Խորհրդարանական լսումներ` հունվարի 19-ին
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, Հայաստանում Եվրոպական միության խորհրդատվական խմբի աջակցությամբ 2012 թվականի հունվարի 19-ին ժամը 11.00 ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Բաղրամյան 19, ԱԺ 334 դահլիճ) կազմակերպվում են «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին:
Խորհրդարանական լսումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, մասնակցության որոշման եւ մասնակիցների տվյալների, ինչպես նաեւ մասնակցի ելույթի (ցանկության դեպքում) հայտի մասին, խնդրում ենք մինչեւ ս.թ. հունվարի 16-ը հայտնել 513 368 հեռախոսահամարով կամ humanrights@parliament.am էլեկտրոնային փոստով:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների
19-ը հունվարի 2012 թվականի, ԱԺ 334 դահլիճ
Զեկուցման համար` մինչեւ 20 րոպե
Հարցերի համար` մինչեւ 3 րոպե
Ելույթների համար` մինչեւ 7 րոպե
11:00 Ողջույնի/բացման խոսք
Սամվել Նիկոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Արամ Սաֆարյան
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ¨ հանրային
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նաիրա Զոհրաբյան
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ
Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան
Դեսպան Տրայան Հրիստեա
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության
ղեկավար
Ընթացակարգի ներկայացում
Գրանցում ելույթների համար /քարտուղարությունում/
11:20-11:40 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ֆիլարետ Բերիկյանի զեկույցը
11:40-12:00 Հարցեր
12:00-12:20 ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր կուսակցություն» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի զեկույցը
12:20-12:40 Հարցեր
12:40-13:00 Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ
Ջեմմա Հասրաթյանի զեկույցը
13:00-13:20 Հարցեր
13:20-14:30 Ընդմիջում
14:30 Հերթագրվածների ելույթներ /մինչեւ 7 րոպե/
Զեկուցողների եզրափակիչ ելույթներ /մինչեւ 10 րոպե,
ըստ ցանկության/
Լսումների փակում
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ
հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Դիտումների քանակը` 4486