«Ինչո՞ւ մարդու իրավունքների որևէ միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում». Արման Թաթոյան

 

2020 թվականը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար եղել է աննախադեպ ծանրաբեռնված, հայտարարեց Ազգային ժողովում  Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը՝ ներկայացնելով 2020 թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և ՀՀ ՄԻՊ-ի՝ որպես կանխալգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։

 

 

Տարեկան զեկույցի և հաղորդման մեջ ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների հարցերը։

 

 

Երկու փաստաթղթերն ընդհանուր առմամբ կազմում են 1970 էջ: Ընդ որում, տարեկան հաղորդման ու զեկույցի մեջ ներառված չեն այն տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները, որ կազմվել են ՄԻՊ-ի կողմից  2020թ. ընթացքում:

 

 

ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցի ներկայցման ընթացքում Արման Թաթոյանը շեշտադրոեց այն փաստը, որ պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռել են  Արցախում րեց մարդու իրավունքների խախտումների մասին:

 

 

«Մարդու իրավունքների կառույցները հետ էին քաշվել, օրինակ հարց` ինչո՞ւ մարդու իրավունքների որևէ կազմակերպություն Արցախ չի այցելում, կարո՞ղ է ինձ որևէ մեկը բացատրել: Ես իրենց ասում եմ` դուք ձեր պահվածքով վնասել եք մարդու իրավունքների համակարգը»,- ասաց  պաշտպանը:

 

 

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճաի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս, ՄԻՊ-ը նշեց , որ 2015-16թթ համեմատությամբ ավելի քան 6 անգամ ավելացել է թեժ գծին ստացվող ահազանգերի թիվը.

 

 

«Եթե 2015 թվականին միայն դիմումների ու բողոքների թիվը կազմել է 5214, 2016թ-ին՝ 5113, ապա 2020 թվականին միայն դիմումներն ու բողոքները և սեփական նախաձեռնությունները հասել են շուրջ 15 հազարի », – հայտարարեց Թաթոյանը։

 

 

Նա նշեց, թե մարդու իրավունքները՝ կենսաթոշակի նշանակում, աշխատանքային ստաժի հաշվարկում, հաշմանդամության կարգի սահմանում և այլն, շարունակաբար խախտվում են սոցիալական ապահովության ոլորտում թերի վարչարարության պատճառով.

 

 

«Առկա է անբարեխիղճ վերաբերմունք և անպատասխանատու վարքագիծ կենսաթոշակառուների և այլ շահառուների նկատմամբ։ Անապահով ընտանիքների աջակցության ոլորտում առկա չեն անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունների պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Արդյունքում՝ չարաշահումների հայտնաբերելիս բացասական բեռը կրում է նպաստառուն»։

 

 

Նշենք, որ իր տարեկան հաղորդման մեջ ՄԻՊ-ը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում, ինչպես և նախորդ տարիների զեկույցներում, հանգամանալից անդրադարձ կատարել  կանանց իրավունքների պաշտպանությանը աշխատանքի շուկայում, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքում, կանանց նկատմամբ բռնության և զինված ուժերում կանանց հիմնախնդիրներին, կանանց վերատադրողական առողջությանը, պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատմանը, ատելության խոսքի դրսևորումներին:

 

 

Իր  եզրափակիչ ելույթումԱրման Թաթոյանն արձագանքեց պատգամավորների կողմից հնչեցված հարցադրումներին և մտահոգություններին:  

 


 

 

ՄԻՊ-ի զեկույցներն ամբողջությամբ.

 

 
«2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում

«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույց

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին». ՄԻՊ-ի տարեկան հաղորդում

 

Դիտումների քանակը` 940

Գլխավոր էջ