ՅՈՒՆԻՍԵՖ. 2014-ը կործանարար տարի էր երեխաների համար

Այս տարի շուրջ 15 միլիոն երեխա է ներգրավվել  խոշոր հակամարտություններում :

2014 թվականը վախի և հուսահատության տարի է եղել միլիոնավոր երեխաների համար, ովքեր աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող հակամարտությունների արդյունքում ենթարկվել են բռնության և ականատես եղել դրանց կործանարար հետևանքներին, հայտարարում է ՅՈՒՆԻՍԵՖը:

 

«Այս տարին կործանարար էր միլիոնավոր երեխաների համար», ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն պրն. Էնթոնի Լեյքը: «Երեխաներին սպանել են դպրոցում դասերի և իրենց անկողիններում քնած ժամանակ, հակամարտությունների արդյունքում երեխաները որբացել են, առևանգվել, խոշտանգվել, հավաքագրվել, բռնաբարության ենթարկվել և նույնիսկ վաճառվել ստրուկների պես: Երբեք վերջին տարիների ընթացքում այդքան մեծ թվող երեխաներ չեն ենթարկվել նման անասելի դաժանության»:

Շուրջ 15 միլիոն երեխաներ են առևանգվել դաժան հակամարտությունների արդյունքում Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Իրաքում, Հարավային Սուդանում, Պաղեստինում, Սիրիայում և Ուկրաինայում, ներառյալ ներքին տեղահանվածները կամ փախստականի կարգավիճակով ապրող անձինք: Ամբողջ աշխարհում շուրջ 230 միլիոն երեխաներ ներկայումս ապրում են զինված հակամարտություններից տուժած երկրներում և տարածքներում:

 

2014թ. հարյուրավոր երեխաներ առևանգվել են դպրոցներից կամ դպրոց գնալու ճանապարհին: Տասնյակ հազարավորներ հավաքագրվել կամ օգտագործվել են զինված ուժերի կամ խմբերի կողմից: Հարձակումները կրթական և բուժհիմնարկների վրա և դպրոցների տարածքների օգտագործումը զինված նպատակներով աճել է շատ վայրերում:

 

  • Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում, 2,3 միլիոն երեխաներ տուժել են հակամարտությունից, շուրջ 10,000 երեխաներ հավաքագրվել են զինված ուժերի կողմից վերջին տարվա ընթացքում և ավելի քան 430 երեխաներ զոհվել և հաշմանդամ են դարձել – երեք անգամ ավել 2013թ. նկատմամբ:
  • Գազայում 54,000 երեխա անտուն է մնացել  ամառվա ընթացքում 50-օրյա հակամարտությունների արդյունքում, ինչի արդյունքում  538 երեխա  զոհվել է և առավել քան 3,370-ը վիրավորվել:
  • Սիրիայում հակամարտություններից տուժած առավել քան 7.3 միլիոն երեխաներ, ներառյալ 1.7 միլիոն երեխա  փախստականներ: Միավորված Ազգերը հաստատեցին առավել քան 35 հարձակում դպրոցների վրա  տարվա  առաջին 9 ամիսների ընթացքում, որի արդյունքում  105 երեխաներ սպանվեցին և մոտ 300-ը վիրավորվեցին: Իրաքում, ուր շուրջ 2.7 միլիոն երեխաներ են տուժել հակամարտություններից, նրանցից առնվազն 700-ը հաշմանդամ է դարձել, սպանվել կամ  մահապատժի ենթարկվել այս տարվա ընթացքում: Երկու երկրներում էլ երեխաները տուժել, վկա և նույնիսկ հանացագործ են դարձել առավել դաժան և ծայրահեղ բռնությունների:
  • Հարավային Սուդանում 5 տարեկանից ցածր մոտ 235,000 երեխաներ տառապում են ծանր թերսնուցումից: Շուրջ  750,000 երեխաներ տեղահանվել են և ավելի քան  320,000 ապրում են փախստականի կարգավիճակով: Համաձայն ՄԱԿ-ի ճշգրտված տվյալների, ավելի քան  600 երեխաներ են սպանվել և շուրջ 200-ը հաշմանդամ է դարձել այս տարի,  և  շուրջ 12,000 երեխաներ ներկայումս օգտագործվում են զինված ուժերի և խմբերի կողմից:

