Ֆուտբոլը միավորում է բոլորին/ վիդեո
Օրերս ՄԻԿԱ մարզադաշտը կրկին ֆուտբոլասերների էր համախմբել, սակայն այս անգամ առիթը ոչ միայն ֆուտբոլային խաղն էր, այլև փախստականների խնդիրների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելը: Պաստառներն ու կարգախոսներն էլ էին այդ օրը տարբերվում՝ «Առանց քաղաքացիության մեկ երեխան շատ- շատ է», «Մեկ փախստական առանց հույսի շատ- շատ է»:
Ֆուտբոլային այս փոքրիկ տոնը՝ Փախստականների համաշխարհային օրվա շրջանակներում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը նախաձեռնել էր փախստականների ինտեգրիացիայի ոլորտում իր սերտ գործընկեր՝ ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Կապույտ և Սպիտակ թիմերի էին բաժանվել մասնակիցները, որոնց թվում կային, ինչպեսապաստան հայցողներ, փախստականներ և տեղահանված անձինք Սիրիայից և Իրաքից, աֆրիկյան երկրներից, այնպես էլ տեղացիներ և կամավորներ՝ Լեհաստանից, Ֆրանսիայից և Եվրոպայի այլ երկրներից, երկրպագուներ և հյուրեր:
Ալֆա Ամիր Բահը Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիից է, Հայաստանում ապաստան հայցող է:
-Ուրախ եմ, որ այսօր տարբեր ազգությունների մարդիկ են հավաքվել այստեղ ու որ միասին ենք ու պետք է խաղանք: Այս խաղի կարևոր նպատակը նոր ընկերներ գտնելն է, միմյանց կողքին լինելն է և ցույց տալը, որ մենք միասին ենք,- նշում է նա՝ հավելելով, որ շատ է սիրում ֆուտբոլ խաղալ: – Աֆրիկայում շատ է հարգի ֆուտբոլը, ու մենք դասերից հետո շատ էին խաղում: Փոքր տարիքում, երբ ֆուտբոլային ակումբում էի խաղում, իմ ընկերներն ինձ անվանում էին Քրիստիան Պանուչի, իտալացի ֆուտբոլիստի անունով:
Արտյուշա Մովսիսյանը, ով ՄԱԿ ՓԳՀ գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի սոցաշխատողներից մեկն է և մասնագիտացել է փախստականներին և Սիրիայի տեղեհանվածներին արտակարգ իրավիճակներում աջակցություն տրամադրելու ծրագրերում, ասաց, որ մեծ ոգևորությամբ է ընդունել ֆուտբոլային խաղին մասնակցելու հրավերը:
-Մեր կազմակերպությունը ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր ենք իրականցրել՝ ուղղված փախստականներին՝ տնային խնամք, տան վարձ, բժշկական օգնություն, փաստաբանական օգնություն,- նշում է նա, հավելելով, որ 2015-ի Փախստականների Օրվան նվիրված այս խաղի կարևոր գաղափարը հենց թիմերի կազմում է արտացոլված: Նրա խոսքով, խաղալու ենք խառը թիմով՝ փախստականներ և տեղաացիներ, ինչը հիանալի հնարավորություն է համախմբվելու եւ միասին վայելելու ֆուտբոլային խաղը:
Նազարեթ Փաքեջյան 11 տարի առաջ է, ինչ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան .
-Այս հանդիպումը հիշեցնում է, ինչպես փոքր ժամանակ, որ հարևաններով, բակի ընկերներով հավաքվում ու ֆուտբոլ էինք խաղում… շատ հաճելի հիշողություններ են: Կարևոր է, որ մարդիկ հավաքվում են, միմյանց հետ ծանոթանում:
Ազատ Մուրադյանը փախստական է Իրաքից: Նրա ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2007-ին, երբ նա փոքրիկ տղա էր: Ազատն ատամնաբույժ է: «Բժշկական համալսարանն ավարտել եմ երկու տարի առաջ և նույնիսկ բժշկական պրակտիկա եմ անցել: Սակայն դեռ չեմ կարողանում աշխատանք գտնել Հայաստանում: Ամեն դեպքում մեծացել եմ այս երկրում և երջանիկ եմ դրանով , լիովին ինտեգրված եմ հայ հասարակությանը, պարզապես ավելի լավ հնարավորություն եմ ակնկալում ինձ համար՝ հիմնականում, լավ վարձատրվող աշխատանք», – ասում է Ազատը:
ՄԱԿ ՓԳՀ հասարակական տեղեկատվության և արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը, խոսելով նախաձեռնության մասին, նշեց.
– Մեկ դար առաջ աշխարհը հայոց ցեղասպանությանն ականատես եղավ, իսկ Սիրիան ցեղասպանությունից փրկվածներին հյուրընկալած երկրներից մեկն էր: Ցավոք, մեկ դար հետո պատմությունը կրկնվեց և Սիրիայում սկսված պատերազմի պատճառով շատ ու շատ սիրահայեր, որոնք ցեղասպանությունից փրկվածների նոր սերունդներն են, եկան Հայաստան: Այս ֆուտբոլային խաղը ընդամենը առիթ է՝ մի փոքրիկ նախաձեռնություն, որ օգնում է փախստականներին շփվել տեղացիների հետ, ներկայացնել իրենց ձիրքն ու տաղանդը: Ֆուտբոլը թիմային խաղ է: Այն խրախուսում է համգործակցությունը, զանազանությունը, ընկերությունն ու միմյանց հարգանքը: ՄԱԿ ՓԳՀ-ի և իր գործընկերների նմանատիպ նախաձեռնությունները քաջալերում և ոգևորում են իրենց ծննդավայրից տեղահանվածմարդկանց, նրանց խիզախությունը, լավատեսությունը և պատրաստակամությունը՝ շարունակելու ապրել և արարել: Այս նախաձեռնությունը նաև նպատակ ունի համախմբել տեղացիներին և նորեկներին ու ոչ միայն այսօր, երբ նրանք խաղում են որպես մեկ թիմի անդամներ, այլ ընդհանարապես:
Լիլիթ Քոչինյան
Լուսանակարները՝ Արման Մելիքյանի
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ինձ համար Հայաստանը տրանզիտ չէ, կա իրոք ցանկություն, ապրել և աշխատել հայրենիքում»…
Աննախադեպ տեսանյութեր ցեղասպանությունից փրկված հայերի մասին. ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարան
Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել
«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել, շատ է»…
«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
Փախստականների չորրորդ սերունդը. մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների ցուցադրություն
«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»
Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները
«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»
«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»
Այսօր Փախստականների համաշխարհային օրն է
Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ
Երեք քույրերի պատմություն / տեսանյութ
Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում
Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո
Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ
Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից
«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
Դիտումների քանակը` 4777