Լրագրողական մրցույթ Նա /Նե-2012
Լրագրողական մրցույթ Նա /Նե-2012
Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ:
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները:
Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2012թ հունվար – դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։
Անվանակարգեր
- Հեռուստատեսային նյութ
- Ռադիոնյութ
- Տպագիր հոդված
- Առցանց հոդված
- Հանրային թղթակցություն/Բլոգի հոդված
- Ֆոտոռեպորտաժ
- Առևտրային գովազդ
Մրցանակներ
1-ին մրցանակ – Նա/Նե արծաթե արձանիկ և 300.000 դրամ
2-րդ մրցանակ – Հավաստագիր և 150.000 դրամ
3-րդ մրցանակ – Հավաստագիր և 75.000 դրամ
Գործընկեր կազմակերպությունները սահմանել են հատուկ թեմատիկ մրցանակներ: Հաղթողները կարժանան 100.000 դրամ մրցանակի:
- ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, աջակցելով մրցույթի անվանակարգերին, սահմանում է հատուկ մրցանակ «Կանխարգելելի անպտղություն՝ պայմանավորված աբորտով կամ սեռավարակներով» թեմայի լավագույն լուսաբանման համար:
- Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը սահմանել է հատուկ մրցանակ, որը կտրվի <<մոր և մանկան առողջության>> թեմայի լավագույն լուսաբանման համար: Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում երկրորդ հատուկ մրցանակը կտրվի <<ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, իրազեկում, խտրականության վերացում>> թեմային առնչվող լավագույն նյութի համար:
- ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղի ` Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում սահմանել է հատուկ մրցանակ լավագույն տպագիր հոդվածի կամ ռադիոնյութի համար այն թեմայով, թե ինչպես են կանայք և երիտասարդները պաշտպանում իրենց համայնքները աղետներից: Իսկ Կայուն Կենսապահովման ծրագրի շրջանակում ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղը սահմանել է հատուկ մրցանակ գյուղական համայնքներում կանանց տնտեսական առաջնորդության թեմայով լավագույն հեռուստատեսային կամ ռադիո նախագծի / ծրագրի համար:
- Հայաստանի երիտասարդական կանանց ասոցիացիան ավանդաբար սահմանել է մրցանակ ուսանողական լավագույն աշխատանքի համար:
- Հանրային լրագրության ակումբը սահմանել է մրցանակ: Լավագույն հանրային թղթակցության հեղինակը կստանա Անդրոիդ համակարգով բջջային հեռախոս: Նյութը կարող է հրապարակված լինել ինչպես www.mynews.am պորտալում, այնպես էլ հանրային լրագրության այլ հարթակներում:
- Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը սահմանել է հատուկ մրցանակ պատերազմի ազդեցությունը կանանց վրա թեմայով լավագույն լուսաբանման համար:
- Բրիտանական խորհրդի «Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակը կտրվի Նա/Նե բլոգում առավելագույն Facebook-ի Like ստացած նյութը: Հանրային քվեարկությունը կավարտվի հունվարի 20-ին:
Ինչպես դիմել
Հայտերը հարկավոր է ներկայացնել մինչև 2013 թվականի հունվարի 13-ը: Արդյունքները կամփոփվեն հունվարի վերջին և կներկայացվեն Նա/Նե մրցանակաբաշխության 2013 թվականի փետրվարին: Նյութերը կարող եք ներկայացնել Բրիտանական խորհրդի գրասենյակ Ալեք Մանուկյան 9 հասցեով կամ ուղարկել nane@britishcouncil.am հասցեին՝ նշելով անուն ազգանուն, լրատվամիջոց և հեռախոսահամար: Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորած տարբերակը։ Բոլոր նյութերը կտեղադրվեն Նա/Նե բլոգում:
Հոբելյանական հատուկ մրցանակ
Այս տարի կազմակերպվելու է 5-րդ հոբելյանական Նա/Նե լրագրողական մրցույթը: Այս նպատակով սահմանվել է հատուկ մրցանակ լրատվամիջոցների այն աշխատակիցների համար, ովքեր մասնակցելու են այս կամ մասնակցել են նախորդ տարիների մրցույթներին:
Մասնակցելու համար հարկավոր է գրել պատմություններ, որոնք կներկայացնեն Նա/Նե մրցույթին մասնակցելու ձեր փորձառությունը, մրցույթին մասնակցելու հետաքրքրությունը, գենդերային խնդիրների լուծման հարցում լրագրության դերը և թե ինչպես ձեր նյութերը կարող են դրական փոփոխություններ առաջացնել:
Նյութերը կտեղադրվեն Նա/Նե բլոգում: Առավելագույն մեկնաբանություն ստացած հինգ նյութերի հեղինակները կմասնակցեն հարցազրույցի և պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողին: Մրցանակակիրը կայցելի եվրոպական առաջատար լրատվամիջոցներից մեկը և կծանոթանա գենդերային խնդիրների լուսաբանման նրանց փորձին:
Նյութերը պետք է գրված լինեն անգլերենով: Անգլերենի իմացությունը պարտադիր է: Նյութերը պետք է ուղարկել nane@britishcouncil.am հասցեին՝ նշելով մրցույթին մասնակցության տարին, ներկայացրած նյութերը և լրատվամիջոցը, որի աշխատակից է հանդիսանում լրագրողը: Նյութերը Նա/Նե բլոգում կտեղադրվեն դեկտեմբերի 20-ին: Հանրային քվեարկությունը բաց կլինի մինչև հունվարի 20-ը:
Լրացուցիչ տեղեկություններ
Նախորդ տարիների մրցանակակիր նյութերին կարող եք ծանոթանալ Բրիտանական խորհրդի կայքում՝ http://www.britishcouncil.org/armenia.htm և Նա/Նե բլոգում http://blog.britishcouncil.org/nane:
Մրցույթի վերաբերյալ նորություններին ծանոթացեք Բրիտանական խորհրդի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/britishcouncilarmenia , իսկ Թվիթերում հետևեք #NaNe5 հեշթեգով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանին` 055 00 88 58, 010 55 29 45 (104), arevik.badalyan@britishcouncil.am:
Դիտումների քանակը` 5471