Պեկին+20. Քարոզարշավի ամփոփում

Womennet.am –ը   ամփոփում է     

 « Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում»   տեղեկատվական քարոզարշավը

 

Քարոզարարշավի նպատակն էր  լուսաբանել  Պեկին +20–  միջազգային գործընթացը, որի մասն է կազմում նաև Հայաստանը:

 

 

1995-ին Պեկինում կայացած Կանանց  դրության  ՄԱԿ-ի 4-րդ  համաշխարհային գագաթնաժողովում  189 պետությունների կառավարությունները, այդ թվում Հայաստանի կառավարությունը,   պարտավորություններ ստանձնեցին կյանքի կոչելու   կանանց ու տղամարդկանց  հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը:  Այս գաղափարը   ամրագրվեց   գագաթնաժողովում  ընդունված   Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրում, որոնք ողջ աշխարհի համար  «ճանապարհային քարտեզ»  դարձան  գենդերային հավասարության ապահովման գործում: Այդ նույն մոտեցումը  արտացոլվեց այս տարվա հունիսին  մեկնարկած` Պեկին+20 գործընթացի  կարգախոսում ` «Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է: Հիշե՛ք այդ մասին» :

 

 

«Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում»  մեր  քարոզարշավի ընթացքում ներկայացվել են  Պեկին+20 գործընթացները պարզաբանող բոլոր այն   հիմնախնդիրները, որոնք ներառված  են Պեկինի գործողությունների ծրագրի 12  խնդրահարույց բնագավառներում:

 

1.      Կանայք և Աղքատությունը,

2.       Կանայք և Կրթությունը ,

3.      Կանայք և Առողջապահությունը,

4.       Բռնությունը կանանց նկատմամբ,

5.      Կանայք և Զինված հակամարտությունները,

6.       Կանայք և Տնտեսությունը,

7.      Կանայք և Որոշումների ընդունումը,

8.       Կանանց դրության ինստիտուցիոնալ մեխանիզմները,

9.       Մարդու իրավունքները,

10.  Կանայք և ԶԼՄները,

11.  Կանայք և  Շրջակա միջավայրը,

12.  Աղջիկները:

 

 

Քարոզարշավը  սկիզբ էր  առել  2014-ի հունիսին  եւ տևեց  մինչև 2015-ի մարտը,  երբ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  59-րդ նստաշրջանը (2015)  ամփոփեց «Պեկին+20» -ի  արդյունքները և նախանշեց  հետագա անելիքները:: 

 

Քարոզարշավի ընթացքում լույս տեսան  «Կինը եւ քաղաքականությունը» թերթի  5 հատուկ համարներ, որոնք դուք կարող եք գտնել  մեր կայքի արխիվում  այստեղ   հայերեն եւ անգլերեն լեզուներով:

 

 

Մենք շնորհակալություն ենք հայտնում  Կանանց համար Գլոբալ հիմնադրամին, Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին,  ԵԱՀԿ- ի երեւեանյան գրասենյակին եւ Օքսֆամի հայաստանյան գրասենյակին  քարոզարշավի անցկացմանը աջակցելու համար:

 

 

Կարդացեք Պեկին+20 գործընթացի մասին պատմող  նյութերը  մեր կայքում.  

 

Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար

 

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

 

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

 

«Երբ նշաձողը բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես»…

 

Վարչապետի մոտ քննարկվեցին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի արդյունքները

 

Պանդեմիայի հասնող կանանց նկատմամբ բռնությունը/ ինֆոգրաֆիկա եւ ֆիլմ
«Կանայք կարող են…». հրավեր առցանց ցուցահանդես- քննարկմանը

 

Ի՞նչ է խոսվել ու որոշվել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում

 

ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 

Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա

 

«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…

 

«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»

 

Բիզնեսը հավասարություն է ենթադրում

 

«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը

 

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք

 

Լիդիա Ալպիզար. «Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի»:

 

«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»

 

Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

 

Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե

 

56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները

 

Ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը Ժնևում/ լուսանկարներ

 

Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար

 

«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…

 

«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը

 

Պեկին+20.« Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» – քարոզարշավի մեկնարկ

 

Անվտանգություն, մարդու իրավունքներ և կանանց հնարավորությունների ընդլայնում

 

Դիտումների քանակը` 9120

Գլխավոր էջ