Օքսֆամ. Որո՞նք են սնվելու տեսակետից ամենալավ եւ ամենավատ երկրները

Յուրաքանչյուր ութերորդն այս աշխարհում սոված է պառկում  քնելու, թեպետ նույն այդ աշխարհում առկա սնունդը բավարար է բոլորի համար: Օքսֆամ միջազգային բարեգործական կազմակերպությունն առաջնորդվելով  «Աշխարհն առանց սովի» կարգախոսով  արձագանքում է սննդամթերքի բոլոր ճգնաժամերին, կոչ անելով կառավարություններին  անցում կատարել դեպի  պարենամթերքի առավել արդար և կայուն համակարգ՝ ներդրումներ կատարելով գյուղատնտեսու թյան մեջ, արդյունավետ օգտագործելով երկրագնդի բնական պաշարները եւ մարդկային ռեսուրսները:

 

Այս առաքելության շրջանակներում կազմակերպությունը ուշագրավ մի  հետազոտություն է կատարել ՝ կազմելով  աշխարհի երկրների վարկանիշային աղյուսակը, որը ցույց է տալիս թե որ երկրում եւ որքանով լավ կարելի է սնվել: Հաշվի է առնվել ոչ միայն սննդի անվտանգության ու կալորիականության, սննդամթերքների արժեքի,  որակի, մատչելիության, բազմազանության  ցուցանիշները , այլ նաև առողջ սնվելու ավանդույթները:  Այսինքնն, հետազոտողները կարեւորել են ոչ միայն սննդի բավարարության եւ մատչելիության հանգամանքը, այլ այն ինչով եւ ինչպես են սնվում տվյալ երկրի բնակիչները:

 

Արդյունքներն ամփոփվել են   ըստ չորս հիմնական ենթախմբի.

–          սննդի բավարարությունը, մասնավորապես  թերսնուցման ցուցանիշները ,

–           սննդի մատչելիությունը գների առումով,

–           սննդի որակն, այդ թվում մաքուր, անվտանգ խմելու ջրի առկայությունը

–            դիաբետի, գիրության տարածվածությունը բնակչության շրջանում, ինչը ճիշտ սնվելու ցուցանիշ է:

 

125 երկներ ներառող ինտերակտիվ ցուցակը գլխավորում են Նիդեռլանդները , եզրափակում՝ Չադը: Առաջատար տասնյակում են Շվեյցարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան, Հունաստանը, Իսպանիան:  Ճապոնիան, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան, Իսրայելը երկրորդ տասնյակում են:

 

Սնվելու առումով ամենավատ երկրներ են ճանաչվել Եմենը, Մադագասկարը, Անգոլան, Եթովպիան և արդեն հիշատակված Չադը:

 

Մեր տարածաշրջանի երկրների շարքում առաջատարը Հայաստանն է` 57-րդ հորիզոնականում: Ադրբեջանը 91-րդն է, որը Հայաստանին մասնավոապես զիջում է սննդի որակով: Վրաստանը ներառված չէ ցուցակում: Թուրքիան 77-րդն է, Իրանը` 80-րդը: Ռուսաստանը  44-րդ տեղում է:

 

 

Առավել մանրամասն  ինտերակտիվ ռեյտինգային աղյուսակին  կարելի է ծանոթանալ այստեղ.

 

Հետազոտության  մասին առավել մանրամասն  կարելի է կարդալ այստեղ.

 

 

Դիտումների քանակը` 5767

Գլխավոր էջ