«Ես պետք ա տղերքի կողքին լինեմ» …
‹‹Սկզբում գործ, հետո ընտանիք››, – – այսպես է իր ապագան տեսնում Դավիթ Գրիգորյանը: Դավիթը ծառայում էր Թալիշում, դիրքի ավագ էր, սերժանտ: Վիրավորվեց ‹‹նախապատերազմական›› ժամանակաշրջանում, փշալար անցկացնելիս. ‹‹Գնացի, անփորձանք աշխատանքս վերջացրեցի, հետ գալուց նույն ճանապարհին պայթեցի:Մտածում եմ գնալուց Աստված էր հետս, հետ գալուց՝ մահը / ժպտում է/: Ապրելու հույս բժիշկները 5 տոկոս էին տալիս, մեջս 300 գրամ արյուն էր մնացել,- հիշում է Դավիթն, ով կյանքի ու մահվան համառ պայքարում կարողացավ հաղթանակ տոնել,- դուրս գրվելուց հետո առաջինը, որ անելու եմ, դա եկեղեցի գնալս է լինելու, քանի որ իմ ողջ մնալը մայն Աստծո շնորհիվ էր››:
Նա պատերազմի մասին տեղեկացել է հիվանդանոցում ու անբացատրելի զգացողություններ ունեցել. չէ՞ որ իր տեղն այդ պահին ոչ թե հիվանդասենյակը պետք է լիներ, այլ խրամատը. ‹‹Առաջին հերթին մտածում էր տղերքի մասին, ո՞նց են. ի՞նչ վիճակում… բայց հետո իմացա, որ Փառք Աստծո բոլորը ողջ են››:
‹‹ Հենց հիմա էլ, էս վիճակում ասում եմ՝ ինձ տարեք Ղարաբաղ, պետք ա տղերքի կողքին լինեմ,- ասում է Դավիթն ու շարունակում,- Զղջում եմ… զղջում եմ հենց էս պահի համար, չպետք ա սենց բան լիներ : Սկզբում կյանքի հանդեպ պատկերացումներս ու տրամադրվածությունս այլ էր, չեմ կարող ներկայացնել, տանջվում էի…..,- ու երկար լռություն/բայց աչքերն ամեն ինչ ասում էին/,-բայց հիմա ամեն ինչ այլ է, ես պատրաստ եմ կյանքս նորովի սկսել: Տղաներին խնդրում եմ լինեն զգոն, դուխով, բայց զգույշ, և ամեն վայրկյան հիշեն, որ տանն իրենց սպասող կա››:
Նախարարին խնդրել է, որ հնարավորություն տան շարունակել ծառայությունը, խոստացել է՝ սպասենք, տեսնենք այս անգամ որքանով կարդարացվեն սպասումները:
‹‹Երբ իմացա Դավիթիս մասին լուրը, աչքերիս առաջ մթնեց, չպատկերացրեցի հետս ինչ էր կատարվում, հետո… ,- արցունքն աչքին հիշում է տիկին Արմենուհին՝ Հերոսի մայրն, ու շարունակում,-վերակենդանացման բաժանմունքից հանեցին թե չէ, հենց ինձ տեսավ ասեց՝ մամ աչքերիդ արցունք չտեսնեմ: Ես էլ խոսք տվեցի ու խոստումս առ այսօր պահում եմ, ոչ մի անգամ իր ներկայությամբ չեմ արտասվել.. հիվանդասենյակում՝ իր մոտ, ուրիշ մարդ եմ՝ ուրախ, չոր աչքով, դռնից դուրս եմ գալիս գողտու սիրտս հովացնում, մի փոքր հանգստանում,հետո ներս մտնում››:
Դավիթը ծառայության է մեկնել մեծ սիրով ու ոգևորությամբ անգամ իր նշանակած օրվանից շուտ, դիմել է զինկոմիսարյատ որ մի քանի օր շուտ տանեն, ընկերների հետ, այդ օրն էլ ջերմոթյուն է ունեցել ուզեցել են հետ ուղարկեն՝ չի թողել: Հայրը զինվորական է, ծառայում է իր ծննդավայր Նոյեմբերյանում: ‹‹Ամուսնուս խնդրում էի՝ ինչ կլինի մի բան արա գոնե Դավիթս մոտ ծառայի, բայց ինքն ասում էր չէ մամ ինչ էլ անեք զուր ա, մեկ ա ես պետք ա Ղարաբաղ գնամ, ամենաթեժ կետում ծառայեմ.. էդպես էլ եղավ››,- հիշում է տիկին Արմենուհին: Դիրքերում իրենց ծառայությունը շարունակող ու վիրավոր զինվորների մայրերին նա մաղթում է համբերություն, իսկ զոհվածների մայրերի համար խոսքեր չի գտնում… .
Գտնվելով սոցիալապես ոչ բարենպաստ պայմաններում, այնուամենայնիվ տիկին Արմենուհին ոչ մեկից ոչինչ չի ուզում, նրա միակ ցանկությունն ու երազանքը որդուն քայլելիս տեսնելն է:
Դավիթը հանուն հայրենիքի, հանուն ընտանիքի պաշտպանության զրկվեց երկու ոտքերից, զրկվեց ինքնուրույ քայլելու, տեղաշարժվելու հնարավորությունից, բայց որ ամենակարևորն է՝ նա չզրկվեց ապրելու, պայքարելու, երազելու ու ձգտելու հնարավորությունից: Նա անելու է դա… դրա մասին են վկայում նրա աչքերը, ժպիտն ու կամքը… Վստահ եմ տարիներ հետո մենք դեռ լսելու ենք մեծատառով մարդ Դավիթ Գրիգորյանի մասին…
Հ.Գ. Բոլոր նրանք ովքեր ցանկություն կունենան աջակցել Դավիթին կարող են փոխանցում կատարել նշված հաշվեհամարներին .
Արմենուհի Հակոբյան 093 01 91 83
220151812629000 AMD
220151630070002 EUR
220151630203958 RUR
220151633553001 USD
Նինել Հովհաննիսյան
Դիտումների քանակը` 3056