«ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավ
WomenNet.am-ը միանում է «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի եւ OxYGen կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին մեկնարկած «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավին:
«ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի հիմքում ավելի արդար հասարակություն ունենալու ձգտումն է:
Նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանում կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականության իրականացմանը:
Հիշեցնենք, որ քարոզարշավի մեկնարկը կայացել էր անցյալ տարվա դեկտեմբերին «Հավասար» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսով եւ դրան հաջորդած մի շարք թեմատիկ քննարկումներով: Այս տարի քարոզարշավը շարունակվելու է նոր ավելի ընդլայնված թափով՝ ներառելով կանանց մասնակցության բոլոր ոլորտները տնտեսական, քաղաքական, հասարակական, սոցիալական կյանքում, եւ միանալով «Մոլորակ 50/50» միջազգային կոչին:
Այցելե՛ք «Հավասար»քարոզարշավի ֆեյբուքյան էջն այստեղ
Ծանոթացեք քարոզարշավի բոլոր նորություններին մեր կայքում
խորագրի ներքո:
Դիտումների քանակը` 5643