Օրվա ֆիլմը. «Թաքնված ֆիգուրներ»

Թեոդոր Մելֆիի «Թաքնված ֆիգուրներ» (Hidden Figures) կինոնկարը նվիրված է տիեզերագնացության ոլորտում  հայտնի  կին գիտնականներին և հիմնված է ռեալ փաստերի վրա: Նա պատմում է   երեք  մաթեմատիկոս աֆրոամերիկուհիների՝ Կեթրին Ջոնսոնի,  Դորոթի Վոնի   եւ Մերի Ջեքսոնի  մասին, ովքեր անցյալ դարի կեսերին  նվաճեցին  ԱՄՆ-ի տիեզերական  ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն,  իրենց խելքի, գիտելիքների  և ոգու տոկունության շնորհիվ: Հենց իրենց հաշվարկների շնորհիվ  ամերիկացի  տիեզերագնաց  Ջոն Գլենը 1962 թվականին   երեք  պտույտ գործեց Երկրի շուրջ։

  

Կինոնկարում միավորված են  60-ականներին Ամերիկայում աֆրոամերիկացիների և կանանց իրավունքների համար ընթացող պայքարի պատմությունը և տիեզերքի նվաճման համար գերտերությունների մրցարշավը: Այդ ֆոնի վրա երիտասարդ կին գիտնականներին  հաջողվում է  հաղթահարել բոլոր  հնարավոր խոչընդոտններն ու կարծրատիպերը  և նշանակվել  ՆԱՍԱ-ի ամենաբարձր պաշտոններում: 

 

Ֆիմը դուրս է գալիս  միայն ֆեմինիստական և հակառասիստական գաղափարների շրջանակներից՝ շեշտադրելով  մարդկային կամքի և պրպտուն մտքի գաղափարը, որի առջև անզոր են հաստատված նորմերն ու ստանդարտ գիտական մոտեցումները և որն ի զորու է փոխել գոյություն ունեցող իրականությունը և հասնել անհասանելի թվացող բարձունքների:  Ֆիլմն, ի դեպ, հավակնում էր անցյալ տարի «Օսկար» մրցանակին մի քանի նոմինացիաներում:

 

 

Ֆիլմն ամբողջությամբ  կարելի է դիտել այստեղ 

 

Դիտումների քանակը` 2134

Գլխավոր էջ