Փետրվարի 11-ը գիտության մեջ կանանց եւ աղջիկների միջազգային օրն է

women-in-science

Այն հռչակվել է  2015-ի եկտեմբերին ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայի կողմից թիվ   70/212 բանաձեւի  ընդունմամբ: Ի դեպ, այս բանաձեւը նախաձեռնած  շուրջ  չորս տասնյակ պետությունների թվում  եղել է  նաեւ Հայաստանը : 

 

«Այս միջազգային օրը ես կոչ եմ անում բոլորին, որպեսզի առավել վճռական միջոցներ  ձեռնարկեն խտրականության դեմ պայքարելու համար,  ավելի մեծ ներդրումներ արվեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել  կանանց   եւ աղջիկների համար  կրթության մատչելիությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտության եւ տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի բնագավառները, ինչպես նաեւ նպաստել նրանց կարիերայի աճին եւ մասնագիտական զարգացմանը երկարաժամկետ հեռանկարով, այնպես, որ ողջ մարդկությունը կարողանա հետագայում օգտվել նրանց առաջավոր  ձեռքբերումների պտուղներից, – ասված է օրվա կապակցությամբ  ՄԱԿ-ի-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձում:

 

Վերջին 15 տարիների ընթացքում համաշխարհային հանրությունը զգալի առաջընթաց է գրանցել կանանց և աղջիկների՝ գիտության մեջ ներգրավվածության առումով: Չնայած դրան, կանայք եւ աղջիկները դեռևս բախվում են սահմանափակումներին այս ոլորտում: Դրա մասին են վկայում   ՄԱԿ-ի տվյալները: Մինչդեռ գիտությունն, ինովացիաները  եւ գենդերային հավասարությունը՝ ներառված լինելով  մինչեւ 2030 թ.կայուն զարգացման օրակարգում, անբաժանելի տարրեր են  հանդիսանում զարգացման նպատակներին հասնելու  գործընթացում:

 

 

Թեպետ կանայք հասել են պարիտետի  բակալավրիատում եւ մագիստրատուրայում, որտեղ  նրանք 53% -են կազմում, սակայն  գիտական  աստիճան կանանց միայն  43%  է  ստանում: Այդ բացը ավելի ցայտուն է  հետազոտոտղների շրջանում,որտեղ կանայք ընդամենը 28,4%  են կազմում , եւ ավելի է խորանում  գիտության  բարձրագույն, որոշումների ընդունման օղակներում:

 

 

Ըստ ՀՀ Վիճագրական ծառայության տվյալների  Հայաստանում  գիտական աստիճան ունեցողներից 37 տոկոսը կանայք են:  Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության, Եվրոպայի գիտնականների մեկ երրորդը կանայք են:  ԱՄՆ-ի  Ինդիանայի  համալսարանի գիտնականները՝ հաշվարկելով  կին եւ տղամարդ  գիտնականների կողմից հրապարակումների  թիվը,  եկել են գրեթե նույն հարաբերակցության . գիտական աշխատությունների հեղինակների  կին/տղամարդ համամասնությունը   աշխարհում 30 եւ 70% է, համապատասխանաբար: Հետազոտողները վերլուծել են գիտական հոդվածների Web of Science միջազգային բազայում 2008- 2012 թ.թ հրապարակված  5.5 միլիոն գիտական  հոդված, որոնց հեղինակներն էին ավելի քան 27 մլն գիտնականներ:

 

 

Ի դեպ, L’Oreal եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն համատեղ ծրագրեր են իրականացնում  գիտության մեջ կանանց խթանման նպատակով:  Ամեն տարի գիտությամբ զբաղվող կանանց համար  մրցանակաբաշխությանը ներկայացվում է հինգ կին՝ մեկական յուրաքանչյուր մայրցամաքից՝  ի ճանաչումն իրենց գիտական ձեռքբերումների, իրենց նվիրվածության եւ հասարակության մեջ  ազդեցությանը:

 

Որպես կանոն նրանցից  յուրաքանչյուր գիտնական է ունեցել յուրօրինակ կարիերայի ուղի՝ համատեղելով բացառիկ տաղանդը, խոր հավատարմությունը իր մասնագիտությանը եւ քաջություն գործելու մի դաշտում, որտեղ  դեռեւս գերիշխում են տղամարդիկ: 1998 թ.-ից ի վեր Լ’Օրեալ եւ ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակաբաշխությունը ճանաչել են ավելի քան 92 դափնեկիրների 30 երկրներից –  բացառիկ կանայք, ովքեր մեծ առաջընթաց են ունեցել գիտական հետազոտություններում: Նրանցից երկուսը ներկայացվել են Նոբելյան մրցանակի:

 

Սահմանվել են նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-L’Oréal –ի  միջազգային կրթաթոշակներ, որոնք տրամադրվում են ամեն տարի՝ սկսած 2000 -ից  15 խոստումնալից երիտասարդ կին գիտնականների:  Մինչ օրս, կրթաթոշակներ են տրամադրվել են ավելի քան 2,530 կանանց 112 երկրներում, թույլ  տալով նրանց հետամուտ լինել իրենց հետազոտություններին:

 

Նշենք, որ այս տարվա L’Oreal-ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությամբ զբաղվող կանանց համար մրցանակաբաշխությունը տեղի կունենա  Փարիզում մարտի 23-ին:  Միջազգային հանրության կողմից առաջարկվել  են  ավելի քան 2000 առաջատար գիտնականներ, հինգ դափնեկիրներ ընտրվում են անկախ միջազգային ժյուրիի կողմից՝ բաղկացած 12 հանրահայտ գիտնականներից, այս տարի  Ֆրանսիայի Գիտությունների Ակադեմի պրոֆեսոր Քրիստիան Ամատորեի նախագահությամբ:  Յուրաքանչյուր դափնեկիր կստանա € 100,000 մրցանակ: Մրցանակաբաշխությունը կարեւոր ՝ նաեւ նրանով, որ բերում է ականավոր կին գիտնականների տեսանելիության բարձրացմանը եւ դրանով իսկ ապահովում ուժեղ դերային մոդելներ գիտության կարիերան նախընտրող աղջիկների եւ երիտասարդ կանանց  համար:

 

Կարդացեք թեմայի շուրջ

 

Փետրվարի 11-ը գիտության մեջ կանանց եւ աղջիկների միջազգային օրն է

Նորարար կանայք, ում մասին արժե պատմել ձեր աղջկան

«Nature» հանդեսը պարզել է, կա արդյոք կանանց նկատմամբ խտրականության գիտության մեջ

Անահիտ Գոգյան. «Ֆիզիկան ինձ համար ե´ւ սիրելի զբաղմունք է, ե´ւ աշխատանք ու մասնագիտություն»

Համացանցի թագուհիները

Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում

Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը

 Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում


Կին գիտնականներ եւ նորարարներ
 / ֆոտոռեպորտաժ

Самые знаменитые женщины-ученые.

Филдсовскую медаль по математике впервые в истории получила женщина

Лучшие изобретения женщин в истории

Самые известные изобретения женщин.

10 женщин-учёных, изменивших мир

Хэди Ламарр  –  изобретательница  Wi-Fi

Учёные женщины Древней Греции

10 сделавших инновационные открытия женщин-учёных, которые были вычеркнуты из истории

Կանանց դար. Ատոմային կանայք / վիդեո

Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները / վիդեո

Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը

 

 

 

 

Դիտումների քանակը` 2985

Գլխավոր էջ