Կանանց ներկայացվածությունը Կոմկուսի համապետական ցուցակում օրենքի սահմաններում է՝ 25% է

Հայաստանի կոմունիստական կուսակցության  համապետական ցուցակում 173  թեկնածու կա: Նրանցից 43-ը կամ 25%-ը  կանայք են:  Կուսակցությունը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հայրենիք, սոցիալիզմ, աշխատանք» կարգախոսով:

 

Նշենք, որ ի սկզբանե  կանանց թիվը ցուցակում   44 էր: ԿԸՀ-ից WomenNet.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գոհարիկ Իլյիչի Հարությունյանի գրանցումը` հաշվի առնելով նրա կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումը:

 

Ցուցակում մնացած 43 կանանցից 20-ը չեն աշխատում, 9-ը թոշակառու են: Ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա, տասնյակում՝ երկու:

 

Առաջին կինը չորրորդ հորիզոնականում է: Մարիամ Շահինյանն առավել հայտնի է մշակութասեր հանրությանը, նա Ազգային Պատկերասրահ երաժշտական փառատոնի հիմնադիրն է:

 

Ցուցակի հաջորդ կինը 8-րդ հորիզոնականում է. Ասյա Օթարյանը Իջևանի Շրջկոմի 1-ին քարտուղարն է, Գոհար Խաչատրյանը (101-րդ տեղ) Էրեբունի շրջկոմի 1-ին քարտուղարն է:

 

Նրան հաջորդում է Ժանետա Մանուկյանը, նա «Կանայք Հայոց Աշխարհի» կուսակցության նախագահն է: Նաիրիա Մարտիրոսյանը «Ցեմենտ Սերվիս» ՓԲԸ տնօրենն է, Իրինա Հովակիմյանն աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայում, Գայանե Վարդազարյանը Մանկավարժական համալսարանի դասախոս է:

 

Հասարակությանն առավել հայտնի է բնապահպան Սիլվա Ադամյանը (44-րդ տեղ), նա շրջակա միջավայրի ու կենդանական աշխարհի խնդիրների մասին հաճախ է բարձրաձայնում տարբեր քննարկումներում, ասուլիսներում, նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում: Ադամյանը «Էկոլգիական հասարակական միություն» ՀԿ նախագահն է:

 

Զիզա Բաբայանը «Քար և սիլիկատ» ինստիտուտում բաժնի պետ է, Վարդիթեր Լաբոյանը (121-րդ տեղ) աշխատում է «Հայփոստ» ընկերությունում, նրան հաջորդող Արմինե Դավթյանը Գավառի պետական համալսարանի դասախոս է, Անահիտ Բոյաջյանը (148-րդ տեղ) Երևանի թիվ 17 դպրոցի ուսուցչուհի է, Աննա Բաղդասարյանը (152-րդ տեղ) ՀԱՄԽ-ի աշխատակից է, Լաուրա Բադալյանը բանվորուհի է աշխատում «Գրանդ Քենդի» ընկերությունում:

 

***

 

Կոմկուսի տարածքային ցուցակներում 130 թեկնածու է ներառված, նրանցից 41-ը  կամ 32%-ը  կանայք են:

 

Թիվ 1 ընտրատարածքում Կոմկուսն ունի  13 թեկնածու, նրանցից չորսը կանայք են՝ Սիլվա Ադամյան, Գոհար Խաչատրյան, Գոհար Մարտիրոսյան, Ժանետա Մանուկյան:

 

Թիվ 2 ընտրատարածքում կուսակցությունն առաջադրել է 12 թեկնածու, կանայք երեքն են՝  Նելլի Հակոբջանյան, Իրինա Հովակիմյան, Նինա Ղազարյան:

 

Թիվ 3 ընտրատարածքում 14 թեկնածուներից 5-ն են կանայք՝ Մարիետա Աղասյան, Լաուրա Բադալյան, Արմինե Դավթյան, Ռոզա Հովհաննիսյան, Տաթևիկ Հովհաննիսյան:

 

Թիվ 4 ընտրատարածքում տասը թեկնածուներից երեքն են կանայք՝ Զիզա Բաբայան, Սեդա Խաչատրյան, Ամալիա Տերտերյան:

 

Թիվ 5 ընտրատարածքում Կոմկուսն ութ թեկնածու ունի, կանայք երկուսն են՝ Նելի Խաչատրյանն ու Հայկուհի Պողոսյանը:

 

Թիվ 6 ընտրատարածքում 12 թեկնածուներից 3-ն են կանայք՝ Վարդիթեր Լաբոյան, Ջուլիետա Հարությունյան, Մարետա Սարդարյան:

 

Թիվ 7 ընտրատարածքում  7 թեկնածուներից երկուսն են կանայք՝ Ժաննա Խաչումյան և Անահիտ Պետրոյան:

 

Թիվ 8 ընտրատարածքում 12 թեկնածու կա, երեքը իգական սեռի ներկայացուցիչներ են՝ Լիլիթ Երզնկյան, Լիգիա Խաչատրյան, Էմմա Հակոբյան:

 

Թիվ 9 ընտրատարածքում էլ նույն պատկերն է, թեկնածուների ընդհանուր թիվը 12 է, կանայք երեքն են՝ Մարինե Բալյան, Գոհար Խաչատրյան, Լիլիթ Մխիթարյան:

 

Թիվ 10 ընտրատարածքում 14 թեկնածուներից չորսը կանայք են՝ Թեհիմե Բադալյան, Նաիրիա Մարտիրոսյան, Թամարա Շահեյան, Գայանե Վարդազարյան:

 

Թիվ 11 ընտրատարածքում 15 թեկնածու կա, չորսը կանայք են՝ Ռիմա Հակոբյան, Լուսիկ Հարությունյան, Մարիամ Շահինյան, Վիլինա Եղիազարյան:

 

Թիվ 12 ընտրատարածքում 8 թեկնածուներից երկուսն են կանայ       ք՝ Անահիտ Բոյաջյան և Անուշ Հարությունյան:

 

Թիվ 13 ընտրատարածքում յոթ թեկնածուներից երեքն են կանայք՝ Աննա Բաղդասարյան, Մանյա Խեչյան, Ասյա Օթարյան:

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .

 

 

ՀՅԴ ցուցակի կանանց մեծ մասը կրթական համակարգից են

 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում կանայք 26% են կազմում

 

Կանանց ներկայացվածությունը Կոմկուսի համապետական ցուցակում օրենքի սահմաններում է՝ 25% է

 

ՀՀԿ-ն փորձել է կյանքի կոչել 30/70 համամասնությունն իր ցուցակում

 

Կոնգրես-ՀԺԿ դաշինք. հավասարություն առանձին վերցրած ընտրատարածքում

 

«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում

 

«Հայկական վերածնունդ»-ի առաջին տասնյակում երկու կին թեկնածու կա, իսկ վերջին տասնյակում՝ յուրաքանչյուր երկրորդը

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք

 

Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները  

 

Դիտումների քանակը` 2869

Գլխավոր էջ