Օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Տաթեւիկ Խաչատրյանը
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով հուլիսի 1-ին Տաթեւիկ Խաչատրյանը նշանակվել է Պաշտպանի տեղակալ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով:
Տաթեւիկ Խաչատրյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը՝ ստանալով միջազգային հարաբերությունների ոլորտում դիպլոմավորված մասնագետի որակավորում:
Այնուհետեւ՝ 2011-2013թթ., սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Վերապատրաստվել է արտասահմանյան ծրագրերով խտրականության կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, խոցելի խմբերի պաշտպանության եւ այլ թեմաներով:
Մինչեւ Պաշտպանի տեղակալ նշանակվելը Տաթեւիկ Խաչատրյանը զբաղեցրել է Պաշտպանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց եւ փոքրամասնությունների հարցերով խորհրդականի պաշտոնը:
Հիշեցնենք, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծի համարն է՝ 116
Դիտումների քանակը` 5244