Քանդվեց կարծրատիպը՝ կանայք դառնում են արտադրության կազմակերպիչներ
Քանդվեց կարծրատիպը՝ կինը միայն խոհանոցում կարող է աշխատանք գտնել: Համարձակության և նախաձեռնության հիմք դարձան կանանց համար կազմակերպված բազմաթիվ սեմինարներ,դասախոսություններ, փորձի փոխանակումներ: «Ուտիքի կանայք» հասարակական կազմակերպության անդամներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել կրթություն, հմտություն և փորձ ձեռքբերելու համար: UNDP-իկողմից ևս կազմակերպվել են սեմնինարներ և տարբեր հանդիպումներ: Գործել է նաև գյուղական համայնքների զարգացման տարբեր ծրագրեր: Ստեղծվել է նաև չրագործների ասոցացիա Տավուշի մարզի Բերդ քաղաքում,որի ակտիվ մասնակիցներից է ԷլմիրաՄելիքյանը:Մենք նրան հանդիպեցինք իր «Օրքիդեա» ծաղկիսրահում:
-Ինչու՞ որոշեցիք հենց ծաղկի սրահ ունենալ:
-Ծաղիկների հետ աշխատելն ինձ համար հաճելի է: Ես հոգեբանությամբ նուրբեմ,երևի այդ պատճառով ծաղիկներ ինձ հարազատ են: Բացի ծաղիկներից սրահում կատարում ենք դիզայներական տարբեր աշխատանքներ,ինչպես նաև պատրաստում ենք քաղցր կոմպոզիցիաներ կոնֆետներց:
-Բացի ծաղկի սրահից վերջին երկու տարվա ընթացքում դրել եք սառնարանային և չորանոցային տնտեսություն: Ձեզ համար դժվա՞ր չէր ձեռք բերել համապատասխան տեխնիկան:
-Ճիշտն ասած դժվարությա նչհանդիպեցի:Երբ ցանկությունը մեծ է ստեղծելու,արարելու,օգնելու,այդ դեպքում ամեն հնարավորություն օգտագործում ես նպատակին հասնելու համար:
-Իսկ ի՞նչ ռեսուրսներից եք օգտվում: Տեղական պտուղները հատապտուղները բավարարում են ձեր պահանջները:
-Այո, բավարարում են: Չորացվելու են դեղձ, սալոր, թուզ, արքայանարինջ:Իհարկե չորանոցի նպատակներից մեկն էլ հենց տեղական մրգի օգտագործելն է: Դա իհարկե առաջին հերթին ներքին շուկայի համար է:Մեր ժողովուրդը այնքան գիտակից պետք է լինի, որԹուրքիայից և Սիրիայից բերված չրերը չգերադասի տեղականից,միայն գնի,ոչ թե որակի պատճառով:
-Արտադրությունը սկսելիս հաշվի՞ եք առել շուկայի պահանջարկը:Եվ որտեղ եք իրացնում պատրաստի արտադրանքը:
-Ցանկացած արտադրություն սկսվում է շուկայի պահանջարկից և շուկան էլ կթելադրի գինն ու պահանջարկը:Արտադրանքը կիրացվի տեղում, իսկ հետագայում կփորձենք նաև արտահանել:
–Ի՞նչ օժանդակություն եք ստացել ՏԻՄ-ից և դոնորներից:
-Դոնորներից մեծ օգնությում եմ ստացել.սարքերի համար մեր ներդրումը եղել է քսան տոկոս,իսկ դոնորներինը՝ութսուն տոկոս:
–Ի՞նչ հեռանկար ունեք:
-Հիմնական հեռանկարն է մեծացնել արտադրությունը և դուրս գալ համաշխարհային շուկա:Նաև ապահովել անհրաժեշտ համն ու հոտը, որն էլ կնպաստի Շամշադինի միրգը ասպարեզ հանելուն:
ԷլմիրաՄելիքյանը համայնում ճանաչված է ոչ միայն որպես կին գործարար,այլև լավ մայր,լավ կին,լավ տնտեսուհի:
Անի Զաքինյան<<ԱՅՈ>>ակումբի լրագրող,Բերդ
Դիտումների քանակը` 3680