«Նորարարությունն ու տեխնոլոգիաները՝ կանանց առաջնորդության գրավական» քարոզարշավ
WomenNet.am -ը միացել է «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում մարտի 8-ին մեկնարկած քարոզարշավին, որի կարգախոսը՝ «Նորարարությունն ու տեխնոլոգիաները՝ կանանց առաջնորդության գրավական» կոչված է ընդգծելու թվային տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը կանանց առաջընթացն ապահովելու գործում։
Քարոզարշավը տևելու է Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը և այդ ընթացքում ներկայացվելու են հասարակական և քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող կանանց տեսակետները առաջնորդության կայացման, կանանց իրավունքների պաշտպանության մասին՝ թվային տեխնոլոգիաների հետ ի հայտ եկած նոր հնարավորությունների, ինչպես նաև նոր մարտահրավերների համատեքստում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի (UK GGF) կողմից և իրականացվում ՄԱԶԾ Հայաստանի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
Դիտումների քանակը` 867