Ավագանու անդամը գտել է իր համար աշխատանք-երեխա հիմնախնդրի լուծումը…

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստին  3 երեխաների մայր, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը  մասնակցում էր 2 ամսական որդու հետ:

 

Քաղաքապետ Հայկ Մարությանը նիստը սկսեցուց առաջ ասաց. «Առանձնահատուկ բարեւում եմ ամենափոքրիկին, որ միացել է մեզ նիստի ժամանակ: Եկեք ծափահարենք բոլորս: Ահա, մանկաբույժն լ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը (Սերգեյ Սարգսյան)»: Մի պահ ավագանու նիստում աշխուժություն տիրեց, ապա անցան օրակարգի միակ հարցի քննարկմանը:

 

Ինքը Գայանե Վարդանյանը պատմել է լրագրողներին, որ առաջին անգամ չէ, որ ներկայանում է ավագանու աշխատանքային քննարկումներին  իր նորածին  որդու հետ: Ասում է, ստիպված  է դա անել, քանի որ կրծքով է կերակրում և այլ տարբերակ չունի , ոևովհետև երեխան դեռ հրաժարվում է ուտել  շշից: «Ավագանու իմ պարտականություններից չեմ ուզում այդ պատճառով խուսափել», – ասաց նա՝  նշելով, որ  ուզում է նաև իր օրինակով ոգևորել երիտասարդ մայրերին և  օգնել նրանց  հաղթահարելու այս հարցում  առկա կարծրատիպերը: «Ուզում եմ դիմել այն երիտասարդ մայրերին, ովքեր մոռանում են իրենց  և իրենց աշխատանքի մասին երեխայի ծնվելուց հետո, և կենտրոնանում միայն երեխայի վրա: Իրականում,  երեխայի ծնունդի հետ  մոր անձնական ու աշխատանքային կյանքը չի ավարտվում , ուղղակի կրկնապատկվում է այն ուրախությունը, որը մարդը կարող է ունենալ ցանկացած իր հաջողության համար», – ասում է Գայանե Վարդանյանը, ով լուծել է իր համար  աշխատանքային  պարտականությունների և  երեխայի խնամքի համատեղման խնդիրը…

 

Օրինակն, իրոք ոգևորիչ է, հատկապես կարծրատիպային մոտեցումներից հրաժարվելու և երիտասարդ մայրերին մոտիվացնելու տեսակետից,  բայց այն  անշուշտ  չի կարող  նրանց աշխատանքային շուկայից դուրս մնալու հիմնախնդրի լուծում հանդիսանալ: Աշխատանք -ընտանիք   բալանսը պահելու  համար կանայք այնուամենայնիվ  ունեն պետության, հասարակության և իրենց ընտանիքի անդամների, այդ թվում ամուսինների,  աջակցության կարիքը…

 

Հացազրույցը Գայանե Վարդանյանի հետ  Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժում.

 

 

Դիտումների քանակը` 1811

Գլխավոր էջ