Հունիսի 12-ը Մանկական աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մանկական աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ ) կողմից և նշվում է ամեն տարի հունիսի 12-ին: ՄԱԿ-ի օրացույցում այդ օրը ներառվել է 2002-ից:  Օրվա նպատակն է  համատեղել կառավարությունների, գործատուների եւ քաղաքացիական հասարակության ջանքերը  պայքարելու մանկական  աշխատանքի դեմ, քանի որ այն  վտանգում է  երեխաների  առողջությանը, խոչընդոտում նրանց զարգացումն ու կրթոթյունը՝  անդառնալի հետեւանքներ թողնելով  երեխաների ողջ կյանքի վրա:

 

Օրվա  այս տարվա թեման  է  «Կանգնեցնել   մանկական աշխատուժի օգտագործումը  մատակարարման շղթայի բոլոր ղակներում»: Այսօր  ցանկացած  շղթաներում՝  լինի դա  գյուղատնտեսության եւ ձկնորսության, արտադրության եւ հանքարդյունաբերության,  ծառայությունների եւ շինարարության ոլորտներում,  անխնա օգտագործվում է  երեխաների աշխատուժը:   Մոտավոր հաշվարկներով,  խոսքը  այդ ոլորտներում ներգրավված 168 մլն երեխաների պաշտպանության մասին է: Երեխաների կողմից   արտադրվող  ապրանքներ եւ ծառայություններ սպառվում են միլիոնավոր մարդկանց  կողմից:

 

Գրեթե 100 մլն աղջիկներ ու տղաներ այսօր  զբաղվում են գյուղատնտեսությամբ, նշում է   Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը ( ՊԳԿ) ՝   կոչ անելով  պետություններին միջոցներ ձեռնարկել պաշտպանելու այդ երեխաներին:

 

«Սպառողները իրավունք ունեն պահանջելու, որ իրենց սեղանին դրվող սննդամթերքի  կամ իրենց գագուստը արտադրվելու  ընթացքում  չի օգտագործվել  երեխաների  ծանր կամ հարկադիր աշխատանքը», –  ասված է հայտարարության մեջ, որ ԱՄԿ գլխավոր տնօրեն  Գայ Ռայդերի  ուղերձում:

 

Դրա հետ մեկտեղ  ՊԳԿ-ն եւ ԱՄԿ- նշում են, որ գուղատնտեսության մեջ  մանակական աշխատանքի ոչ  բոլոր ձեւերն են  վտանգավոր են երեխաների համար, կամ արգելվում է միջազգային իրավունքի նորմերով. օգնություն մեծահասակներին գյուղական կյանքի անբաժանելի մասն է կազմում:   Սակայն, հաճախ գյուղատնտեսության  մեջ  զնաղված լինելու պատճառով  երեխաները չեն կարող դպրոց հաճախել, կամ աշխատում են վտանգավոր պայմաններում:  Կրթությունից ետ մնալու պատճառով   այդ երեխաները հետագայում էլ չեն կարողանա փախչել աղքատությունից:

 

Երեխաների աշխատանքը  հաճախ անտեսանելի է պատկան մարմինների համար , քանի որ  մանկական աշխատուժը  հիմնականում ներգրավված  է  ոչ ֆորմալ տնտեսության  ոլորտում է  եւ  դուրս է  աշխատանքի տեսչության, արհմիությունների շատպանությունից, անհասանելի  է  երեխաների շահերը պաշտպանող  կազմակերպությունների համար:

Նշենք, որ  մանկական  աշխատանքի  օգտագործման  հիմնախնդիրները   կարգավորվում են     դեռ  1973 թ. ընդունված  ԱՄԿ-ի «Աշխատանոի ընդունվելու  նվազագույն տարիքի մասին » թիվ 138 կոնվենցիայով ,  որը վավերացվել է 168 անդամ պետությունների կողմից , եւ 1999 թ.  ընդունված Մանկական աշխատանքի  վատթարագույն ձեւերի մասին  թիվ 182Կոնվենցիայով   , որը վավերացվել է  ԱՄԿ անդամ բոլոր պետությունների կողմից:

 

Կայուն զարգացման  օրակարգն էլ վերահաստատում է մինչեւ   2030 թ մանկական աշխատուժի օգտագործումը վերացնելու   նպատակը: «Միասին աշխատելով, մենք կարող ենք ստեղծել ապագայում  զբաղվածության  այնպիսի աշխարհ, որտեղ  տեղ չի լինի   մանկական աշխատանքի», – ասված է  ԱՄԿ գլխավոր տնօրեն  Գայ Ռայդերի  օրվա կապակցությամբ  ուղերձում:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Փոքրիկ ձեռքերի ծանր բեռը» . Սիրիայի երեխաները կորցնում են իրենց մանկությունը…

Ինչպես ընդգրկել երեխայի իրավունքները զարգացման օրակարգում.

Եվրոպայում 10 հազար միգրանտ երեխա է անհետացել

«Ես երեխա եմ». իրավունքների մասին մատչելի ձեւով

Երեխաների վաճառք և սեռական շահագործում. Հայաստանում է ՄԱԿ-ի փորձագետը

ՄԱԿ. Իսլամական պետության գրոհայինները երեխաներին որպես մահապարտներ են օգտագործում

Մանկական թրաֆիկինգ. 15 երեխա՝ 15 խեղված ճակատագիր…

215 միլիոն աշխատող երեխա աշխարհում

 

Աղքատությունը ՝ դպրոցից դուրս մնալու պատճառ

«Եթե կա մի բան, որ պետք է պարտադրել, դա կրթությունն է»

 

Դիտումների քանակը` 4714

Գլխավոր էջ