Փաստեր կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության մասին. աշխարհում եւ Հայաստանում
- Ողջ աշխարհում կանանց եւ աղջիկների 35% – ը մեկ կամ ավելի անգամ ենթարկվել են ֆիզիկական եւ / կամ սեռական բռնության իրենց կյանքի ընթացքում: Որոշ երկրներում բռնության զոհ են դառնում յուրաքանչյուր տաս կանանցից յոթը:
- Մոտ 140 մլն աղջիկներ եւ կանայք են տուժել կանանց սեռական օրգանների խեղումից (հիմնականում Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 29 երկրներում).
- Մեծ մասամբ կանանց նկատմամբ բռնության դեպքերը իրավապահ մարմիններին հայտնի չեն դառնում: Օրինակ, Եվրամիության 28 անդամ-երկրների շուրջ 42000 կանանց շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կանանց միայն 14 %-ն է զեկուցել զուգընկերոջ կողմից իրենց նկատմամբ բռնության մասին ոստիկանությանը, և միայն 13% ՝ ոչ զուգընկերոջ կողմից արված բռնության մասին:
- Շուրջ 120 միլիոն աղջիկներ ամբողջ աշխարհում (10-ից մեկը) իրենց կյանքի որոշակի հատվածում ենթարկվել են հարկադիր սեռական ակտերի: Ավելի քան 133 միլիոն աղջիկներ ենթարկվել են սեռական խեղման Աֆրիկայի 29 երկրներում և Մերձավոր Արևելքում, որտեղ այս վնասակար պրակտիկան առավել տարածված է: Ծայրահեղ ֆիզիկական և հոգեբանական ցավից բացի աղջիկներին սպառնում է երկարատև արյունահոսություն, վարակներ (այդ թվում ՄԻԱՎ-ը), անպտղություն, հղիության բարդություններ և մահ:
- Մերօրյա ստրկությանը՝ թրաֆիքինգին ենթարկում են միլիոնավոր կանայք և աղջիկներ: Ամբողջ աշխարհում աղջիկները կազմում են հարկադիր աշխատանքի հաշվարկված 20.9 միլիոն զոհերի 55 % և 4,5 միլիոն սեռական շահագործման ենթարկվածների 98 %:
- Եվրամիության երկրների կանանց 40-50% աշխատավայրում բախվում են սեռական ոտնձգության տարբեր ձևերի:
- Միացյալ Նահանգներում հանրակրթական դպրոցի 8-11 դասարաններում աղջկների 83% սեռական ոտնձգությունների է ենթարկվում:
- Քաղաքներում կանայք երկու անգամ ավելի շատ են բռնության ենթարկվում, հատկապես զարգացող երկրներում: 2010թ. Նոր Դելիում անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կանանց 66% մեկ տարվա ընթացքում 2-5 անգամ սեռական ոտնձգության է ենթարկվել:
- Տարբեր երկրներում անցկացված հետազոտությունը փաստել է գոյություն ունեցող կապը ՄԻԱՎ-ի և ֆիզիկական/սեռական բռնության միջև: Աֆրիկյան երկրներում՝ Տանզանիայում, Ռուանդայում, Հարավային Աֆրիյաում և հատկապես վերջերս Հնդկաստանում ցույց է տվել, որ կանայք տարբեր վարակներով վարակվում են հիմնականում զուգընկերոջ կողմից բռնության ենթարկվելու արդյունքում:
- Ամբողջ աշխարհում ավելի քան 700 միլիոն կանայք ամուսնացել են երեխա ժամանակ (18 տարեկանից ցածր): Նրանցից 250 միլիոնն ամուսնացել է 15 տարեկանից ցածր հասակում:
- Աշխարհում ամեն երրորդ աղջկան բռնի կերպով ամուսնացրել են երեխա ժամանակ: Ամեն օր 7 հազար անչափահաս աղջիկ է երկրագնդի տարբեր ծայրերում ստիպողաբար ամուսնանում:
- Մինչեւ 18 տարեկան աղջիկներն , որպես կանոն, չունեն ոչ մի հնարավորություն լրացնել իրենց ուսումը, նրանք բարդություններ են ունենում ծննդաբերության ժամանակ եւ հաճախ են ենթարկվում ընտանեկան բռնության:
- Ամեն տարի աշխարհում ավելի քան 7 միլիոն աղջիկներ ծմնդաբերում են մինչև 18 տարեկանը՝ նրանցից 2 միլիոնը 14 տարեկանից փոքր են:
- Երեխա հարսները հաճախ չեն կարողանում առողջ սեռական կյանք վարել և շատ խոցելի են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ՄԻԱՎ-ի և վաղ հղիության հանդեպ: Այն փաստը, որ աղջիկները ֆիզիկապես բավականաչափ հասուն չեն լինում երեխա լույս աշխարհ բերելու համար, ռիսկի տակ է դնում և՛ մորը, և՛ երեխային: Աղքատ աղջիկների պարագայում 2.5 անգամ ավելի հավանական է վաղ ամուսնությունը, քան նրանց, ովքեր ավելի ապահով միջավայրում են ապրում:
Բռնության բարձր գինը
Զուգընկերոջ սեռական բռնության հետետանքով պետությունների տարեկան ծախսը հաշվարկվել է 5,8 միլիարդ դոլար ԱՄՆ-ում և Անգլիայում և Ուելսում 2004-ին՝ 22,9 միլիարդ:
2009-ին Ավստրալիայում անցկացված ուսումնասիրությունը հաշվարկել է կանանց և երեխաների նկատմամբ բռնության հետեւանքով տարեկան ծախսը՝ այն 13,6 միլիարդ դոլար է կազմում :
Հայաստանում.
Դիտեք ֆիլմը , որը ներկայացնում է Հայաստանում առաջին եւ դեռեւս միակ համապետական հետազոտության արդյունքները՝ մեր երկրում առկա կանանց նկատմամբ ընտանեկան բռնության մասին: Հետազոտությունն իրականացվել էր 2008 թ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» (ՄԱԲՀ ԸԳԲ) ծրագրի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։
Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ամփոփ տվյալներով՝ տարեկան ստացվում է շուրջ 2 հազար ընտանեկան բռնության ահազանգ, որոնց մեծ մասը՝ կանանց նկատմամբ բռնություն է իրենց ամուսինների եւ սկեսուրների կողմից:
ՀՀ Ոստիկանության տվյալներով, 2014-ի համեմատի համեմատ 2015 թվականին բռնությունների թիվը ավելացել է: 2014-ին տարվա կտրվածքով է 530 դեպք էարձանագրվել, սակայն այս տարվա միայն առաջին ամիսներին այդ թիվը 517 է:
Դիտումների քանակը` 4430