Barbie-ի գովազդում առաջին անգամ տղա է նկարահանվել

Barbie տիկնիկների գովազդում առաջին անգամ տղա է նկարահանվել: Երկու այլ աղջնակների հետ տղան գովազդել է Moschino Barbie սերիան, որը  1959 թվականից այս  տիկնիկն արտադրող  Mattel ընկերության և իտալական  Moschino նորաձևության տան համատեղ նախաձեռնությունն է:

 

Ավելի վաղ Moschino-ի կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթը հայտնել է, որ գարուն-ամառ հավաքածուի ստեղծման հարցում իրեն ոգեշնչել է հենց Բարբի տիկնիկը։ Նրա խոսքով, գովազդի մեջ տղային նկարահանելով փորձել են կոտրել կարծրատիպը, որ Barbie –ն  միայն աղջիկների համար խաղալիք է:

 

Mattel ընկերության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով տղայի ներգրավումը ռեկլամում, ասել  է, որ դրանով իսկ ուզում էին ընդգծել, որ նորաձեւության աշխարհում կարեւորը ոչ թե սեռն է, այլ կրեատիվությունն ու երեւակայությունն է:

 

 

Moschino Barbie-ի վաճառքն սկսվել էր անցյալ շաբաթ՝ սահմանափակ քանակով: Մեկ տիկնիկի գինը 150 դոլար է եղել։ Խմբաքանակն արդեն վաճառվել է:

 

 

Գովազդը YouTube-ում հայտնվել է հոկտեմբերի 30-ին, եւ բավականին մեծ քանակով դիտումներ է ունեցել:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կոտրել կարծրաիպերը. Bratz տիկնիկները նշանավոր կանանց տեսքով

Ի՞նչն է ստիպում մարդկանց դիմել պլաստիկ վիրաբույժին

Barbie-ի գովազդում առաջին անգամ տղա է նկարահանվել

Փրկե՛ք ձեր դուստրերին/ տեսահոլովակ

Գեղեցկության իդեալները. հարափոփոխ, ինչպես աշխարհը

 Գեղեցկությունը զոհեր է պահանջում

Ինչպե՞ս փրկել հայուհիներին գեղեցկության կարծրատիպերից

 

Դիտումների քանակը` 2908

Գլխավոր էջ