Կանադայի վարչապետ. «Ամեն անգամ, երբ ասում եմ, որ ֆեմինիստ եմ , Twitter- ը «պայթում է» մեկնաբաննություններից»
Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն ՝ ելույթ ունենալով Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 60-րդ նստաշջանի շրջանակում մարտի 16-ին կայացած բարձր մակարդակի քննարկմանը հայտարարեց, որ չի հասկանում, ինչու « ֆեմինիզմ» բառը հատուկ ռեակցիայի է արժանանում:
«Ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ ֆեմինիստ եմ , Twitter- ը «պայթում է» մեկնաբաննություններից, իսկ լրատվամիջոցները սկսում են ակտիվ քննարկել ասածը: Մինչդեռ այդ բառը չպետք է արժանանա նման ռեակցիայի: Դա ուղղակի նշանակում է, որ ես հավատում եմ կանանց ու տղամարդկանց հավասարությանը եեւ կարծում եմ, որ մենք պետք է դեռ շատ ջանքեր թափենք դրան հասնելու համար», – ասաց Կանանդայի վարչապետը Ջաստին Տրյուդոն, ով նշանակալի լումա է ներդրել գենդերային հավասարությանը աջակցելու հարցում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նա համալրեց 50%-ով իր նախարարների կաբինետի կազմը կանանցով եւ մեկնաբանեց իր որոշումը մի պարզ բացատրությամբ. «Սա 2015 թվականնն է»:
Ելույթ ունենալով Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 60-րդ նստաշջանի շրջանակում կայացած քննարկմանը նա ասաց, որ իրենց թիմը կանանց եւ տղամարդկանց մասնակցության առումով նման հավասակշռված կաբինետ ունենալու համար գիտակցաբար աշխատել է դեռ ընտրություններին ընթառաջ՝ կանանց որպես թեկնածուներ ներգրավելու ուղղությամբ: «Երբ ին ասում են, որ կուզենային հետեւել իմ օրինակին, բայց իրավիճակը թուլ չի տալիս եւ չունեն համապատասխան կադրեր, ես սովորաբար պատասխանում եմ. « Իսկ ինչ ե՞ք անում իրավիՃակը փոխելու, կանանց կադրեր գտնելու եւ առաջ տանելու համար», – ասսել է Տրյուդոն:
Դար հետ մեկտեղ նա չի համարում , որ Կանադայում գենդերային խնդիրները լուծված են, ասում է, որ անհրաժեշտ է ավելի շատ քայլեր ձեռնարկել կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու, կանանց ու տղամարդկանց աշխատավարձերը հավասարեցնելու եւ այլ խնդիրներ լուծելու ուղղությամբ:
«ՄԱԿ Կանայք» կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան, ով նույնպես ներկա էր վեընշված քննարկմանը, նշեց, որ Տրյուդոյի օրինակը եւս մեկ անագամ ապացուցում է թե ինչքան կարեւոր է բարի կամքի դրսեւորուոմը եւ որ այլ երկրների կառավարությունները նույնպես պետք է առաջնորդվեն խնդրին նման մոտեցմամբ:
Նշենք, որ քննարկման հիմնական թեման կանանց ու տղամարդկանց վարձատրության տարբերությունն էր եւ դրա հաղթահարման ուղիները: Հիշեցնենք, որ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (CSW) հոբելյանական 60-րդ նստաշրջանն անցնում է ՝ «Կանանց հնարավորությունների ընդլայնումը եւ Կայուն զարգացման օրակարգը» կարգախոսի ներքո:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Այն մասին թե ինչ է լինում, երբ կանանց թիվը կառավարության կազմում մեծանում է…
Կանայք եւ կայուն զարգացման օրակարգը – GSW 60
Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում
Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը
«Մոլորակ 50/50 մինչեւ 2030» . ինչ է պարտավորվել Հայաստանը
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը
Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները
ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում
«Երբ նշաձողը բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես»…
Դիտումների քանակը` 4437