Աղջիկ երեխաների միջազգային օր. մտահոգող վիճակագրություն
Հոկտեմբերի 11-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է Աղջիկ երեխաների Միջազգային օր: Շատերի մոտ հարց է ծագում , իսկ ինչու ՄԱԿ-ը որոշեց առանձնացնել աղջիկ երեխաներին: Նպատակ մեկն էր՝ հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը այն հատուկ խնդիրներին, որոնց հետ բախվում են աղջիկները ողջ աշխարհում:
Դրանք մոլորակի տարբեր վայրերում տարբեր են՝ մի տեղ դա վաղաժամ ամուսնությունն ու ծննդաբերությունն է, մյուս տեղում՝ կրթությունից զրկելը, երրորդում՝ սեռական օրգանների ծիսական խեղումը… Հայաստանում այսօր աղջիկ երեխաների նկատմամբ ծառացած, թերևս, մեծագույն խնդիրը պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն են, որի պատճառով մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտ 1500 աղջիկ եւ եթե այդ դինամիկան պահապանվի մինչեւ 2060 թվականը մենք կկորցնենք 93 000 աղջիկ կամ ապագա մայր:
Առաջին անգամ Աղջիկների միջազգային օրը նշվել էր 2012-ին, իսկ օրվա թեման էր ընտրվել՝ աղջիկների վաղ ամուսնությունները: 2013-ին այս օրն անցավ ՝ «Նորարարությունները աղջիկների կրթության համար» խորագրի ներքո: Օրվա հրամայականն էր՝ ապահովել ոչ միայն նորարար տեխնոլոգիաների հասանելիությունը աղջիկների կրթության մեջ, այլ նաեւ նորարար մոտեցումներ կիրառել նրանց կրթության համար: ինչը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների խախտում և անդրադառնում է աղջիկների կյանքի բոլոր ասպեկտների վրա:
Այս տարվա Աղջիկների միջազգային օրվա թեման է՝ « Ընդլայնել աղջիկների իրավունքներն ու հնարավորույունները՝ վերջ տալ բռնության շրջապտույտին»: Ըստ էության այս թեման ներառում է նախորդ տարիներին ընտրված հիմնախնդիրները՝ դիտարկելով դրանք որպես աղջիկների նկատմամբ կիրառվող բռնություն: Համոզվելու համար , որ այդ բռնությունը ահավոր չափերի է հասնում ժամնանակակից աշխարհում բավական է կարդալ միջազգային լրահոսը: Գրեթե ամեն օր աշխարհի լրատվամիջոցները հայտնում են բռնաբարությունների, արեւանգումների, դաժան վերաբերմունքի, գենդերային կարծրատիպերի զոհ դարցած աղջիկ երեխաների մասին: Ցավալին այն է, որ միջազգային հանրությունը նույնիսկ համախմբվելով դեռեւս չի կարողանում այդ բռնության դեմն առնել…
Թվերն են խոսում.
- Աշխարհում ամեն երրորդ աղջկան բռնի կերպով ամուսնացրել են երեխա ժամանակ:
- Ամեն օր 7 հազար անչափահաս աղջիկ է երկրագնդի տարբեր ծայրերում ստիպողաբար ամուսնանում: Ամենից հաճախ այդ պրակտիկան հանդիպում է Հարավային Ասիայում(46%), Սահարայից հարաց ընկած աֆրիկյան երկրներում (37%), Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետություններում(29%):Եվրամիությանը եւ ԱՊՀ տարածքին նման ամուսնոությունների 11%-ն է բաժին ընկնում:
- Վերջին տասնամյակի ընթացքում աշխարհում գրանցվել է 70 մլն վաղ ամուսնություն: «Եթե այս միտումը պահապնվի, ապա առաջիկա 10 տարիների ընթացքում մինչև 18 տարին լրանալը ամուսնացած աղջիկների թիվը 2020թ. կհասնի 142 մլն, ընդ որում նրանցից 50 մլն. կլինեն 15 տարեկանից ցածր: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի 18 տարին չլրացած 14 մլն 200 հազ. աղջիկ կհամալրի անկիրթ, անառողջ, բռնության և ստրկության զոհ դարձած կանանց բանակը, նշում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ ) փորձագետները:
- Աշխարհում 15-19 տարիքային խմբի աղջիկների մահվան առաջատար պատճառը հատկապես զարգացող երկրներում հղիության և ծննդաբերության բարդություններն են։
- Ամեն տարի աշխարհում ավելի քան 7 միլիոն աղջիկներ ծննդաբերում են մինչև 18 տարեկանը՝ նրանցից 2 միլիոնը 14 –ից ցածր են, – փաստում է «Մանկահասակ մայրություն. դեռահասների հղիության մարտահրավերին դեմհանդիման» ՄԱԲՀ –ի 2013-ի զեկույցը:
- Համաշխարհային Առողջապահական կազմակերպության տվյալներով ՝ամեն տարի մոտ 16 միլիոն 15 -19 տարեկան աղջիկներ մայր են դառնում,եւս 3,2 միլիոն աբորտների միջով են անցնում:
- Յունեսլոյի տվյալներով ՝ աշխարհում մոտ 126 միլիոն երեխաներ զրկված են տարրական եւ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից: Նրանց գերակշիռ մեծամասնությունը – աղջիկներ են:
- ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում ավելի քան 130 մլն աղջիկներ և կանայք, հիմնականում Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում, ենթարկվել են կանանց թլփատման` ծիսական վիրահատության , որի ժամանակ հեռացնում կամ վնասում են կանանց սեռական օրգանների մասերը:
Ինչպիսին է իրավիճակը Հայաստանում.
