«Սայտոտեկը» մարզերում ազատ վաճառքի մեջ է, թեպետ դա արգելված է

Գորիսում արհեստական հղիության ընդհատման դեպքերը տնային պայմաններում զգալիորեն  ավելացել են: Պատճառը՝  «սայտոտեկ» դեղամիջոցն է»,- ասում է  մեր զրուցակից՝  Գորիսի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Գագիկ Միրաքյանը: Վերջինիս խոսքերով՝ բազմաթիվ են այն դեպքերը, երբ կանայք կյանքի ցուցումներով, ծանր վիճակում տեղափոխվում են հիվանդանոց:

 

Առանց հետևանքների մասին  իմանալու,  օգտագործում են  «սայտոտեկ» պրերպարատը, րն իրականում  նախատեսված է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների համար, բայց  առաջացնում է նաև հղիության ընդհատում: Բաժանմունքի վարիչն ընդգծում է, որ  մեկը մյուսից լսելով՝ կանայք  օգտագործում են մեծ քանակությամբ այդ դեղամիջոցն,  ինչն  ունենում է ծանր հետևանքներ:

 

«Քաշաթաղի շրջանից անգամ դեպք է եղել, երբ  կինը մեծ քանակությամբ «սայտոտեկ» է  օգտագործել, չի  դիմել բժշկի, բարձր ջերմությամբ ու արյունահոսությամբ  տեղափոխվել է հանրապետական ծծնդատուն, այնտեղ հաջողվել է փրկել կնոջ կյանքը»,- պատմում է Գագիկ Միրաքյանը:

 

Թեև օգոստոսի մեկից «սայտոտեկ» դեղամիջոցը Հայաստանյան դեղատներից բաց է թողնվում միայն դեղատոմսով, սակայն Գորիսի մի շարք դեղատներում այն ազատ վաճառվում է: Մի քանի դեղատներում շրջայց կատարեցինք,  դեղատներից երկուսում  նշեցին, որ միայն բժշկի դեղատոմսով են պրեպարատը տրամադրում, մնացած տեղերում պատրաստ էին վաճառել, ասեցին, որ  իրենք դեղամիջոցը մայրաքաղաքի տարբեր ֆիրմաներից են ստանում, նրանք էլ ուղարկում են:

 

Կանայք հիմնականում են ընդհատում են երրոդ, չորրոդ հղիությունը: Ընդհանուր առմամբ հիմա հղիության արհեստական ընդհատման դեպքերը քչացել են, դա պայմանավորված է  նաև նրանով , որ ընտանիքի պլանավորումն այսօր  ավելի բարձր հիմքերի վրա է դրված», –  ասում է  Գագիկ Միրաքյանը:

 

Ինչ վերաբերվում է պտղի սեռով  պայմանավորված հղիության ընդհատումներին, ապա բաժանմունքի վարիչն ասում է, որ  Գորիսում   համապատասխան սարքավորում չկա, մինչև երեք ամսական երեխայի սեռը  ուլտրաձայնային հետազոտությամբ ճշգրիտ որոշել չի լինում: Չորս ամասականից հետո  օրենքով չի թույլատրվում ընդհատել հղիությունը: «Հղիները հավանաբար այլ տեղեր են  գնում սեռը որոշում, բժշկի չեն դիմում, կամ էլ տնային  պայմաններում դեղամիջոցների օգնությամբ են  ազատվում երեխայից»,- ավելացնում է Գագիկ Միրաքյանը:

 

Իրինա Յոլյան

 

Հ.Գ.Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների,  «սայտոտեկ»-ը շարունակում է ազատ վաճառքի մեջ մնալ  նաեւ մայրաքաղաքի դեղատներում.

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Սայտոտեկի» ազատ վաճառքն արգելվեց

 

“Կանայք պետք է ավելի գրագետ մոտենան իրենց առողջությանը”

 

“Հայ կինը անբարյացակամ է իր առողջության նկատմամբ”…

 

Հայաստանում տնային աբորտների աճի վտանգավոր միտում է նկատվում

 

Դիտումների քանակը` 7402

Գլխավոր էջ