«Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչու են մարդիկ պտուղը վերացնում սեռի հիմքով»

«Facebook» սոցիալական ցանցում «Ընդդեմ սելեկտիվ աբորտների» ֆլեշմոբի   նախաձեռնող Արամազդ Ղալամքարյանը «WomenNet.am»-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես է սկսվել եւ տարածվել ֆլեշմոբի գաղափարը: «Այս ամենի առիթ հանդիսացավ սոցիալական ցանցից դուրս տեղի ունեցած բանավեճը, մի երեկոյան 7 համակուրսեցիներով սրճարանում վեճ ունեցանք այս թեմայով, վիճակագրությունն էինք քննարկում: Հետո իմ աղջկա նկարը դրեցի «Ֆեյսբուքում», ես չգիտեի, որ այսպիսի արձագանք կլիներ: Ընկերներս սկսեցին տարածել, մասնակցել»:

 

 

Արամազդ Ղալամքարյանի օրինակին են հետեւյալ մի քանի տասնյակ օգտատերեր, որոնք իրենց աղջիկների լուսանկարներն են հրապարակում` հանդես գալով ընդդեմ պտղի սեռի հիմքով աբորտների: «Եթե անգամ մեկ ծնող հետ կանգնի աբորտ անելու որոշումից, ուրեմն արժեր սա անել: Խոսքը գնում է մարդկանց մտածելակերպ փոխելու մասին, պետք է ճիշտ եղանակ ընտրել: Միշտ չէ, որ մարդկանց ասում են` այսինչը վատ է, եւ նրանք կդադարեն դա անել: Միլիոնավոր մարդիկ գիտեն, որ ծխելը վատ է, բայց շարունակում են ծխել: Մարդկանց պետք է պարզապես լավ օրինակ ցույց տալ սեփական փորձով, որպեսզի նա պարզապես մի պահ մտածի:  Չենք կարող պարտադրել կամ համոզել»,- ասում է Արամազդը:

 

 

Չորս երեխաների հայրը դեմ է աբորտների արգելքին, ասում է, որ առավել կարեւոր է փոխել հասարակության գիտակցությունը: «Եթե արգելենք աբորտը, մարդիկ այլ ձեւեր կգտնեն, բժշկին կկաշառեն: Եթե սահմանափակենք մինչեւ որոշակի ամիսը պտղի սեռը հայտնելը, մարդիկ ամսաթիվը կկեղծեն եւ այլն»:

 

 

40-ամյա Արամազդ Ղալամքարյանը նկատում է, որ թեեւ ինքնին  թեման բավականին նեգատիվ  է, այնուամենայնիվ, մարդիկ շատ դրական արձագանքեցին ֆլեշմոբին: «Ես ոչ միայն որպես 4 երեխաների հայր եմ մտահոգված այս խնդրով, այլ մասամբ նաեւ գործի բերումով: Աշխատում եմ «Վորլդ Վիժն Արմենիա» կազմակերպությունում, որն ունի մի ծրագիր, որի շրջանակներում  զբաղվում ենք հենց այս խնդրով»:

 

 

Արամազդը նշում է, որ Հայաստանում չգրանցված աբորտների թիվը շատ ավելին է, քան գրանցվածները: Եւ չգրանցված աբորտներից շատերի դեպքում էլ պատճառը ապագա երեխայի սեռն է: «Ես դեմ եմ աբորտներին, եթե իհարկե դա լուրջ անհրաժեշտություն չէ, բայց եթե դա դառնում է ընտանիքի պլանավորման գլխավոր միջոց, դա աբսուրդ է, մանավանդ, եթե դիմում են այդ քայլին  ապագա երեխայի  սեռի պատճառով: Լինում են դեպքեր, երբ 4-5 անգամ են անում, եւ դա ողբերգական ազդեցություն է ունենում կնոջ օրգանիզմի վրա: Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչու են մարդիկ պտուղը վերացնում սեռի հիմքով»:

 

Արման Ղարիբյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

 

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

 

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ

 

Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

 

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

 

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայ

 

 

Դիտումների քանակը` 4770

Գլխավոր էջ