- Հայաստանում վերջին երեք տարում նկատվում է 17 տարեկան աղջիկների ամուսնությունների թվի նվազման միտում: Այսպես եթե ՝ 2011-ին գրանցվել էր 17 տարեկանների 73 ամուսնություն, ապա 2013-ին ՝ 41: Նույն կերպ նվազել են 18 տարեկանների ամուսնությունները՝ 2011-ին գրանցվել էր 524 ամուսնություն, իսկ 2013-ին 338: Նշենք, որ աղջիկների համար 18 տարեկան ամուսնության շեմը ՀՀ օրենքով ամրագրվեց 2012-ին, մինչ այդ աղջիկների համար ամուսնության շեմը 17 տարեկան էր, իսկ տղաների համար 18:
- Հայաստանում կենդանի ծնունդների մոտ 8 տոկոսն է բաժին ընկնում մինչև 20 տարեկան մայրերին: Ինչ վերաբերում է դեռահասներին, ապա նրանց շրջանում ծնունդների թիվը կազմում է 28.3՝ յուրաքանչյուր 1000 կնոջ հաշվարկով:
- Հայաստանում մինչև 20 տարեկանների շրջանում աբորտների թիվը կազմում է մոտ 189՝ յուրաքանչյուր 1000 կենդանի ծնունդի հաշվարկով:
Ի՞նչ անել
ՄԱԿ-ի բնակչությն հիմնադրամի 2013-ի «Մանկահասակ մայրություն» զեկույցն առաջարկում է նոր դիտանկյունից նայել դեռահասների հղիությանը՝ որպես վաղաժամ հղիության պատճառ դիտարկելով ոչ միայն աղջիկների վարքը, այլև նրանց ընտանիքների, համայնքների և կառավարությունների քայլերը:
«Չափազանց հաճախ է հասարակությունը միայն աղջկան մեղադրում հղիանալու համար», – ասում է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը: «Իրականությունն այն է, որ դեռահասների հղիությունն առավել հաճախ արդյունք է ոչ թե միտումնավոր ընտրության, այլ ընտրության բացակայության և այնպիսի հանգամանքների, որոնք դուրս են աղջկա վերահսկողությունից: Դա դպրոցից, զբաղվածությունից, որակյալ տեղեկություններից և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորության մասնակի կամ ամբողջական բացակայության հետևանք է»:
ՄԱԲՀ-ն հետամուտ է դեռահասների հղիության մարտահրավերի լուծմանը ցուցաբերված ամբողջական մոտեցման, որը ներառում է. աղջիկներին դպրոցից դուրս չթողնելը, երեխաների ամուսնությունների բացառումը, գենդերային դերերի և գենդերային հավասարության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, դեռահասների համար սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների, այդ թվում՝ բեղմնականխման միջոցների հասանելիության աճը, դեռահաս մայրերին ավելի լավ աջակցության տրամադրումը:
«Սա այն է, ինչ մենք անում են ՄԱԲՀ-ում և ինչ մենք կշարունակենք անել ու առաջարկել, մինչև յուրաքանչյուր աղջիկ չկարողանա ընտրել իր կյանքի ուղղությունը, տեր կանգնել սեփական ապագային և առավելագույնս իրացնել իր ներուժը»: – ասում է ՄԱԲՀ-ի գործադիր տնօրեն, դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Այսօր առաջին անգամ նշվում է Աղջիկների միջազգային օրը/ վիդեո
«Ինովացիաները աղջիկների կրթության համար»
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Հայաստանում. Այսօր Նեի ծննդյան օրն է/ վիդեո
“Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն”
Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք
«Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչու են մարդիկ պտուղը վերացնում սեռի հիմքով»
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում
«Մանկահասակ մայրություն . հրապարակվել է «Աշխարհի բնակչությունը» 2013 թ. զեկույցը
«Չգրված էջեր». ֆիլմ չծնված աղջիկների մասին /վիդեո
«Բավական» ֆիլմի շնորհանդեսը Վանաձորում / թրեյլեր
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում
Սոմալի Մամ. «Որպեսզի փրկեմ երեխաներին ես նորից պատրաստ եմ … »/ վիդեո
14-ամյա աղջկան ուզում էին սպանել` սովորելու մասին երազելու համար
ՄԱԲՀ՝ վերջ դնել երեխաների ամուսնությանը
Դիտումների քանակը` 6494