ՄԱԿ-ում  նշում են Անվտանգության խորհրդի` հակամարտության մեջ կանանց իրավունքները պաշտպանող 1325 բանաձևի 20-ամյակը

 

 

 

Չնայած կին առաջնորդներն ապացուցել են, որ արդյունավետ են համաճարակի դեմ պայքարում, շատ երկրներում նրանք դեռևս բացառված են որոշումներ կայացնելուց, և նման անհավասարություններն էլ ավելի մեծ են հակամարտության գոտիներում: Այս մասին ասել է ՄԱԿ-Կանայք  ղեկավարը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` հակամարտության մեջ գտնվող կանանց իրավունքների մասին 1325 բանաձևի 20-ամյակին նվիրված հանդիպմանը:

 

 

«Պատերազմական գոտիներում և ամբողջ աշխարհում կոչեր են արվում ոչ ոքի դուրս չթողնել. սա հիմնական պատճառներից մեկն է, ինչը ստիպում է հասարակ մարդկանց դուրս գալ փողոց և մասնակցել բողոքի ցույցերին», – ասել է ՄԱԿ-ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան` ՄԱԿ-Կանայք կառույցի  գործադիր տնօրենը:

 

 

Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հիշել է համաշխարհային հրադադարի մասին իր կոչը` համաճարակը համարելով «ամենամեծ փորձությունը» միջազգային հանրության համար Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Ըստ նրա, առաջին հերթին կանայք  են տուժում այս ճգնաժամի արդյունքում. նրանք դառնում են սեռական և այլ տեսակի բռնությունների զոհ, ռեսուրսների բացակայության պատճառով չեն կարողանում բժշկական օգնություն ստանալ, և շատերը զրկված են աշխատանքից և սովորելու հնարավորությունից:

 

 

«Այս ամենը կարող է հանգեցնել կանանց հետագա հեռացմանը քաղաքական և խաղաղ գործընթացներից, և արդյունքում կտուժի ողջ հասարակությունը», – շեշտել է գլխավոր քարտուղարը: Նա կոչ է արել դադարեցնել պայքարը և միավորել ուժերը ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:

 

 

Իր խոսքում ՄԱԿ-ի ղեկավարը նշել է նաև հակամարտությունից տուժած երկրների բնակիչների ջանքերը: «Նրանք ամեն օր աջակցում են ռիսկի ենթարկվածներին, ինչպես նաև օգնում են կողմերի միջև երկխոսության ձևավորմանը՝ դեպի քաղաքացիական բնակչությունը հասանելիություն ստանալու և մարդասիրական պաշարների առաքում ապահովելու, վստահությունը վերականգնելու և սոցիալական կապերն ամրապնդելու համար», – ասել է Գուտերեշը:

 

 

Ըստ ՄԱԿ-ի ղեկավարի, այս ամենն «անվիճելիորեն վկայում է, որ ցանկացած հասարակություն, հաստատություն, կազմակերպություն, ընկերություն և կառավարություն կշահի միայն այն դեպքում, եթե ներգրավի իր աշխատանքներում աշխարհի բնակչության կեսը կազմող կանանց»:

 

 

ՄԱԿը հորդորում է կանանց ներգրավվել խաղաղապահության մեջ

 

Գլոբալ մակարդակով կանայք կազմում են խաղաղ բանակցությունների միայն 13% -ը, հակամարտությունների միջնորդների 3% -ը և համաձայնագրեր ստորագրողների 4% -ը: Միևնույն ժամանակ, փորձը ցույց է տալիս, որ հենց կանայք են լավագույնս կարողանում լուծել տեղական հակամարտությունները: ՄԱԿ-ը կոչ է անում նրանց ավելի ակտիվ ներգրավել գլոբալ ճգնաժամերի հաղթահարման գործընթացներում:

 

 

Վերջերս ամբողջ աշխարհի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անդրադաձել է կանանց մասնակցությանը Հարավային Սուդանի անկախության վերաբերյալ պատմական համաձայնագրի ստորագրմանը, Սուդանի Դարֆուրի կարգավորման ջանքերին, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Մալիում և Կիպրոսում անցկացված խաղաղ բանակցություններին, որտեղ կղզու հունական և թուրքական համայնքները հանդիպել են 2015-ից 2017 թվականներին՝ երկխոսությունն ընդլայնելու և վստահություն ստեղծելու նպատակով:

 

 

Նա կոչ է արել այս փորձը փոխանցել աշխարհի այլ մասեր, որտեղ կանայք դուրս են մնում խաղաղ գործընթացից, և այս խտրականության արդյունքում տուժում են ամբողջ հասարակության շահերը: Չնայած բանակցային սեղանի շուրջ կանանց ակնհայտ հաջողությանը, նա ասել է, որ նրանք դեռ պետք է պայքարեն լսելի լինլու իրավունքի համար:

 

 

Գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ համաճարակն ակնհայտորեն ցույց է տվել կանանց կառավարման արդյունավետությունը և առաջարկել օգտագործել կանանց ղեկավարությունը  ճգնաժամից դուրս գալու համար: Ըստ ՄԱԿ-ի ղեկավարի, իշխանության բարձրագույն օղակներում գենդերային հավասարակշռության հասնելու համար  անհրաժեշտ է ժամանակավորապես ներդնել կանանց մասնակցության պարտադիր քվոտաներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունն ու խաղաղապահությունը ներառող գործընթացները:

 

 

Աղբյուրը՝ UN.News

 

 

P.S. Մինչ ՄԱԿ-ում նշում են Անվտանգության խորհրդի` հակամարտության մեջ կանանց իրավունքները պաշտպանող 1325 բանաձևի 20-ամյակը, արցախցի կանայք երեխաների հետ բողոքի ցույցեր են անում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով արձագանքել իրենց ցավին…

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մենք խաղաղություն ենք ուզում». արցախցի կանայք ու երեխաները շարունակում են  բողոքի ակցիաները  

 

«Կույր մի՛ եղեք». արցախցի կանանց ու մայրերի բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

 

Միացե՛ք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը պահանջող կոչին

 

Դիտումների քանակը` 1664

Գլխավոր էջ