«COVID-19-ն ազդում է 2030-ի կայուն զարգացման օրակարգի նպատակներից յուրաքանչյուրի վրա»

 

 

 

Հուլիսի 7-16-ը ՄԱԿ-ում առցանց ֆորմատով անցկացվում է  Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի (ECOSOC) հովանու ներքո հրավիրված  Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումը։ որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ պետությունները ներկայացնում են Կայուն զարգացման նպատակների իրականացման մասին իրենց կամավոր գնահատման զեկույցները: Հուլիսի 10-Հայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ  զեկույցը։

 

 

Բարձր մակարդակի  Ֆորումն այս տարի կրում էր «Արագացված գործողության և վերափոխման ուղիներ. Գործողությունների տասնամյակի իրականացումը և կայուն զարգացման ապահովումը» (“Accelerated action and transformative pathways: realizing the decade of action and delivery for sustainable development”) խորագիրը։

 

 

Ֆորումը նպատակ ունի COVID-19 համավարակի համատեքստում նպաստել  միջազգային համերաշխության բարելավմանը՝ տնտեսական նոր  ցնցումներին արձագանքելու և Կայուն զարգացման օրակարգի իրականացման շուրջ ջանքերը մեկտեղու համար:  Համաժողովին քննարկվելու են աշխարհի առավել մեծ մարտահրավերները՝ սկսած աղքատությունից մինչև կլիմայի փոփոխություն, խաղաղությունից անվտանգություն, գենդերային հավասարություն։ և այլ Կայուն զարգացման նպատակներին առնչվող հիմնախնդիրներ:

 

Համաժողովի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր խոսքում ահազանգել է՝   COVID-19-ով պայմանավորված համավարակն ազդում է 2030-ի կայուն զարգացման օրակարգի նպատակներից  յուրաքանչյուրի վրա։

 

Նշվում է, որ COVID-19- ի տարածման հետևանքով գլոբալ ճգնաժամը մեծ ազդեցություն է թողել հատկապես մի քանի թիրախների վրա, օրինակ առողջական համակարգերը հեղեղված են հիվանդներով,  բիզնեսներ են փակվել, 1.6 միլիարդ սովորողներ դպրոց գնալ չեն կարող, աղքատներն ու անապահովները կրում են համաճարակի ողջ  ծանրությունը, ակնկալվում է, որ տասնյակ միլիոնավոր մարդիկ կմատնվեն  ծայրահեղ սովի և աղքատության փորձությանը։ Կանխատեսումների համաձայն,  2020-ին համավարակի հետևանքով  մինչև 49 միլիոն մարդ կհայտնվի աղքատության ճիրաններում:

 

Խոսելով անհավասարության վերացման մասին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտադրել է տնտեսությունների՝ ավելի կայուն և արդար դարձնելը։ Այն ներկայացվում է որպես գլոբալ աղքատության նվազեցման հիմնական ռազմավարություն:

 

Գուտերեշի զեկույցի հաջորդ թեման ածխաթթու գազի նվազեցումն է, նշվել է, որ այդ  ուղղությամբ առաջընթացը վերջին տարիներին դանդաղել է։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այս ոլորտում հավակնոտ ու անհապաղ գործողություններն միակ կենսունակ ուղին են, որոնք հնարավոր կդարձնեն կլիմայի փոփոխության սահմանափակումը, կպաշտպանեն մարդկանց, կենսապահովման միջոցներն ու էկոհամակարգերը։ Նման գործողությունները կհանգեցնեն նաև զուտ տնտեսական արդյունքի՝ համաշխարհային տնտեսության մեջ խնայելով տասնյակ տրիլիոնավոր դոլարներ:

 

 

Կազմակերպության ղեկավարն ընդգծել է  միջազգային համագործակցության ու հանդուրժողականության կարևորությունը ճգնաժամից հետո, ինչը մարտահրավերներին լայնածավալ, համաձայնեցված և համապարփակ բազմակողմանի պատասխանի հնարավորություն կտա, կնվազեցնի ապագա ճգնաժամերի ռիսկն ու աշխարհը կմոտեցնի կայնուն զարգացման նպատակների օրակարգին։

 

 

Իրական կարիքների գնահատում ու հասցեագրում՝ համավարակից հետո վերականգնվելու համար

 

 

«Ոչ մի կասկած չկա, որ COVID-19-ով պայմանավորված համավարակը լուրջ հետընթաց  ազդեցություն  է ունենալու Կայուն զարգացման 2030 օրակարգի համար»,- նման հայտարարությամբ հանդես է եկել  ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների անկախ փորձագետ Սաադ Ալֆարաջին նույն ֆորումի աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում։

 

 

Նա կոչ է արել բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներին համաձայնեցված քայլեր ու միջոցներ ձեռնարկել՝ իրականացնելու այն խոստումը, ըստ որի ոչ ոք չպետք է անտեսված մնա։ Նա նշել է, որ  քաղաքականություններն ու ծրագրերը հաճախ են թերանում  մարդկանց կարիքները գնահատելիս ու դրանց հասցեականության առումով։
«Եթե նպատակներին հասնելուն ուղղված ջանքերը հիմնված չեն այս կարիքների վրա, նրանք չենք կարող հաջողել»,-ընդգծել է զեկուցողն իր ելույթում։

 

 

ՄԱԿ-ի իրավունքի փորձագետը պնդում է, որ այսօր էլ շատ կանայք, ինչպես նաև ռասայական, էթնիկ ու կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ, տեղահանվածներ ու աղքատներ «մարգինալացված են,  անզոր և բացառված»։

 

«Քանի դեռ մենք չենք անդրադառնում առկա անհավասարություններին, բացառություններին և սաստկացած խտրականությանը, որոնց բախվում են այս համայնքները,  տևական և ներառական զարգացումը բոլորի համար կմնա անիրական մի բան»,- ընդգծել է նա:

 

 

Զարգացման իրավունքը յուրաքանչյուր արարածի,  բոլոր ժողովուրդներին իրավունք է տալիս մասնակցել, նպաստել, ինչպես նաև վայելել տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական զարգացումները:

 

 

Նշվում է, որ կայուն զարգացման հասնելու համար անհրաժեշտ է համալիր գործընթաց շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ՝ սկսած պետություններից, միջազգային կազմակերպություններից, քաղհասարակությունից մինչև հասարակության մարգինալ խմբեր։

 

 

Նա նաև նշել է, որ առաջնահերթությունները պետք է սահմանեն այն մարդիկ, ովքեր պետք է օգուտներ քաղեն, այսինքն, «համայնքները պետք է սահմանեն զարգացման օրակարգեր, բյուջեներ և գործընթացներ»:
«Այդ պատճառով անհրաժեշտ է վերացնել տեսանելի և անտեսանելի պատնեշները, որոնք խոչընդոտում են համայնքի մասնակցությանը։ Նման պատնեշներ կարող են դիտարկվել ինչպես իրավական ինքնության բացակայությունը, ֆինանսական մեծ ծախսերը, սոցիալական սահմանափակումները։ Պատնեշների վերացումը կհանգեցնի նրան, որ զարգացումիվ կշահեն բոլոր հասարակությունները», – խոսքն ամփոփել է Սաադ Ալֆարաջին։

 

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 1776

Գլխավոր էջ