Ֆրանսիայում պահանջում են արգելել FEMEN-ի գործունեությունը
Փարիզում կայացել է ցույց, որի մասնակիցները պահանջել են արգելել FEMEN կազմակերպության գործունեությունը:
Ակցիայի կազմակերպիչները՝ տեղական կաթոլիկ ասոցիացիաները ու աջ ուժերը, ֆրանսիական իշխանություններին մեադրել են սկանդալային ակտիվիստուհիների «ամենաթողական գործունեության» համար, ինչպես նաեւ նրանց ակցիաների հանդեպ հանդուրժողականության: FEMENիստուհիներին նրանք մեղադրել են «կրոնի, Աստծո ու քրիստոնյա Եվրոպայի հանդեպ ատելության մեջ»:
Ակցիայի մասնակիցներին ամենաշատը վրդովվեցրել է Ֆրանսիայի խորհրդանիշ Մարիաննայի պատկերով նամականիշի բաց թողումը: Խնդիրն այն է, որ Ֆրանսիայի նախագահի համաձայնությամբ այս տարի որպես Մարիաննայի նախատիպ նկարիչը վերցրել է FEMEN-ի առաջնորդուհի Իննա Շեւչենկոյին:
Նշենք, որ մինչ այդ Ֆրանսիայի ազատ ոգու խորհրդանիշ հանդիսացող Մարիաննայի նախատիպ են հանդիասացել հիմնականում հայտնի դերասանուհիներ կամ երգչուհիներ` 1968-ին Բրիջիտ Բարդոն, 1972-ին Միշել Մորգանը, , 1978 –ին Միրեյ Մատյեն, 1985 –ին Կատրին Դենեվը, իսկ 2012-ին – Սոֆի Մարսոն: Եվ ահա անցյալ տարի որոշել են վերադառնալ խորհրդանիշի ակունքներին ` ընտրելով Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած Իննա Շեվչենկոյին ` ազատության եւ արդարության համար իր տարած պայքարի համար… Այլ հարց է , որ այդ պայքարի եղանակները միշտ չէ, որ ընդունելի են լայն հասարակության համար, նույնիսկ Ֆրանսիայում…
Դիտումների քանակը` 4237