 

2014թ. ճգնաժամերի բացահայտ ցուցանիշը ցույց տվեց, որ շատերը արագ մոռացության ենթարկվեցին կամ քիչ ուշադրության արժանացան:  Աֆղանստանում, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, Նիգերիայում, Պակիստանում, Սոմալիաում, Սուդանում և Եմենում տևական ճգնաժամերը խլեցին առավել մեծ քանակի երիտասարդների կյանքն ու ապագան:

 

Այս տարի զգալի նոր սպառնալիքներ են առաջացել, որոնք սպառնում են երեխաների առողջությանն ու բարեկեցությանը, մասնավորապես Էբոլայի բռնկումը Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնում, ինչի արդյունքում հազարավոր երեխաների որբացել են և մոտ 5 միլիոն անձինք դուրս մնացել դպրոցից:

 

Չնայած հսկայական խոչընդոտներին, որոնց առճակատվել են երեխաները 2014թ., այնուամենայնիվ բարեկեցիկ ապագայի հույս կա հակամարտություններից և ճգնաժամերից տուժած միլիոնավոր երեխաների համար: Հասանելիության,  անապահովության և ֆինանսավորման խոչընդոտների առկայության պայմաններում հումանիտար կազմակերպությունները, ներառյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համատեղ ջանքեր են գործադրել կենսական նշանակության օժանդակություն և այլ առաջնային ծառայություններ մատուցելու համար, ինչպիսիք են կրթությունն ու հոգեբանական աջակցությունը աշխարհի առավել վտանգավոր վայրերում մեծացող երեխաներին:

 

  • Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում ներկայումս իրազեկման արշավ է իրականացվում 662,000 երեխաներին դպրոց վերադարձնելու ուղղությամբ, քանի որ անվտանգության իրավիճակը դա թույլ է տալիս:
  • Կաթիլային պոլիո պատվաստանյութի մոտ 68 միլիոն դոզա է տրամադրվել Միջին Ասիայի երկրներին պոլիոյի համաճարակը Իրաքում և Սիրայում կանգնեցնելու համար:
  • Հարավային Սուդանում առավել քան 70,000 երեխաներ բուժում են ստացել ծանր թերսնման դեմ:
  • Էբոլայից տուժած երկրներում, աշխատանքները շարունակվում են տեղական համայնքներում համաճարակի դեմ պայքարելու համար՝ աջակցելով համայնքային խնամքի կենտրոններին և Էբոլայի դեմ պայքարի համար ստեղծված բուժ հաստատություններին՝ վերապատրաստելով բուժաշխատողներին և իրազեկման արշավներ իրականացնելով՝ հիվանդության փոխանցման ռիսկը նվազեցնելու համար և աջակցելով Էբոլայի հետևանքով որբացած երեխաներին:

 

«Բավականին հեգնական է այն փաստը, որ Երեխայի իրավունքների հռչակագրի 25 ամյակի տարեդարձին, երբ մենք արձանագրել ենք զգալի առաջընթաց ամբողջ աշխարհում ապրող երեխաների իրավունքների բնագավառում, միևնույն ժամանակ դաժանորեն խախտվել են միլիոնավոր երեխաների իրավունքները», նշեց պրն. Լեյքը:  «Բռնությունն ու վնասվածքները ավելի մեծ վնաս են հասցնում առանձին երեխաներին և քայքայում են հասարակությունը: Աշխարհը կարող է և պետք է ավելին անի 2015թ. առավել նպաստավոր տարի դարձնելու յուրաքանչյուր երեխայի համար: Յուրաքանչյուր երեխա, որը մեծանում է ուժեղ, ապահով, առողջ և կրթված, կարող է նպաստել իր, իր ընտանիքի, համայնքի, ազգի բարեկեցությանն ու իսկապես մեր ընդհանուր ապագային»:

 

 

Աղբյուրը՝

ՄԱԿ-ի մանակական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ

Դիտումների քանակը` 7484

Գլխավոր էջ