10 խորհուրդ աշխատող մայրիկների համար. Ֆրանսիական փորձ

 

 

Բոլոր նրանք, ովքեր ունեն երեխաներ, երազում են այն մասին, որ նրանք գիշերները քնեն, առանց  լացելու  ընդունեն «ոչ» բառը, իրենց խելոք  պահեն հյուրերի մոտ կամ ռեստորանում գտնվելիս և ախորժակով ուտեն այն, ինչ պատրաստում են իրենց համար: Եվ լավ կլինի, որ նրանք անեն այս ամենն առանց մայրիկի ղեկավարության, ինքնուրույն: Չէ որ մայրիկը աշխատանքի է շտապում, կամ նա արդեն գնացել է:

 

 

«Ֆրանսիացի երեխաները ուտելիքը չեն թքում » բացարձակ բեսթսելլերի հեղինակ ամերիկուհի Պամելա Դրուկերմանը համոզիչ կերպով ապացուցել է, որ ծնողական մղձավանջների մեծամասնության դեմ պայքարելուն հոյակապ օգնում են դաստիարակության ֆրանսիական մեթոդները:

 

 

Այս տարվա ապրիլին  Պամելան եկավ Մոսկվա՝ անձամբ ներկայացնելու իր նոր գիրքը՝ «Ֆրանսիացի ծնողները չեն հանձնվում. դաստիարակության 100 խորհուրդներ Փարիզից»: Հատուկ Forbes.ru  հանդեսի համար նա առանձնացրել է 10 ամենակարևոր խորհուրդները աշխատող մայրիկների համար: Կարելի համաձայնվել կամ ոչ այդ խորհուրդների հետ, բայց  տեղեկանալ բոլոր դեպքերում  արժե:

 

Կանոն 1. Իդեալական մայրիկներ չկան

 

Աշխատող կինը միշտ փորձում է անել անհնարինը. Լինել իդեալական մայր և ունենալ հաջող կարիերա: Փաստացի նա աշխատում է հերթափոխով՝ գրասենյակում և տանը: Կարծում եմ՝ բոլոր աշխատող մայրիկներին լավ ծանոթ է այս իրավիճակը: Ֆրանսուհիներն ունեն մի շատ սիրելի աֆորիզմ. «Իդեալական մայրեր չկան»: Պետք չէ փորձել լինել իդեալական…

 

Նաև պետք չէ ընդունել երեխայի մանկությունը որպես մարաթոն, որի ավարտը համալսարան ընդունվելն է: Իհարկե ֆրանսիացիները ցանկանում են, որ իրենց երեխաները հաջողակ լինեն, սակայն նրանք մինչև 6 տարեկան նրանք գրել-կարդալ չեն սովորեցնում իրենց երեխաներին: Նրանց կարծիքով, մինչ դպրոց գնալը ավելի կարևոր է երեխայի մոտ զարգացնել այնպիսի հմտություններ, ինչպիսիք են ուշադրության կենտրոնացումը, շփվելու հմտությունը, ինքնավերահսկողությունը:

 

 

Կանոն 2. Դուք միշտ պետք է ունենաք ձեր սեփական եկամտի աղբյուրը

 

Ամերիկայում ընդունված է հավատալ հաջող ամուսնության կամ հանգիստ անհոգ կյանքի մասին հեքիաթին: Ամենակարևորը՝ ամուսնանալ կայուն եկամուտ ունեցող  տղամարդու հետ և կարելի է նաև չաշխատել: Ֆրանսիայում այդպես չէ: Ֆրանսուհիները կարծում են, որ   նույնիսկ սիրող եւ ընտանիքի բարեկեցությունը  լիովին  ապահովող  ամուսնու կողքին կինը  անպայման պետք է ունենա սեփական եկամտի աղբյուր:   Կինը ամեն դեպքում պետք է ունենա մասնագիտությոն, աշխատանք կամ ցանկացած եկամուտ, չէ  որ կյանքում ինչ ասես կարող է պատահել: Ի դեպ,   դա առաջին հերթին շատ կարևոր է հենց երեխայի համար:

 

 

Կանոն 3. Չի կարելի ողջ կյանքը միայն երեխային նվիրել

 

Մայրական խնամքը անվերջության սկզբունքի ճիշտ արտացոլումն է : Մենք միշտ պետք է փորձենք օգնել նրանց, միշտ: Սակայն ֆրանսիական մշակույթի հիմքում ընկած է մի շատ կարևոր գաղափար. Ցանկացած մարդու, այդ թվում և ծնողի, անհրաժեշտ է ժամանակ և տարածություն իր համար:

