10 փաստ 10-ամյա աղջիկների մասին
«Աշխարհի բնակչությունը 2016» զեկույցը ներկայացնում է 10 փաստ 10-ամյա աղջիկների մասին: Հիշեցնենք , որ զեկույցի հիմնական ուղերձն է՝ «Տասնամյա աղջիկների ապագան Կայուն զարգացման օրակարգի ապագան է»:
– Այսօր աշխարհում ապրում է մոտ 60 միլիոն 10-ամյա աղջիկ:Նրանցից գրեթե 35 միլիոնն ապրում է այնպիսի երկրներում, որտեղ բարձր աստիճանի անհավասարության կա տղամարդկանց և կանանցմիջև:
– 10-ամյա աղջիկների իրավունքներին և հնարավորություններին ուղղված ներդրումները կարող եներեք անգամ մեծացնել կյանքի ընթացքում նրանց ստացած եկամուտը, արագացնել երկրի տնտեսական զարգացումըևհանգեցնելնրան, որ երեխաների ապագա սերունդներն ավելի առողջ և կրթված լինեն:
– Աղջիկների կրթությունն աշխարհի ամենաարդյունավետ ներդրումն է, սակայն այսօր 62 միլիոն աղջիկ դպրոց չի հաճախում:
– Աղջկա համար դպրոցական յուրաքանչյուր հավելյալ տարին նշանակում էհետագա կյանքում աշխատավարձի 10 տոկոս աճ:
– Զարգացող երկրներում ամեն օր 18 տարին չլրացած մոտ 47,700 աղջիկ է ամուսնանում:
– 6-ից 11 տարեկան 16 միլիոն աղջիկ երբևէ դպրոց չի հաճախի:Այս թիվը երկու անգամ գերազանցում է տղաների ցուցանիշը:
– ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ողջ աշխարհում դեռահաս աղջիկների մահվան թիվ մեկ պատճառն է:Երկրորդ պատճառը ինքնասպանությունն է:
– Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ բռնության արդյունքում դեռահաս աղջիկ է մահանում:
– 10-ամյա աղջիկները ենթարկվում են անիրավահավասարության հետ կապված անհամար չարաշահումների՝ինչպիսիք են մանկահասակ ամուսնությունը, կանանց սեռական օրգանների խեղումը, պարտադրված կամ հարկադիր սեռական կապը, անցանկալի հղիությունը, կամ կրթությունից զրկելը.
– Միջնակարգ դպրոցից դուրս մնացող աղջիկների մեկ երրորդի համար պատասխանատու է մանուկ հասակում ամուսնությունը: Այն նաև լրացուցիչ ծախսեր է դնումհասարակության վրա՝ բնակչության ավելի մեծ աճի և կանանց ցածր աշխատավարձերի տեսքով:
Եվս 10 փաստ աշխարհի տարբեր երկրներից
– Հնդկաստանը դեռահասների հղիության, միջնակարգ դպրոցից դուրս մնալու բարձր ցուցանիշներիև երիտասարդ կանանցգործազրկության պատճառով տարեկան կորցնում է 56 միլիարդ դոլարի պոտենցիալ եկամուտ:
– Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, տարածաշրջանային մակարդակում, 100 աղջկան բաժին է ընկնում 111 տղա:
– Ենթասահարային Աֆրիկայում է բնակվումաշխահի դպրոց չհաճախող երեխաների 55 տոկոսըև դեռահասների 52 տոկոսը:
– Միայն Նիգերում մանկահասակ ամուսնությունը վերացնելըկարող է 2014-ից 2030 թթ․ բերել ավելի քան 25 միլիարդ դոլարի եկամուտ:
– Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում միջնակարգ դպրոցում յուրաքանչյուր 10 տղային բաժին է ընկնում մոտ ութ աղջիկ:
– Մարոկկոյում կամ Կոստա Ռիկայում այսօրվակրթված, առողջ 10-ամյա աղջիկըկարող է մոտ 30,000 դոլար ավելվաստակել մինչև 25 տարեկան հասնելը, քան նրահասակակիցները, ովքեր միջնակարգ կրթություն չեն ստացել ևառողջական խնդիրներ ունեն:
– Լատինական Ամերիկանև Կարիբյան ավազանի երկրները միակ տարածաշրջանն են, որտեղ ավելի շատ աղջիկներ են գնում միջնակարգ դպրոց, քան տղաներ:
– Եթովպիայում դպրոց գնացող յուրաքանչյուր 10 տղային բաժին է ընկնում ընդամենը վեց աղջիկ:
– Ենթասահարային Աֆրիկայի որոշ երկրներում15-ից19 տարեկան աղջիկների ՄԻԱՎ ձեռք բերելու հավանականությունը հինգ անգամ ավելի, քան տղաներինը:
– Թուրքիայում 653,000 տասը տարեկան աղջիկ կա: կարող է մոտ 61,000 դոլար ավել վաստակել մինչև 25 տարեկան հասնելը, քան նրահասակակիցները, ովքեր միջնակարգ կրթություն չեն ստացել ևառողջական խնդիրներ ունեն:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մեր աղջիկ երեխաները. թվերն են խոսում
10 փաստ 10-ամյա աղջիկների մասին
«Ես 10 տարեկան եմ… Ես ապագայի դեմքն եմ…»
«Ես մեր տղաներից շատերից լավ եմ կրակում»
«Տղաներին ծնողները ուզում են լավ մասնագիտություն տալ, իսկ աղջիկներին… ամուսնացնեն»…
Երևանում սովորելով՝ աղջիկները «կփչանան». դիտարկումներ քայլարշավից
«Կամուսնանա, կիմանա, որ պիտի տպկվի»…
Աղջիկների առաջընթացը ՝ կայուն զարգացման նպատակների առաջընթացն է
Դիտումների քանակը` 4373