«20-րդ դարի ականավոր հայ կանայք. Ճանաչիր քո պատմությունը». ֆլեշմոբ Հյուսիսային պողոտյում
Մասնակցե՛ք Մարտի 8-ին, ժամը 11:00-13:00-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվող «20-րդ դարի ականավոր հայ կանայք. Ճանաչիր քո պատմությունը» ֆլեշմոբին :
Դուք հնարավորություն կունենաք սելֆի կամ գեղեցիկ լուսանկար ունենալ 20-րդ դարասկզբում ակտիվ հանրային-քաղաքական գործունեություն ծավալած ականավոր հայ կանանց ՝ Զաբել Եսայանի, Դիանա Աբգարի, Մարո Նազարբեկի, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի, Վարվառա (Վարյա) Սահակյանի, իշխանուհի Մարիամ Թումանյանի, Հայկանուշ Մառքի և Սրբուհի Տյուսաբի հետ:
Ֆլեշմոբի նպատակն է իրազեկել հանրությանը մեր պատմության ականավոր կանանց, նրանց ծավալած գործունեության մասին, ինչպես նաև հանրային քննարկում ծավալել կանանց հզորացման և ազգային արժեքների մասին՝ հաղթահարելով հանրության շրջանում առկա կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ կարծրատիպային ընկալումները:
Ֆլեշմոբը նվիրված է կանանց միջազգային օրվան: Նախաձեռնությունն իրականացվում է՝ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
Կանանց կերպարները պատրաստվել են Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից և ցուցադրված կլինեն Հյուսիսային պողոտայում մարտ 8-ին ժամը 11:00-13:00, իսկ այնուհետև ցուցադրությունը կշարունակվի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Երիտասարդական կանգառ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց…». Զապել Եսայանի նամակը դստերը
Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…
Առաջին հանրապետության կին պատգամավորները/ տեսանյութ
Մարմարը, կամ Հովհաննես Թումանյանի գաղտնի սերը
Սրբուհի Տյուսաբ. «Պարզապես Հայուհի մ’եմ»
Հայկանուշ Մառք. «Պիտի կրենք մեր պատասխանատվությունը, պիտի ստեղծենք մեր իրավունքները»…
«Կինը, որ Սիպիլ կստորագրե, պարծանքն է իր սեռին»
Դիանա Աբգար – աշխարհի առաջին կին դեսպանը
Դիտումների քանակը` 1504