Մոմավառություն ի աջակցություն Հնդկաստանի կանանց
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն ի աջակցություն Հնդկաստանի բոլոր կանանց` կազմակերպում է մոմավառություն Հնդկաստանի դեսպանության առջև` հունվարի 14-ին ժամը 16:30:
Մոմովառությունը նվիրված կլինի Հնդկաստանում վերջերս տեղի ունեցած բռնաբարության դեպքին /դեպքի վերաբերյալ կայքերը ներակայացված են նամակի վերջում/:
Մոմավառության ավարտին դեսպանին կհանձնվի մեր անհանգստությունը արտահայտող նամակ, ինչպես նաև կուղղվեն հարցեր Հնդկաստանի կառավարության կողմից ձեռնարկվող հետագա քայլերի վերաբերյալ:
Մոմավառությանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք հունվարի 14-ին ժամը 16:30-ին լինել Հնդկաստանի դեսպանության առջև, հասցեն՝ Երևան, Ձորափի փող. 50/2 :
Կանանց ռեսուրսային կենտրոն
Դիտումների քանակը` 3314