Սեպտեմբերի 18. Արագածոտնի քաղաքային համայնքներում կանայք գրեթե չեն առաջադրվել
Սեպտեմբերի 18-ի ընտրություններւում Արագածոտնի մարզում մասնակցելու են ավագանու անդամի 737 թեկնածուներ, նրանցից 117-ն են կանայք (15%), ովքեր պայքարելու են մարզի 35 համայնքներում միայն:
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված թեկնածուների ցուցակներն ուսումնասիելիս նկատեցինք, որ եզդիաբնակ համայնքներում, որոնք Արագածոտնում շատ են, կին թեկնածուներ չկան: Կանայք առաջադրվում են հիմնականում այն գյուղերում, որոնց գործող ավագանիներում կանայք արդեն իսկ ընդգրկված են եղել: Նշենք, որ մարզոմ գործող ավագանիների կազմում կանայք ընդամնեը 5.2 % են կազմում, իսկ այս ընտրություններին առաջադրված թեկնածուների թվում կանայք 15%-են: Թեկնածու կանայք հիմնականում դպրոցի ուսուցիչներ են, տնօրեններ, անկուսակցական ու ինքնաառաջադված:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում սեպտեմբերի 18-ին քաղաքապետի ու ավագանու ընտրություններ են անցկացվելու: Այս քաղաքն աչքի է ընկնում թեկնածուների մեծ թվով: Քաղաքապետի գրանցված 7 թեկնածու կա, ավագանու՝ 39-ը: Թեկնածուների թվում որևէ կին չկա: Նշենք, որ Աշտարակ քաղաքի ավագանին բաղկացած է 15 անդամից: Գործող ավագանու կազմում էլ կանայք չկան:
Արագածոտնի մյուս քաղաքը, որտեղ ՏԻՄ ընտրություններ են նշանակված, Ապարանն է: Համայնքապետերի թեկնածուներին ներկայացնելիս արդեն նշել ենք, որ որևէ քաղաքում կին թեկնածուներ չկան: Ավագանու անդամ դառնալու համար այստեղ պայքարում է 23 թեկնածու: Նրանցից մեկն է կին՝ Ապարանի ավագա դպրոցի տնօրեն, անկուսակցական Նվարդ Բարսեղյանը: Նա գործող ավագանու 11 անդամներից միակ կինն է:
Արագածոտնի մարզում կանայք առավել ակտիվ են Գեղադիր համայնքում: Ավագանու վեց թեկնածուներից 5-ը կանայք են ԵՊՀ ուսանող Նարե Գևորգյանը, բուժքույր Ռիփսիկ Նազարեթյանը, Սուսաննա Գրիգորյանը, Ժակլինա Մկրտչյանն ու Աննման Գրիգորյանը: Կանանցից չորսին առաջադրել է ՀՀԿ-ն: Գործող ավագանին 5 անդամ ունի, երկուսը կանայք են Ժակլինան ու Ռիփսիկը: Ակնհայտորեն, հաջորդ ավագանիում կանանց թիվը կմեծանա:
Ծաղկասար գյուղում էլ 6 թեկնածուից չորսը կանայք են՝ Ամալյա Գալստյան, Արմենուհի Մարտիրոսյան, Հասմիկ Մելքոնյան, Աշխեն Սիմոնյան: Այստեղ գործող ավագանու հինգ անդամներից 3-ը կանայք են:
Արագածոտն համայնքում գրանցված 6 թեկնածուներից երեքն են կանայք՝ անկուսակցական բժշկուհի Արմենուհի Մկրտչյանը, միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Կիրակոսյանը և մանկավարժ Գայանե Զարոյանը: Գյուղի ավագանու 5 անդամից երեքը կանայք են՝ վերընտրվելու համար պայքարում են Գայանե Զարոյանն ու Արմենուհի Մկրտչյանը: Գործող ավագանու կին անդմաներից Թամարա Միրզոյանն այս ընտրություններում չի առաջադրել թեկնածությունը:
Արտենիում օրինակ 16 թեկնածուից որևէ մեկը կին չէ: Արտենիի գործող ավագանու ինն անդամների թվում էլ կանայք չկան: Բյուրական գյուղում էլ 21 թեկնածու կա, նրանց թվում կին չկա: Գործող ավագանու ինն անդամներն էլ տղամարդիկ են:
Նշենք նաեւ, որ Արագածոտնում համայնքապետ կընտրեն 80 համայնքում, դրանցից միայն չորսում կին թեկնածուներ էին առաջադրվել: Նրանցից երեքը ինքնաբացարկ են հայտնել եւ այժմ համայնքի ղեկավարի միակ կին թեկնածում Օշականում առաջադրված Վերա Զաքարյանն է: Վերջինս «Գյուղի տատիկ» ՍՊԸ տնօրենն է: Գործող համայնքապետների թվում կանայք չկան:
Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հ.Կարապետյան
Կարդացեք սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության մասին մեր կայքում.
Սեպտեմբերի 18. Սյունիքի խոշորացված ընտրություններում ընդամենը 5 կին է առաջադրվել
Սեպեմբերի 18. Արմավիրում ու Արարատում կին թեկնածուները համեմատաբար շատ են
Սեպտեմբերի 18 . Կանանց առաջադրումները Տավուշում /լրացված
Սեպտեմբերի 18. Արագածոտնի քաղաքային համայնքներում կանայք գրեթե չեն առաջադրվել
Առաջխաղացման բանաձեւ. Տավուշի կանայք ՏԻՄ ընտրություններում/ տեսանյութ
Արմինե Հովակիմյան. «Թե՛ գյուղում շատ անելիք կա, թե՛ ես անելիք ունեմ…»
Ինքնաբացարկներից հետո համայնքի ղեկավարի կին թեկնածուների շարքերը կիսով չափ նոսրացան
Լիլիթ Գրիգորյան. «Խնդիրներ տեսնելը ամենահեշտն է, լուծումներն են կարեւոր»:
Գորիսի ավագանու ընտրություններում միայն մեկ կին է առաջադրվել / տեսանյութ
Մարինե Ամիրջանյան. «Կան խնդիրներ, որոնք կանայք ավելի դյուրին են լուծում» /տեսանյութ
Վարդուհի Խուդավերդյան. « Ազատամուտում կանանց խոսքը շատ հարցերում որոշիչ է» / տեսանյութ
Անի Բաբաջանյան. «Եթե մարդիկ ձայն են տվել ինձ, ուրեմն ինձ հետ կապված հույսեր ունեն» /տեսանյութ
Լիանա Ալավերդյան. «Ցանկացած հարցում լինել արդար»/ տեսանյութ
«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ
Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ
Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա
ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են
ՏԻՄ ընտրություններ. համայնքի ղեկավարի պաշտոնում 21 կին է առաջադրվել
Դիտումների քանակը` 2540