«Այրում Ֆրութս »-ը ՝ սոցիալական բիզնեսի մոդել է
Հոկտեմբերի 3-ին Տավուշի մարզի սահմանամերձ Այրում համայնքում տեղի ունեցավ <<Այրում Ֆրութս >> մրգի և հատապտուղների վերամշակման գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Գործարանը կապահովի ավելի քան 60 աշխատատեղ հատկապես համայնքի կանանց համար, ինչպես նաև կայուն մթերման շուկա Այրում համայնքին հարակից 10 գյուղերի ավելի քան 2000 բնակչի համար: Գործարանում պլանավորվում է վերամշակել տարեկան մինչև 500 տոննա միրգ և հատապտուղ՝ պատրաստելով ջեմեր, մուրաբաներ, կոմպոտներ:
Տեղացիների կողմից վաղուց սպասված <<Այրում Ֆրութս >> -ի գործարկումը հնարավոր դարձավ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի եւ իր գործընկերների ` <<Բի էս Սի >> Բիզնես Աջակցման կենտրոնի, <<Նոր հորիզոն >>վարկային կազմակերպության,Օրանժ հիմնադրամի և մի շարք այլ ընկերությունների համատեղ աջակցությամբ: Համայնքային այս բացառիկ ձեռնարկությունը կառավարվում է <<Լճկաձոր >>կոոպերատիվի ու նրա հինադրած <<Միրգ ՍՊԸ >>-ի կողմից :
Ինչպես իր խոսքում նշեց կոոպերատիվի նախագահ Ռուսլան Անտոնյանը գործարանի հիմնադրմամբ նրանք կկարողանան աջակցել տարածաշրջանի գյուղմթերք արտադրողին:
<<Մենք որոշեցինք, որ անհրաժեշտ է գործարան հիմնել, որպեսզի միրգը մթերվի և չփչանա, հնարավորության դեպքում նաև արտահանվի: Արդեն մթերել ենք տանձ,դեղձ,մոշ, հոն և այլ մրգեր ու հատապտուղներ: Համաձայնագիր ունենք Սոչի քաղաքի հետ, երևի թե որոշ ժամանակ անց կարտահանվի, հիմա պիտակի հետ կապված աշխատանքներն են կատարվում >>- ասաց Ռուսլան Անտոնյանը:
Նշենք, որ «Այրում Ֆրութս»-ը», ինչպես Օքսֆամի աջակցությամբ հիմնված այլ ձեռնարկություններ, սոցիալական բիզնեսի մոդել է: Դա նշանակում է, որ կոոպերատիվն իր գործարանի եկամուտի մի մասն ուղղելու է համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը:
Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, ազդարարելով գործարանի շահագործման մեկնարկը, հատկապես շեշտադրեց ձեռնարկության սոցիալական բնույթը.
<< Գործարանը որը տնօրինվում և կառավարվում է համայնքային կոոպերատիվի կողմից, սոցիալական ձեռնարկության օրինակ է: Այն նպատակ ունի համայնքի սոցիալական խնդիրները լուծելու: Ձեռնարկությունը կապահովի շուրջ 60 աշխատատեղ, որի զգալի մասը կանայք են : Դա կարեւոր է , քանի որ կանանց համար տնտեսական հնարավորությունների ստեղծումը Օքսֆամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերի առաջնահերթություններից է», – ասաց Մարգարիտա Հակոբյանը:
<<Երկու ամիս է ինչ աշխատում ենք այստեղ, ես միայնակ չեմ ինձ հետ նաև աշխատում է հարսս, աղջիկս,մեր աշխատանքի դիմաց վարձատրվում ենք, շատ գոհ ենք ,հանգստյան օրեր էլ ունենք >>-WomenNet. am հետ զրույցում նշեց աշխատակցուհի Անահիտ Մացակյանը:
<<Տանը նստած էինք մինչև հիմա ,բայց հիմա արդեն աշխատում ենք: Շատ գոհ ենք,լավ վարձատրում են, որ սենց աշխատենք լավ կլինի, ես էլ,ամուսինս էլ աշխատում ենք մեր համար,պարապ չենք նստում >>,- մեզ հետ զրույցում նշեց Անուշ Գիշյանը:
Դժվար է թերգնահատել այս գործարանի բացման նշանակությունը հեռավոր սահմանամերձ համայնքի համար: Ակնհայտ է , որ այն կստեղծի աշխատատեեր և եկամտի կայուն աղբյուր Այրումի ու հարևան գյուղերի բնակիչների համար, դրանով իսկ մեղմելով շատ ու շատ ընտանիքների սոցիալակնա վիճակը:
Մարիամ Մելքումյան
Դիտումների քանակը` 6581