 

Ընտանիքում հավասարակշռության պահպանման համար շատ կարևոր է, որ ձեր կյանքի մի որոշ հատված պատկանի միայն ձեզ: Դա կարող է լինել նաև աշխատանքը, սակայն պառտադիր չէ: Դա կարող է լինել ձեզ հետաքրքրող ցանկացած բան, շփումը ձեր ընկերների հետ, բույսերի մշակում և այլն: Ֆրանսիացիները խորապես համոզված են, որ եթե դուք նվիրում եք ձեր ողջ ժամանակը երեխային, եթե ձեր աշխարհը պտտվում է միայն նրա շուրջը, դա չափազանց վնասակար է, նույնսիկ վտանգավոր է հենց երեխայի համար:

 

Կանոն 4. Ժամանակ առ ժամանակ հեռացեք երեխայից, և դուք կդառնաք լավագույն մայրիկը

 

Եթե երեխան սովորում է, որ դուք մշտապես իր կողքին եք, նա երբեք ինքնուրույն չի լինի: Ավելին, նա երբեք չի սովորի ուշադիր լինել նաև շրջապատող մարդկանց հանդեպ, սատարել նրանց: Յուրաքանչյուր ֆրանսուհի ինտուիտիվ ձևով զգում է, որ ժամանակ առ ժամանակ պետք է հեռու գտնվել երեխայից, դրանով իսկ անգնահատելի ծառայություն է մատուցում հենց երեխային:

Սակայն ասվածը պետք չէ կատեգորիկ կերպով ընդունել: Ես բոլորովին կոչ չեմ անում ռուս մայրերին թողնել ամեն ինչ և հեռանալ երեք շաբաթով առողջարան և ընդհանրապես մոռանալ երեխայի մասին: Խոսքն ընդամենը այն մասին, է, որ եթե դուք երկար ժամանակ եք անցկացնում որևէ մեկի հետ, դուք սկսում եք հոգնել միմիյանցից և նույնիսկ նյարդայնացնել միմյանց: Եվ դա միայն ձեզ չի վերաբերվում, դա նույն հաջողությամբ ճշմարիտ է նաև ձեր երեխայի դեպքում:

Կանոն 5. Մոռացեք մեղքի զգացողության մասին

 

Ընդհանրապես կարիք չկա մեզքի զգաղոցություն ունենալ միայն այն բանի համար, որ դուք աշխատում եք: Միևնույն է, արդյունքում դուք ավելի շատ ժամանակ չեք ունենա երեխայի հետ շփվելու համար: Ամենակարևորն այն է, որ դուք իսկապես երեխայի հետ լինեք, երբ ազատ ժամանակ ունեք: Այսինքն պետք չէ գնալ երեխայի հետ զբոսանքի, սակայն ողջ ընթացքում ընկերուհու հետ զրուցել հեռախոսով: Եվ պետք չէ ամբողջ ընթացքում անհանգստանալ երեխայի մասին, երբ դուք աշխատավայրում եք, չպետք է մեղադրեք ձեզ նրա համար, որ դուք ոչ միայն մայր եք, այլ գործընկեր, ընկերուհի, կին:

 

Եվ անպայման ձեր երեխային  սովորեցրեք համբերատար լինել: Նախկինում ես կարծում եի, որ ամբերությունը  կամ առկա է, կամ՝ ոչ: Ֆրանսուհիները կարծում են, որ դա մկան է, որը կարելի է մարզել, ընդ որում շատ վաղ տարիքից:

Կանոն 6. Մի դարձեք մայրիկ-տաքսի ձեր երեխայի համար

 

Այս կանոնը ուղղակիորեն կապված է նախորդի հետ: Ֆրանսուհիները, ընտրելով արտադասարանային զբաղմունք իրենց երեխաների համար, անպայման կշռադատում են, թե դա ինչպես կազդի երեխայի կյանքի որակի վրա: Ֆրանսիայում բնավ անձնազոհ չեն համարի այն մայրիկին, ով ամբող օրը շարունակ երեխային մի խմբակից մյուսն է տանում: Նրա մասին ընդամեը կասեն, որ կորցրել է հավասարակշռությունը: Եվ երեխաներին էլ բոլորովին անհրաժեշտ չէ նման զոհաբերությունը: Չափազանց մեծ ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածությունը վնասում է երեխային:

 

Կանոն 7. Ծնողների հարաբերություններում միշտ պետք է լինի մի հատված, որտեղ երեխան չպետք է մասնակցի

 

