Օսկարին այս տարի արժանացավ կին ռեժիսորը

 

ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի պարգևների հանձնման 93-րդ արարողության ժամանակ ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» (Nomadland, 2020) կինոնկարն «Օսկար» մրցանակ  ստացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:  Քլոե Չժաոն նաև  «Լավագույն ռեժիսոր» ճանաչվեց: 

 

 

Քլոեն Չժաոն   դարձավ «Օսկարի» պատմության մեջ   երկրորդ կինը, ով ստացավ այս մրցանակը որպես լավագույն ռեժիսոր, առաջինը 2010-ին Քեթրին Բիգելոուն էր ՝ «Փոթորկի տիրակալը» ֆիլմով:

 

 

 

Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որը զրկվեով  աշխատանքից հարկադրված է թափառել ողջ երկրով։ Չժաոն իր հաջողությունը նվիրել է բոլոր այն մարդկանց, ովքեր անգամ ամենադժվար ժամանակներում խիզախություն ունեն ամեն ինչում միայն լավը տեսնել:

 

 

Ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորող Ֆրենսիս Մաքդորմանդը «Օսկարի» արժանացավ «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում: Ամերիկացի դերասանուհու համար սա Օսկարի վեցերորդ անվանակարգն է և երրորդ հաղթանակը:

 

 

 

Ռեժիսոր Քլոե Չժաոն ավելի վաղ ստացել է ԱՄՆ-ի Ռեժիսորների գիլդիայի մրցանակը հանգուցային անվանակարգում «Քոչվորների երկիրը» ֆիլմի վրա կատարած աշխատանքի համար: Բացի դրանից, նա արժանացել է «Ոսկե գլոբուսի» լավագույն ռեժիսուրայի համար:

 

 

«Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգում  մրցանակը  բաժին է հասել բրիտանացի դերասանուհի և ռեժիսոր Էմիրալդ Ֆենելին ՝ «Խոստումնալից աղջիկ» ֆիլմի սցենարը գրելու համար:

 

 

Էնթոնի Հոփքինսը ճանաչվել է լավագույն դերասան ` «Հայրը» ֆիլմում դեմենցիայով տառապող տարեց մարդու դերի համար: 83-ամյա Հոփքինսը դարձավ Օսկարին արժանացած  ամենատառեց դերասանը:

 

Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվեց համեմատաբար փոքր լսարանի առջև՝ 170 հյուրի մասնակցութամբ:

Դիտումների քանակը` 660

Գլխավոր էջ