Փարիզյան ճեմուղին անվանակոչվեց Զապել Եսայանի անունով

Մարտի 8-ին ՝ Կանանց իրավունքների միջազգային օրվա կապացությամբ Փարիզի Հանրապետության պողոտայի եւ Տլիմսեն ու Սպինոզա փողոցների հատման կետում գտնվող ճեմուղին անվականոչվել է ֆեմինիստ գրող, մարդու  իրավունքների պաշտպան  Զապել Եսայանի անունով։ Թեմային է անդրադարձել Hetq.am-ի թղթակից Անուշ Քոչարյանը.

 

«Դեռ անցյալ տարի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ելույթ ունենալով ՀՀ նախագահի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, նշել էր, որ Փարիզի փողոցներից մեկն անվանակոչվելու է 20-րդ դարասկզբի հայ գրող, հրապարակախոս եւ թարգմանչուհի Զապել Եսայանի անունով։

 

Կանանց իրավունքների միջազգային օրվա կապացությամբ երեկ Փարիզի ճեմուղին անվականոչվեց Զապել Եսայանի անունով (ճեմուղին ձգվում է Մենիլմոնտան բուլվարի կենտրոնական հատվածով)։ Այս լուրը նախորդ օրերին խառնվել էր լրահոսի բազմաթիվ այլ լուրերի՝ մանավորապես Կանանց իրավունքների միջազգային օրվա առիթով նախագահի շնորհած երախտագրերի եւ մեդալների վերաբերյալ։ Ուզում էի ուղղակի գրել Փարիզում տեղի ունեցածի մասին եւ հրապարակել օրվա լուսանկարներից մեկը, հետո լրահոսի մեջ խճճվեցի, բուռն քննարկումներին հետեւեցի ու արդեն կեսգիշերին վերցրի 1959թ․ հրատարակված Զապել Եսայանի երկերն ու սկսեցի նորից կարդալ։

 

Մտածեցի՝ ինչ-որ առումով հենց այստեղ կարելի է պատասխաններ գտնել, տեղափոխվել ուրիշ մասշտաբի մեջ, դուրս մղվել մեր իրականության «վիճահարույց» մեդալակիրների թոհուբոհից։

 

Մի քանի գործերի վերընթերցումից հետո սաստիկ ցանկություն ունեի (ամեն ընթերցումից հետո նույն ցանկությունն է) Եսայանին մի քանի հարց տալու։ Որոշեցի դեռ նախորդ տարի ընդգծածս հատվածներն ընկալել որպես պատասխաններ ու տեղադրել լուրին կից (երկրորդ ընթերցումից հետո դրանք ընկալել եմ նամակ-խոստովանության պես)։

 

Այդպես էլ կանեմ»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

 

 

Կարդացեք Զապել Եսայանի մասին մեր կայքում.

 

 «Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց…». Զապել Եսայանի նամակը դստերը

 

Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…

  

Սկյուտարում՝ Զապել Եսայանի հետքերով

  

«Զապել Եսայանին վերագտնելով»…/ թրեյլեր

 

 Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով

 

Ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ է հայտնաբերվել

 

Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի Զապել Եսայանի պատվին

 

Դիտումների քանակը` 2803

Գլխավոր էջ