Daily Mail-ի բացահայտումը. Կանայք կյանքի մեծ մասն անցկացնում են շպարված

Յուրաքանչյուր հինգերորդը ասել է, որ առանց դիմահարդարման կհրաժարվի բացել դուռը …

Կանայք իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են շպարված, քան բնական մաքուր դեմքով: Նման եզրակացություն է զետեղված «Daily Mail»-ի  հոդվածում զեկույցում:  Ու թեեւ հեղինակները չեն խորանում պատճառա-հետեւանքային կապերի մեջ, ակնհայտ է , որ դիմահարդարումը հասարակության կողմից  կնոջը պարտադրվող կերպարի մի մասն է: Այլ հարց է, որ կանայք հաճույքով են հետեւում այդ պարտադրանքին…

Սովորական օրվա ընթացքում կինը 13 ժամ անցկացնում է շպարը դեմքին, իսկ 11 ժամն առանց դրա:  Նման զեկույց կազմելու համար հեղինակները ուսումնսիրել են 2 հազար կնոջ` փորձելով պարզել դիմահարդարման մանրամասները:

 

 

Պարզվել է, որ սովորաբար կանայք դեմքը սկսում են ներկել առավոտյան ժամը 8-ին, այդ գործընթացը տևում է  11 րոպե: Նրանք դեմքը կարողանում են լվանալ միայն երեկոյան ժամը 9-ի շրջակայքում, կամ էլ դրանից ուշ: Հարցվածների 58 տոկոսն աասել է, որ դիմահարդարումով կմնա նաև գիշերը, եթե իմանա, որ ուշ ժամի հյուրեր են ունենալու:

 

 

Առավել ուշագրավ է կանանց այս խոստովանությունը. Յուրաքանչյուր հինգերորդ կին ասել է, որ առանց դիմահարդարման կհրաժարվի բացել դուռը: Ամեն երկրորդն ասել է, որ վախենում է, թե ինչ որ մեկն առանց դիմահարդարման կտեսնի իրեն:

 

 

Հարցվածների 10 տոկոսն էլ կարծում է, որ դիմահարդարմամաբ ավելի լավ ու վստահ է զգում: 38 տոկոսը խոստովանել է, որ երբեմն ալարում են մաքրել դիմահարդարումը ու քնել են առանց դեմքը մաքրելու: Կանանց մեծ մասն ասել է, որ առանց դիմահարդարման ավելի քիչ վստահ է զգում: Ի դեպ, ամեն չորրորդ կինն ասել է, որ իրենց տղամարդիկ նախընտրում են կանանց տեսնել առանց շպարի:

 

 

Զեկույցի հեղինակները պարզել են, թե ինչ կոսմետիկ միջոցներ են կանայք առավել հաճախ օգտագործում. տոնային կրեմ, աչքի ստվերաներկ և այլն:

 

 

Հետազոտության արդյունքները պարզել են, որ յուրաքանչյուր կին մեկ տարում ծախսում է մոտ 200 դոլար կոսմետիկա գնելու համար, իսկ նրա պայուսակում սովարաբր լինում է կոսմետիկ 13 միջոց:

 

 

Կանանց 38 տոկոսը խոստովանել է, որ չնայած իրենց դարակները լի են կոսմետիկ միջոցներով, բայց իրենք կարող են  գնել նորը միայն այն բանի համար, որ հետևում են նորաձևությանը:

 

Պատրաստեց  Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 3333

Գլխավոր էջ