Հայհոյող կինն ու անհադուրժող հասարակությունը

 

Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է ու անխնա քննադատվում է վթարի մասնակից 18-ամյա կին վարորդի վարքը, ով հայհոում է ու սպառնալիքներ հնչեցնում ոստիկանության ներկայացուցիչների ու լրագրողի հասցեին: 

 

Տեսանյութի  հեղինակ  Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օրական վթարների մասնակից մի քանի հայհոյող  ու սպառնացող տղամարդ է նկարում, սակայն հասարակության արձագանքն այսպես սուր և բուռն չի լինում: Համացանցում ու դրանից դուրս բոլորը նույնն են կրկնում` տեսա՞ր էդ … որակումները բազմազան են:

 

Ինչ խոսք  հայհոյելը, սպառնալիքներ հնչեցնելը ոչ տղամարդու, ոչ էլ կնոջ պարագայում ողջունելի ու գովելի  բան չեն: Սակայն  եթե զայրացած, նյարդայնացած, հուզված, անելիքը չիմացող, բարդ իրավիճակում հայտնված տղամարդու լուտանքների վրա հասարակությունը կարող է աչք փակել, դա ընդունել որպես սովորական մի բան, ապա նույն հոգեվիճակում գտնվող 18 տարեկան կնոջ դեպքում դա աններելի, խիստ դատապարտելի  բան է գնահատում, դատավճիռն էլ` մահապատիժ:

 

Ուրախալի է, որ սոցցանցերում եղան մարդիկ` թեկուզ կեղծ պրոֆիլով, որ փորձեցին խնդիրը ներկայացնել ոչ թե կին-տղամարդ հարթությունում, այլ հասկանալ կնոջը, մտնել նրա դրության մեջ` նախ որպես մարդ:

 

«Որոշել էի չանդրադառնալ երկու կանանց մասնակցությամբ ավտովթարի թեմային բայց.. «հայ կնոջ ոչ հայեցի պահվածքը… լիրբ…. փողոցային» և այլն բոցաշունչ մեկնաբանություններ անողները երևի չգիտեն՝ սթերսն ու աֆեկտն ինչա… Ամեն մարդ ունի սթրեսադիմացկունության իր շեմը: Մարդը ՍԹՐԵՍ-ա տարել, ջարդուփշուրա արել քիչ արժեք չունեցող մեքենան ու ամենակարևորը՝ ՎԱԽԵՑԵԼ-ա… Հարվածի ուժգնությունից, մահվանից և մյուս բոլոր հետևանքներից…Ես ավելի ամաչեցի մեկնաբանություններ գրողների, քան նման հոգեվիճակում հայհոյող կնոջ համար…»,-գրել է կեղծ օգտատերերից մեկը /ֆեյք/:

 

Նշենք նաև, որ Ճանապարհային ոստիկանության գնահատականով Հայաստանում կին վարորդները հիմնականում օրինապաշտ են:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք նաեւ մեր կայքում.

Արդյո՞ք վատ վարորդի համար պատասխանատու է ողջ սեռը

Դիտումների քանակը` 4518

Գլխավոր էջ