AWID 12-րդ համաշխարհային ֆորում

«Վերափոխե՝նք տնտեսական իշխանությունը  ի նպաստ  կանանց իրավունքների և արդարությանը»

 

Այս թեմային է նվիրված Կանանց Իրավունքների  Զարգացման Ասոցիացիայի (AWID) 12-րդ համաշխարհային ֆորումը, որը տեղի կունենա 2012 թ. Ապրիլի 19-22 Ստամբուլում:

Այն  կհամախմբի շուրջ 2000 կանանց իրավունքների առաջնորդների և ակտիվիստների ամբողջ աշխարհից:

 

AWID ֆորումը սովորական  իրադարձություն կամ հանգամանքների բերումով  հավաք չէ: Դա մի գործընթաց է, որ ունի հսկայական բազմապատիկ ներգործություն ոչ միայն տեղական և ազգային նախաձեռնությունների վրա, այլև ռազմավարությունների վրա  համաշխարհային մակարդակով”…

 

Ի՞նչ է AWID-ը

Կանանց Իրավունքների Զարգացման Ասոցիացիան միջազգային ֆեմինիստական կազմակերպություն է, որը ձգտում է համախմբել կանանց իրավունքների պաշտպանների, կազմակերպությունների եւ շարժումների ձայնը և ազդեցությունը` կանանց իրավունքները միջազգայնորեն և արդյունավետորեն զարգացնելու նպատակով:

 

Ի՞նչ է Ֆորումը:

Կանանց Իրավունքների և Զարգացման AWID միջազգային ֆորումը միաժամանակ և՛ կոնֆերանս է, և՛ գործողություններ ձեռնարկելու կոչ: AWID  ֆորումը պարբերաբար տեղի ունեցող  գլոբալ իրադարձություն, որ համախմբում է Կանանց Իրավունքների  առաջնորդներին և ակտիվիստներին ամբողջ աշխարհից յուրաքանչյուր երեք-չորս տարին մեկ անգամ ` մշակելու համար այն ռազմավարությունը, ցանցը և միջավայրը, որոնք նպաստում են լուրջ քննարկումների և կանանց մասնագիտական, ինչպես նաև անձնական աճին:

 

Ո՞վ կարող է մասնակցել

 

AWID  ֆորումին կարող է մասնակցել ցանկացած մեկը, ով աշխատում է կամ հետաքրքրված է կանանց իրավունքներով, միջազգային զարգացմամբ կամ սոցիալական արդարությամբ:

 

Ո՞րն է ֆորումի նպատակը

2012թ. AWID  ֆորումը նպատակ ունի ուսումնասիրել, թե ինչպես է տնտեսական իշխանությունը ազդում կանանց առաջընթացի և մոլորակի զարգացման վրա, ինչպես  ուժեղացնել  կապերը ամենատարբեր կազմակերպությունների  միջև, որոնք աշխատում են  մարդու իրավունքների և արդարության ուղղոությամբ, որպեսզի  նրանք միասին նպաստեն կանանց իրավունքների և արդարության ավելի արդյունավետ ռազմավարությունների հաստատմանը:

http://www.forum.awid.org/forum12/

Դիտումների քանակը` 4573

Գլխավոր էջ