Արմելլա Շաքարյանը ՀՀ դեսպան է նշանակվել Մեքսիկայում
Հունվարի 27-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկը, հրամանագիր է ստորագրել, ըստ որի Արմելլա ՇԱՔԱՐՅԱՆը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
Հրամանագրին կից ներկայացվում է Արմելլա Շաքարյանի կրթության և աշխատանքային գործունեության մասին տեղեկատվությունը:
Արմելլա Շաքարյանը ծնվել է 1972թ. Երևանում։
Կրթություն և վերապատրաստում`
2005թ․ Դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտ, (Կահիրե,
Եգիպտոս),
2000թ․ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն,
ԱՄՆ),
1990-1996թթ․ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ:
Աշխատանքային գործունեություն`
1995-1997թթ․ Երևանի նախագծային ինստիտուտ, թարգմանիչ,
1997-1999թթ․ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և
Կանադայի բաժնի կցորդ,
1999-2000թթ․ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և
Կանադայի բաժնի 3-րդ քարտուղար,
2001-2004թթ․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս,
2004-2006թթ․ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության
ՄԱԿ-ի բաժնի 2-րդ քարտուղար,
2006-2010թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն, հյուպատոս,
2013-2015թթ․ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության
ՄԱԿ-ի բաժնի 1-ին քարտուղար,
2015-2018թթ․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության 1-ին
քարտուղար,
2018-2021 ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և
Կանադայի բաժնի վարիչ։
2021թ. հունվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Մեքսիկայի
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր
դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
Օտար լեզուների իմացություն՝
Ռուսերեն, անգլերեն։
Ընտանեկան կարգավիճակ՝
Ունի երեք երեխա։
Նշենք, որ մինչ այս պահը կանայք ներկայացնում են Հայաստանը յոթ երկրներում՝ Կանադայում, Բեգիայում, Ինդոնեզիայում, Արգենտինայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում։ Արմելլա Շաքարյանի նշանակմամբ նրանց թիվը համալրվեց ևս մեկով, սակայն կին դեսպանների թիվը շարունակում է առավել քան համեստ մնալ՝ կազմելով ընդամենը 8% :
Կանայք, ովքեր ներկայացնում են Հայաստանը տարբեր երկրներում
Դիտումների քանակը` 925