«Մենք հավասար ենք» …

«Գենդերը և կյանքի մտապատկերներ» խորագրով լուսանկարչական մրցույթին մասնակցել էր  նաև  Պրո Մեդիա-Գենդեր  հ/կ անդամ Արման Կարապետյանը , որի   «Մենք հավասար ենք» լուսանկարը  ժյուրիի որոշմամբ զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը:

 

Արմանը մրցույթին ներկայացրել տարբեր բնագավառների, բայց միևնույն գենդերային հավասարության թեմային առնչվող 8 լուսանկար. <<Իսկապես անակնկալ էր ինձ համար հայտնվել մրցանակային երկրորդ հորիզոնականում>>,-ասում է նա:

 

Նրա ներկայացրած լուսանկարներից հաղթող ճանաչվեց <<Մենք հավասար ենք>> վերնագրված լուսանկարը: <<Աղջիկն ու տղան քայլում են երկաթուղու գծերով, ինչը  սակայն շատ դժվար է, բայց նկարիս էությունը նաև նրանում է, որ երկուսով ձեռք ձեռքի տված կարող են հաղթահարել ամեն տեսակ դժվարություն>>:

 

Հետաքրքիր էր նաև Արմանի այն մեկնաբանությունը, որ երկաթուղու գծերը սկսվում և ավարտվում  են նույն կետերում, բացի ունեն հավասարման նշանի  տեսք: Այնպես որ Արմանը գենդերային հավասարության լիարժեք կողմնակիցն է, թեպետ նա շտապեց ավելացնել.  <<Գենդերային հավասարություն անշուշտ պետք է լինի, սակայն որոշակի վերապահումներ էլ կան >>… Վերապահումների մասին պայամանավորվեցինք հաջորդ անգամ խոսել:

 

Իսկ մինչ այդ սրտանց շնորհավորում ենք Արմանին մրցույթում ունեցած հաջողության համար ու մաղթում նորանոր հաղթանակներ ու մրցանակներ:

                                                                                  Նինել Հովհաննիսյան

Դիտումների քանակը` 4325

Գլխավոր էջ