Քննարկում. իրավապաշտպանները Հայաստանում շարունակում են ենթարկվել բռնությունների
Հայաստանում տարբեր քաղաքացիական շարժումների զարգացմանը զուգընթաց տեղի են ունենում խմբակային հարձակումներ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների անդամների, ակտիվիստների և հասարակական գործիչների նկատմամբ: Ու մասնավորապես իրավապաշտպաններն են ենթարկվում բռնությունների, և գնալով իրավիճակն ավելի է վատանում: Այս մասին «Համամարդկային արժեքների և իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները Հայաստանում. դրանց դիմակայելու ռազմավարությունները» հանրային քննարկմանը, որը կազմակերպվել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Քննարկմանը անդրադարձ է կատարում Panorama.am կայքը:
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանը ներկայացնելով «Հասարակական գործունեությամբ զբաղվելու ազատության երաշխիքները Հայաստանում» զեկույցը անդրադարձ կատարեց «գենդերային սկանդալին» ու հատկապես այն սպառնալիքներին, որ վերջին երկու ամիսներին հնչել են կանանց իրավունքներով զբաղվող մի շարք հկ-ների ու մասնավորապես «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հասցեին: Նրա խոսքով` գենդեր բառի լիովին սխալ մեկնաբանումը ու մանիպուլյացիան բերեց նրան, որ կանանց, երեխաների և ընտանիքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն այսօր որակվում են որպես «ազգի թշնամի», «ընտանիք քայքայողներ» և այլն.
«Ամեն ինչ սկսվեց սոցիալական ցանցերից, սակայն այսօր արդեն այդ մարդիկ, որ հեռու են սոցիոլոգիայից և չեն էլ հասկանում ինչ ասել է գենդեր, իրենց աղավաղված մեկնաբանություններով ելույթ են ունենում հեռուստատեսությամբ և ռադիոյով: Սա արդեն հակաօրինական գործունեություն է, երբ հրապարակվում են կանանց լուսանկարները, այդ թվում և երիտասարդ կանանց և հայտարարվում, որ նրանց պետք է ծեծել, վառել, նրանք իրավունք չունեն քայլել փողոցով և այլն: Սա անպատիժ թողնել արդեն չի կարելի»,- հայտարարեց Գ.Շահնազարյանը:
Բանախոսի խոսքով, ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն եղավ խոսել այդ ամենի վտանգավորության մասին, առավել ևս, որ սոցիալական ցանցերում սերմանվող ատելությունը արդեն դուրս է եկել ԶԼՄ-ների մակարդակ ու այդպիսով լեգիտիմացվում: Եվ հիշեցրեց, որ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները տարիներ շարունակ պայքարել են այն ամենի դեմ, ինչում այսօր փորձում են նրանց մեղադրել , եւ հատկապես զավեշտալի են այդ ատելություն սերմանողների կողմից հնչեցվող մեղադրանքները մանկապղծության ու ինցեստի քարոզման մասին:
Նյութը ամբողջությամբ կարող եք կարդալ Panorama.am կայքում:
Կարդացեք այս քննարկման մասին ավելին մեր կայքում.
Գոհար Շախնազարյան. «Հասարակական գիտակցությունը մանիպուլյացիաների ենթարկելու փորձերը վտանգավոր են»…
«Ի՞նչ է նշանակում ՝ երբ Խաչիկ Ստամբոլցյանն ինձ բացատրեց, ես հասկացա որ»…
Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »
Դիտումների քանակը` 3697