Լրագրողական մրցույթ. «Հասնենք հավասարության. կանանց քաղաքական մասնակցության տեսլականը»
«ՕՔՍՖԱՄ» միջազգային կազմակերպությունը և
«ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը
«ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակում հայտարարում են
լրագրողական նյութերի մրցույթ
«Հասնենք հավասարության. կանանց քաղաքական մասնակցության տեսլականը» թեմայով :
Թեմայի առանցքային խորագրերն են.
– ‹‹Քաղաքականությունը կանանց գործն է. խոչընդոտներ և լուծումներ››,
– ‹‹Հաջողության բանաձեւ. կանանց տնտեսական ձեռքբերումներից դեպի քաղաքական մասնակցություն››,
– ‹‹Կանայք ՏԻՄ ընտրություններում. մրցավազքի առանձնահատկությունները››:
Ո՞վքեր կարող են մասնակցել
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները, հանրային թղթակիցները, բլոգերները ՀՀ ողջ տարածքից:
Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված լինեն 2016թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:
Մրցույթի մասնակից բոլոր նյութերն անմիջապես կտեղադրվեն «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի ֆեյսբուքյան էջում:
Մրցանակները
Լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների, որոնք սահմանվելու են հետևյալ երեք անվանակարգերում.
- Ռադիո-հեռուստատեսային նյութ
- Տպագիր հոդված
- Առցանց հոդված
Նյութերի ներկայացման վերջնաժամկետը
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հանրությանը մինչեւ դեկտեմբերի 10-ը:
Ժյուրիի կազմը
Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, գենդերային հարցերով փորձագետներ եւ լրագրության ոլորտում մասնագետներ:
Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու ՝
– բարձրացրած թեմայի հանրային կարևորությունը,
– տեղեկատվության հավաստիությունը,
– նյութերի մատուցման ստեղծագործական ոճը,
– նյութերի գենդերային զգայունությունը:
Մրցույթին ներկայացվող նյութերի ձևաչափ
– Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում հրապարակված հոդվածի կրկնօրինակը, հեռուստա-ռադիո նյութի խտասկավառակը՝ լրատվամիջոցի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL):
– Տեսանյութերը ներկայացնել հետևյալ ձևաչափերից մեկով՝ avi, mp4, mpg, wmv:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից երեք լրագրողական նյութ: Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։
Ինչպե՞ս դիմել
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել academyoffamily@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ «Լրագրողական մրցույթ» վերնագրով կամ փոստով` ՕքսԵՋեն հիմնադրամ, Երևան, Թումանյան 35/11 հասցեով:
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել մրցույթի համակարգող Գոռ Պետրոսյանին՝ academyoffamily@gmail.com էլ. հասցով կամ 091 510 410 հեռախոսահամարով:
Նյութերի հետ անհրաժեշտ է ներկայացնել կից գրանցաթերթիկը: Առանց լրացված հարցաթերթիկի ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
Ակնկալում ենք ձեր մասնակցությունը:
Մասնակցության հայտ
Ամսաթիվ _
Անձնական տվյալներ
Անուն, ազգանուն _
Լրատվամիջոց _
Կոնտակտային տվյալներ
Հեռախոս _
Էլ.Հասցե_
Հասցե _
Ներկայացվող նյութի/նյութերի ձևաչափը`
տպագիր
էլեկտրոնային
ռադիո-հեռուստատեսային
Ստորագրելով սույն հայտը՝ հավաստում եմ, որ ծանոթացել եմ մրցույթի կանոններին ու պայմաններին և համաձայն եմ դրանց:
Հավաստում եմ նաև, որ լրացված տվյալները համապատասխանում են իրականությանը, և որ ներկայացված նյութը/նյութերը իմ հեղինակային աշխատանքն է/են:
Ստորագրություն_______________________________
Դիտումների քանակը` 3982