‹Վերացնենք խոչընդոտները, բացենք դռները դեպի հասարակություն բոլորի համար››
Այսօր ՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: 1992-ին ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեան հռչակելով դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օր` նպատակ ուներ հանրության ուշադրությունը սեւեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ: Օրվա առիթով այս տարվա իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարեց ՄԱԿ–ի Հասանելիության կենտրոնի ստեղծման մասին: : Դա նշանակում է որ ՄԱԿ-ի հենտրոնական գրասենյակում ստեղծվելու են այնպիսի պայմաններ, որ տեսողության, լսողության կամ հենաշարժային խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան լիարժեք մասնակցել ՄԱԿ-ի աշխատանքներին: :
«Մեզանից ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի ինչ-որ հաշմանդամություն: Մենք պետք է վերացնենք բոլոր այն խոչընդոտները, որոնք ազդում են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրման ու հասարակական կյանքին մասնակցության գործընթացների վրա, այդ թվում` փոխելով նրանց նկատմամբ վերաբերմունքը, որը բերում է անարդարության ու խտրականության…
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային այս օրվա կապակցությամբ ես կոչ եմ անում կառավարություններին, ՄԱԿ-ի համակարգի անդամներին, գործարար ու քաղաքացիական համայնքներին վերացնել բոլոր խոչընդոտներն ու հաշմանդամություն ունեցող անձանց համար բացել հնարավորության դռները: Եկեք միասին կառուցենք ներառական հասարակություն բոլորի համար» -ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի այս տարվա ուղերձում:
«Այսօր Հայաստանում ապրող մոտ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս ունեն ինտեգրման և հասարակության մեջ ներառման լուրջ խնդիրներ»« – ասված է օրվա առիթով տարածված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Կարեն Անդրեասյանի ուղերձում:
«Լիարժեք ինտեգրմանը խոչընդոտում է անմատչելի ֆիզիկական միջավայրը՝ շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, դպրոցներ և մայթեր, որոնք կառուցվել են օրենքով ամրագրված շինարարական նորմերի խախտմամբ: Այս օբյեկտները պետք է հարմարեցվեն պատկան մարմինների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու նպատակով, սակայն շարունակվում են անտեսվել…Պետական չինովնիկները մոռանում են հաճախ, որ շենքերի մատչելիությունը, տրանսպորտի հարմարեցումը, դպրոցների և խաղահրապարակների ներառական դիզայնով կառուցումը պետության պարտականությունն է և չպետք է մատուցվի հաշմանդամին որպես «բարի գործ» կամ «լավություն», նշում է պաշտպանը իր ուղերձում:
« Ինտեգրման համար մյուս կարևոր խնդիրը, ըստ պաշտպանի, համատարած գործազրկությունն է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում: Հազարավոր հաշմանդամներ դեռևս սպասում են, որ Հայաստանի կառավարությունը վերջապես իրենց կապահովի համապատասխան աշխատատեղերով՝ օրենքում սահմանելով պարտադիր աշխատանքային քվոտաներ:
«Գործազրկության և չնչին պետական թոշակի պայմաններում առավել սրվում է հանրային տրանսպորտի անմատչելիության հարցը, քանի որ հաշմանդամի՝ միայն տանից դուրս գալը կապվում է մեծ ծախսերի հետ: Եվ չնայած արդեն երրորդ տարին է լրանում, որ Պաշտպանի աշխատակազմը բարձրաձայնում է հանրային տրանսպորտի հարմարեցման հարցը, այն շարունակում է մնալ չլուծված, իսկ հիմա էլ տեղափոխվել է Երևանի քաղաքապետարանի հաջորդ տարվա ծրագրի մեջ», -ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«LIFE»-ը՝ լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն է
Թռիչք առանց ձեռքերի. Ջեսիկա Քոկսի կյանքի պատմությունը/ վիդեո
Մանկական հաշմանդամությունը թվերով /վիդեո
«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. հետազոտություն
Հաշմանդամների իրավունքները խախտվում են «ամենակարևոր» ոլորտներում
Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից
«Ես ունեմ մայրանալու իրավունք»
“Հաշմանդամության խնդրին նույնպես պետք է գենդերային մոտեցում ցուցաբերել”…
Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո
«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով
Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում
Կարինե Գրիգորյան . «Բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանապատիվ կյանքով»:
Դիտումների քանակը` 3580