Երբեք չմոռանաք, որ ընտանիքի հիմքում ամուսնական զույգն է: Միշտ ժամանակ գտեք ամուսնու հետ առանձնանալու համար: Ֆրանսիայում ծնողների տարածությունը երեխային է պատկանում միայն կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում: Այդ ժամանակահատվածում երեխան կարող է քնել ծնողների հետ մի սենյակում, նույնիսկ նրանց անկողնում: Այնուհետև նա պետք է ուեննա իր առանձին սենյակը և մահճակալը: Ձեր սենյակը պետք է լինի այն վայրը, որը միայն ձեզ է պատկանում: Երեխան չի կարող մտնել այնտեղ, երբ ցանկանա:

Կանոն  8. Մի պահանջեք ամուսնուց, որ նա հավասարապես մասնակցի տնային գործերին և երեխայի խնամքին

 

Նույնիսկ եթե դուք աշխատում եք այնքան, որքան ձեր ամուսինը (կամ նույնիսկ ավելի շատ), մի պահանջեք, որ նա տնային գործերին և երեխայի խնամքին հատկացնի այնքան ժամանակ, որքան դուք: Բացի դժգոհությունից, ուրիշ ոչնչի դա չի հանգեցնի: Ի տարբերություն ամերիկուհիների, ֆրանսուհիներին փրկում է հնաոճ պրագմատիզմը: Անշուշտ, դա կթեթևացներ նրանց հոգսը, սակայն իրենց համար հարաբերությունների ներդաշնակությունն ավելի կարևոր է, քան իրավահավասարությունը:

 

Մյուս կողմից, դա չի նշանակում, որ տղամարդիկ ոչինչ չեն անում: Ֆրանսուհի մայրիկները կարծում են, որ ընտանիքում կոնֆլիկտներ քիչ կլինեն, եթե ամեն մեկն ունենա իր պարտավորությունները: Մի պահանջեք ձեր ամուսնուց, որ նա անի ավելին, քան նա պատրաստ է անել ձեզ համար:

 

Կանոն 9. Երեկոն մեծահասակների ժամանակն է, իսկ ամսվա մեջ մեկ անգամ հանգստյան օրերին կարելի է մեղրա-ուիկենդ ունենալ

Բոլոր ֆրանսիացի ծնողները, ում ես գիտեմ, ամսվա մեջ գոնե մեկ անգամ հանգստյան օրերը միասին են անցկացնում: Ոչ աշխատանքը, ոչ էլ երեխաները այնտեղ չեն մասնակցում: Հետաձգեք բոլոր գործերը, ուղարկեք երեխաներին պապիկ-տատիկների մոտ, երկար քնեք, հեռուստացույց դիտեք, թուլացեք և ոչինչ մի արեք: Բոլոր ֆրանսիացիներն են այս կերպ վարվում, և, ամենակարևորը, նրանք երբեք խղճի խայթ չեն զգում:»

 

Իսկ ընդհանրապես ֆրանսիացիները հետևում են, որ երեխաները պառկեն քնելու ամեն օր նույն ժամին: Երեկոյան հեքիաթից կամ օրորոցայինից հետո երեխան անպայման պետք է արդեն անկողնում լինի: Ֆրանսիացիները համոզված են, որ երջանիկ ընտանիքի գրավականը երջանիկ և միմյանց սիրող ծնողներն են: Անկեղծորեն բացատրեք դա ձեր երեխաներին, և նրանք անպայման կհասկանան ձեզ:

 

Կանոն 10. Ղեկավարը դուք եք

 

Սա, թերևս, ֆրանսիական դաստիարակության ամենաբարդ կանոնն է (համենայն դեպս ինձ համար): Իսկապես դժվար է գիտակցել, որ որոշումներն ընդունում եմ ես: Սակայն կարևոր է լինել ոչ թե բռնապետ, այլ բոսս: Ես երեխաներին շատ ազատություն եմ տալիս այնտեղ, որտեղ հնարավոր է, հաշվի եմ առնում նրանց կարծիքները, լսում եմ նրանց ցանկությունները, սակայն որոշումները կայացնում եմ ես: Հիշեք սրա մասին: Ձեր ընտանեկան պիրամիդայի գագաթնակետին հենց դուք եք: Իհարկե, դա շատ բարդ է, կարելի է ասել, սա ամենօրյա պայքար է: Սովորեք ասել «ոչ», երբ դրա կարիքը կա:

 

Նյութը ամբողջությամբ կարդացեք այստեղ.


Դիտումների քանակը` 6321

Գլխավոր էջ